«Գծատերեր» հասկացությունը պետք է վերանա. քաղաքապետարանում քննարկել են տրանսպորտի վիճակը

20/04/2017 20:02

«Գծատերեր» հասկացությունը պետք է վերանա. քաղաքապետարանում քննարկել են տրանսպորտի վիճակը


Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի առաջին նիստը, որի ընթացքում խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել է ծրագրի մեկնարկային հաշվետվությունը, տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական բաժնից: 

Աշխատանքային խմբում ներգրավված են համայնքային և պետական կառույցների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը նշել է, որ կատարվել է հասարակական տրանսպորտի ամբողջ համակարգի օպտիմալացման հնարավորությունների և իրագործելիության գնահատում։

Օպտիմալացումը ենթադրում է նոր երթուղային ցանցի մոդելավորում, միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում և կառավարման համակարգի նոր չափորոշիչների սահմանում։

«Այս հանդիպում-քննարկումն անչափ սպասված էր Երևան քաղաքի բնակիչների և մեր բոլորի կողմից, քանի որ հասարակական տրանսպորտի հիմնախնդրի լուծումը  կենսական կարևորություն ունեցող հարց է: Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի հիմնախնդրի շուրջ մենք տարբեր ժամանակներում կազմել ենք աշխատանքային խմբեր, փորձել ենք հարցին մասնավոր լուծումներ տալ։ Սակայն փորձը ցույց տվեց, որ տեղային խնդիրներ լուծելով՝ մենք հաջողության չենք կարող հասնել. ոլորտի համակարգային բարեփոխումն այլընտրանք չունի։ Այս նոր գործընթացի մեկնարկով այսօր արդեն կարող ենք սահմանել, որ «գծատերեր» հասկացությունը պետք է վերանա։ Կարծում եմ՝ ոլորտը կարգավորելու համար մենք պետք է ստեղծենք կառավարման հստակ մեխանիզմ և սահմանենք մասնագիտական չափորոշիչներ։ Փոխլրացման սկզբունքով միասնական կառավարման համակարգ պետք է ներդրվի, որը բարձր տեխնիկական պահանջներ կունենա թե՛ ավտոպարկի և թե՛ մարդկային ռեսուրսների նկատմամբ։ Հարկ եմ համարում նշել, որ մեր կողմից առաջադրված պահանջների շրջանակում է նաև այն, որ Երևան քաղաքի հանրային տրանսպորտի սակագինը շարունակի հասանելի մնալ մեր բնակիչների համար», - նիստի բացման խոսքում նշել է աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

Հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխման նախնական փաստաթղթում ներկայացված են ոլորտի խնդիրներն արձանագրող հետազոտական ու վիճակագրական բոլոր հասանելի նյութերը՝ ներառյալ հանրային կարծիքի ուսումնասիրության և Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ուղևորահոսքերի հետազոտության վերլուծությունները։ Ներկայացված ծավալուն զեկույցի շուրջ մասնագիտական աշխատանքային խմբի անդամները մեկ ամսվա ընթացքում կներկայացնեն իրենց դիտարկումներն ու առաջարկները։

Դրանց հիման վրա խորհրդատու կազմակերպության կողմից կմշակվի բարեփոխումների նախագիծ, որն էլ կներկայացվի հանրային քննարկման։ Հանրային քննարկումներին շահագրգիռ բոլոր խմբերի և անհատների մասնակցությունն ու ներկայացվածությունն ապահովելու համար կստեղծվեն նաև հատուկ էլեկտրոնային հարթակներ։

Նշենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբը ներկայիս կազմով ձևավորվել է տարեսկզբին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ։

«Մեր առջև խնդիր է դրված ամբողջական համակարգային փոփոխության ենթարկել հանրային տրանսպորտի ոլորտը և Երևանի բնակիչների համար ստեղծել քաղաքում տեղաշարժվելու համար արժանապատիվ պայմաններ: Պետք է նշեմ նաև, որ գործընթացի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում սայլակավոր անձանձ տեղաշարժի համար համապատասխան պայմանների ապահովմանը», - եզրափակել է Վահե Նիկոյանը:

Հանդիպման շրջանակում կազմակերպված հարցուպատասխանի ընթացքում աշխատանքային խմբի անդամները ներկայացված հաշվետվության վերաբերյալ ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները:

Միջազգային խորհրդատու կազմակերպության և մասնագիտական աշխատանքային խմբի համագործակցության արդյունքում ձևավորված առաջարկը հանրության կողմից հավանության արժանանալու դեպքում Երևանի քաղաքապետարանի կողմից կյանքի կկոչվի։ Հնարավոր առաջարկի կենսունակությունն ապահովելու համար կներգրավվեն տեղական և միջազգային ներդրողներ։ Բացի այդ, արդեն իսկ բանակցություններ են ընթանում Եվրոպական ներդրումային բանկի և մի շարք այլ դոնոր կազմակերպությունների հետ՝ ծրագրի հնարավոր ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 01:32 ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել և հույս հայտնել, որ նախագահների հանդիպումը կամրապնդի փոխվստահությունը Այսօր, 00:12 Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն առաջիկայում Այսօր, 00:01 ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան և Ադրբեջան կայցելեն հոկտեմբերին 23/09/2017 23:34 Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումն ավարտվել է 23/09/2017 21:49 Արմեն Աշոտյանը հրապարակել է Բաքվում տեղի ունեցած ասուլիսի տեսագրությունը 23/09/2017 21:29 Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը Բաքվից վերադարձել են Թբիլիսի (Տեսանյութ) 23/09/2017 21:16 Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը (Լուսանկար) 23/09/2017 20:46 Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է եղել Իոսիֆ Կոբզոնի համերգին 23/09/2017 19:03 Հայաստանի պատվիրակությունը Չինաստանում պաշտպանել է ազգային փոքրամասնություների և տեղաբնակների իրավունքները 23/09/2017 18:57 Նորաշեն համայնքի ղեկավարի և նրա վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի 23/09/2017 18:54 Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով 60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 23/09/2017 18:51 Երթևեկության փոփոխություն Տ.Մեծի պողոտա-Մ.Խորենացու փողոց-Եր.Քոչարի փողոց խաչմերուկում 23/09/2017 18:48 Սերժ Սարգսյանը Իոսիֆ Կոբզոնին պարգևատրել է պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով 23/09/2017 17:15 Չինաստանի հրասարքերի գործարանում պայթյուն է որոտացել, կան զոհեր 23/09/2017 17:05 Վենեսուելայում բենզինի հսկայական հերթեր են գոյացել 23/09/2017 16:43 ԱՄՆ-ն չի նախատեսվում հրաժարվել 2018-ի Օլիմպիական խաղերի մասնակցությունից 23/09/2017 16:32 Մեյ. Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից՝ մնալով Եվրոպայում 23/09/2017 16:24 Իրանը հաջողությամբ բալիստիկ հրթիռ է փորձարկել 23/09/2017 16:17 Կանադան Մադուրոյի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել 23/09/2017 16:10 Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային առևտրի դյուրացման վերաբերյալ համաձայնագրին 23/09/2017 16:03 Տրանսպորտի նախարարությունը կտեղափոխվի նորակառույց շենք 23/09/2017 15:59 3 անձի դանակահարություն Սյունիքի մարզում. մեկ անձ ձերբակալվել է 23/09/2017 15:56 Գազալցման շարժական կայանները տեղակայված չեն բնակավայրերի բնակելի տարածքներից դուրս. ԱԻՆ-ը զգուշացնում է 23/09/2017 15:47 Հայ պատվիրակները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել Բաքվում չգործող հայկական եկեղեցու տարածք 23/09/2017 15:33 ԱՄՆ-ում մաչետեով զինված տղամարդը պատանդներ է վերցրել բանկում 23/09/2017 15:28 Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի նոր լուսանկարները՝ Բաքվից 23/09/2017 15:25 ԱՄՆ-ում մինչև 5.7 մագնիտուդով հաջորդական երկու երկրաշարժ է գրանցվել 23/09/2017 15:15 Եգիպտոսում մահացել է «Մահմեդական եղբայրներ» շարժման նախկին առաջնորդը 23/09/2017 15:07 Երևանում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների կոլեգիայի նիստը 23/09/2017 14:57 Էդվարդ Նալբանդյանը Խորվաթիայի փոխվարչապետի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող հարցեր 23/09/2017 14:48 Դոնալդ Թրամփի որդին հանդես է գալիս ՄԼՍ-ի «Դի Սի Յունայթեդի» կազմում 23/09/2017 14:36 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց. Արցախի ՊՆ 23/09/2017 14:33 Ռուսաստանի կրթության և գիտության նախարարը կայցելի Հայաստան 23/09/2017 14:30 Երևանում թիվ 37 համարի ավտոբուսը հայտնվել է բնակելի տան տարածքում 23/09/2017 14:13 ԿԺԴՀ-ում երկրաշարժ է գրանցվել, որը կարող է պայթյունի հետևանք լինել 23/09/2017 14:01 Հայաստանը հուսով է, որ սիրիական ճգնաժամը կունենա շուտափույթ խաղաղ հանգուցալուծում 23/09/2017 13:59 Մեքսիկայում մարդասիրական օգնություն հասցնող ուղղաթիռ է կարծանվել 23/09/2017 13:57 Կարեն Կարապետյանը Իրան կայցելի հոկտեմբերին 23/09/2017 13:53 Մեքսիկայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 293-ի 23/09/2017 13:41 Թրամփի խորհրդականները խնդրել են նրան խուսափել վիրավորական արտահայտություններից Կիմ Չեն Ընի հասցեին 23/09/2017 13:41 Արցախի հնարապետության պատգամավորները հանդիպել են Արցախ ժամանած թուրք հանրային գործիչների հետ 23/09/2017 13:33 Հայաստանի վարչապետը կայցելի Իրան 23/09/2017 13:31 ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան 23/09/2017 13:28 Հայաստանի ու Իրանի միջև առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելություններ են նախատեսվում 23/09/2017 13:26 Հունաստանում մասնավոր օդանավ է կործանվել 23/09/2017 13:21 Երևանը կհաստակեցնի թուրքմենական գազ ներկրելու դիրքորոշումը Հայաստան-Իրան-Թուրքմենստան հանդիպման արդյունքում 23/09/2017 13:15 Մարսելոն վնասվածքի պատճառով մոտ մեկ ամիս խաղադաշտ դուրս չի գա 23/09/2017 13:04 «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա. միջազգային փորձագիտական խումբ 23/09/2017 12:54 ԱՄՆ-ն կարող է խնդրել ՆԱՏՕ-ին պատասխանել Հյուսիսային Կորեային 23/09/2017 12:50 Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառմանը 23/09/2017 12:41 Հայաստանը պատրաստ է շարունակելու երկրում ԵԱՀԿ ծրագրերի իրականացումը 23/09/2017 12:33 Թուրքիայի ԱԽ-ն Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեն ապօրինի է անվանել 23/09/2017 12:27 Հանրապետությունում սպանությունների ու ապօրինի զենքերի թվի մասին հրապարակումները իրականության չեն համապատասխանում. ՀՀ ոստիկանություն 23/09/2017 12:20 Արծվաբերդում տուլարեմիայից հոսպիտալային բուժում է ստանում 4 հիվանդ, ևս 1-ը` ամբուլատոր 23/09/2017 12:12 22-ամյա վարորդը, ում հարսանիքն էր այսօր, վարձակալած մեքենայով վրաերթի է ենթարկել երկու մարդու 23/09/2017 12:05 Հայաստանն ու Արաբական պետությունների լիգան քննարկել են երկու պետություններ միջև համագործակցության հեռանկարները 23/09/2017 12:00 Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել Ուկրաինայի սահմանն ապօրինաբար հատելու համար 23/09/2017 11:56 Եղանակը Հայաստանում. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 23/09/2017 11:52 Երևանի մասին օրենքի նախագիծը չի բխում ՀՀ Սահմանադրությունից, այն մշակողները գործել են «գեղից մարդ չկա» սկզբունքով. Անահիտ Բախշյան 23/09/2017 11:48 Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ներկայացրել ապրիլյան պատերազմում տեղ գտած միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները 23/09/2017 11:42 Վթարային շքապատշգամբների նորոգման 2017 թ. ծրագիրն ավարտվել է ժամկետից շուտ 23/09/2017 11:39 Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նաուրուի հետ 23/09/2017 11:35 Բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունում հայ ըմբշամարտիկը չեմպիոն է դարձել 23/09/2017 11:29 Արամ Սարգսյանը Էրբիլում կհետևի Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեին 23/09/2017 11:28 Ստամբուլի քաղաքապետը հրաժարական է տվել 23/09/2017 11:24 Ձեր բազում կատարումները մնայուն արժեքներ են. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շուշան Պետրոսյանին 23/09/2017 11:21 Տորոնտոյի հայ համայնքը Արցախի Պաշտպանության բանակին օգնություն է տրամադրել 23/09/2017 11:16 Բաքվում կոչ են արել շշեր կոտրել հայ պատգամավորների գլխին (լուսանկարներ) 23/09/2017 11:06 ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են 23/09/2017 10:56 «Ծայրը ծայրին հասցնելով» վարկ եմ տալիս, ի՞նչ նոր ՀԷԿ առնել. ԱԺ պատգամավոր 23/09/2017 10:52 «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» դիտարկվում է որպես ԵՄ տրանսպորտային համակարգի մաս 23/09/2017 10:47 Արա Բաբլոյանը Վրաստան կատարելիք այցի ժամանակ կհանդիպի Գիորգի Մարգվելաշվիլիի հետ 23/09/2017 10:44 Գետնանուշի արտադրություն, ռազմարդյունաբերական համալիրում ինչ-որ խնդիրների լուծում. Հովհաննես Թոքմաջյանը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մասին 23/09/2017 10:30 Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդր կարգավորման գործընթացին առնչվող հարցեր 23/09/2017 10:10 Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 23/09/2017 09:39 ՀՀ նախագահի ամենահավանական թեկնածուն Արկադի Ղուկասյանն է. ՀԺ 23/09/2017 09:35 Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան աճուրդի կհանվի հոկտեմբերի 11-ին. «Ժողովուրդ» 23/09/2017 09:34 Հայկական կողմն ընդդեմ Ադրբեջանի 359 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ. «Փաստ» 23/09/2017 09:30 «Արտֆուդ»-ը ներառվել է «սև ցուցակում». «Ժողովուրդ» 23/09/2017 09:28 Հարցվածների մեծ մասը կարծում է, որ վարչապետի գործունեությունը ոչինչ չի փոխել, այնինչ մեծ հույսեր էին տալիս. «Առավոտ» 23/09/2017 09:26 Դավիթ Բաբայան. «Ալիևին ամենալավ պատասխանը դստեր կապիկությունն էր՝ սելֆիներով». «Փաստ» 23/09/2017 09:23 Արփինե Հովհաննիսյանը Լիանա Զուրաբյանի տեսանյութի հրապարակումը անթույլատրելի է համարում. «Ժողովուրդ» 23/09/2017 09:20 Գարնանը մսի գինը կթանկանա 5000 դրամի չափով. «Ժամանակ» 23/09/2017 09:07 Նյու Յորքում տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ 22/09/2017 20:48 Ինձ համար թանկ են այն հայ կոմպոզիտորներները, որոնք իրենց գործերում հայկական բնավորություն են մտցրել. Իոսիֆ Կոբզոնը Հայաստանում է 22/09/2017 20:30 Սիրիայի տարածքի արդեն ավելի քան 87 տոկոսն ազատագրվել է ԻՊ-ից 22/09/2017 19:57 Կատալոնիայի էկոնոմիկայի դեպարտամենտի ղեկավարը պաշտոնաթող է արվել 22/09/2017 19:28 ԱՄՆ-ը հավելյալ 700 մլն դոլար է հատկացրել սիրիացի փախստականներին օգնելու համար 22/09/2017 19:18 Լյուիս Հեմիլթոն. մտադիր չեմ ավարտել կարիերաս 22/09/2017 19:05 Բացահայտվել է Էջմիածնում տեղի ունեցած դանակահարությունը. մեղադրյալը հետախուզվում է 22/09/2017 18:57 Սանկտ Պետերբուրգում հեռախոսային ահաբեկիչը 1 մլն դոլար է պահանջել 22/09/2017 18:50 Հյուսիսային Կորեան կարող է անցկացնել ջրածնային ռումբի ամենահզոր փորձարկումը 22/09/2017 18:32 «Շնող ՀԷԿ»-ի ծրագրի իրականացմանը կարող է մասնակցել Ասիական Զարգացման բանկը 22/09/2017 18:25 Օռնելա Մուտիի պարը՝ Արմենչիկի երաժշտության տակ 22/09/2017 18:22 Ռուսական սուզանավը ոչնչացրել է զինյալների օբյեկտները Սիրիայում 22/09/2017 18:00 Դանի Ալվեսն ընթրիք է կազմակերպել՝ Կավանիին և Նեյմարին հաշտեցնելու համար 22/09/2017 17:30 Նախագահն ընդունել է Գարո Փայլանին 22/09/2017 17:21 Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր 22/09/2017 17:17 Մեզ համար ապագա վարչապետի անձը կարևոր չի լինելու. «Ծառուկյան» խմբակցության անդամ 22/09/2017 17:08 Ավարտվել են 13 ջրհան կայանի հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատանքները

Տվյալ բաժնի վերջին նյութերը