Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի. Վիկտոր Սողոմոնյան

21/04/2017 14:22

Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի. Վիկտոր Սողոմոնյան


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հարցազրույց է տվել Yerevan.Today-ին՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի։

- Պարոն Սողոմոնյան, ընտրություններին հաջորդած այս շաբաթներին նախագահ Քոչարյանի հետ կապված մամուլում տարատեսակ տեղեկություններ են տարածվում: Մասնավորապես, նրա՝ արդյունքներով հիասթափության մասին, միևնույն ժամանակ՝ ինչ-որ ակտիվ գործողությունների, հանդիպումների մասին, քաղաքականության մեջ լինել-չլինելու հետ կապված և այլն: Խնդրում ենք պարզաբանել այս հարցերը:

Սկսենք առաջինից. 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակնկալիքները իրականացե՞լ են, թե՞ ոչ:

- Եվ նախընտրական շրջանում, և դրանից շատ ավելի վաղ բազմիցս հայտարարել եմ, որ նախագահ Քոչարյանն արդի քաղաքական գործընթացներին որևէ կերպ չի մասնակցում: Կարծում եմ, այսքանը պետք է որ բավարար լիներ մնացած հարցերը հանելու համար: Բայց քանի որ դրանք տարօրինակ կերպով կրկին առաջ են եկել, ապա ևս մեկ՝ վերջին անգամ, ակնհայտ ճշմարտություններ արձանագրեմ:

Անցած ընտրություններին մենք ոչ կուսակցություն կամ դաշինք ունեինք առաջադրած, ոչ առանձին թեկնածուներ էինք առաջադրել տարբեր կուսակցություններից, ոչ էլ քաղաքական ակնկալիքներ ունեինք այդ ընտրություններից ընդհանրապես: Սա է ճշմարտությունը, և առաջին անգամը չէ, որ այն կրկնում եմ: Եթե այսքանից հետո էլի կգտնվեն մարդիկ, ովքեր հակառակը կպնդեն՝ ի՞նչ ասեմ, այլևս ոչնչով օգնել չեմ կարող: Թող դիմեն հոգեբանների օգնությանը:

- Հետևաբար, նախագահ Քոչարյանի քաղաքական պլանների ձախողման կամ փոփոխման մասին խոսք լինել չի՞ կարող: 

- Բնականաբար: Ի դեպ, եթե վերհիշեք ու դասակարգեք անցած 8-9 տարիների ընթացքում առանձին կոնկրետ ԶԼՄ-ներում Ռոբերտ Քոչարյանին վերաբերող «լուրերը», վերլուծություններն ու ասեկոսեները (իսկ դրանք իրարից հաճախ չեն էլ տարբերվում), ու համադրեք իրական փաստերի հետ, կտեսնեք, որ նրա՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ աղմուկն ամեն հերթական անգամ բացառապես արհեստական է ստեղծվել: Նախ՝ օդից հորինվել է իր՝ քաղաքականություն վերադառնալու և իշխանության գալու մասին որոշակի մտադրությունը, կատաղի ու հերոսական «պայքար» է սկսվել դրա դեմ և, վերջապես, հայտարարվել է «հաղթանակի» ու Քոչարյանի «քաղաքական պլանների տապալման» մասին: Ու այսպես՝ տարիներ շարունակ: Այս անգամ էլ ամեն ինչ արվել է նույն, պետք է ասել՝ բավականին պրիմիտիվ հնարքի շրջանակներում:

- Ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը գնահատում անցած խորհրդարանական ընտությունների արդյունքները, դրանց որակը: Գուցե հանդե՞ս գա առանձին հարցազրույցով կամ հայտարարությամբ այդ թեմայի առնչությամբ:

- Վստահ եմ՝ հիշում եք Ռոբերտ Քոչարյանի՝ նախընտրական շրջանում արված հայտարարությունը:

-Քսակների կռվի, ձայների աճուրդի և այլնի մասին:

-Այո, հենց դա ի նկատի ունեմ: Մի պահ պատկերացրեք, որ Ռոբերտ Քոչարյանն այդպիսի բովանդակությամբ հայտարարություն չի արել: Խոսեք մարդկանց հետ, կարդացեք հետընտրական օրերի մամուլը, ծանոթացեք ամենատարբեր ԶԼՄ-ներում ընտրական գործընթացներին վերաբերող նյութերին, ինչպես նաև՝ վերջին օրերի հայտնի ձայնագրություններից մեկին և հաստատ կգաք հետևյալ երկու եզրակացությունների. նախ, տեղի է ունեցել քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Երկրորդը՝ ձայների համահայաստանյան աճուրդ է անցկացվել: Հիմա ի՞նչ հայտարարություն եք ակնկալում Քոչարյանից: Ցավոք, նրա կանխատեսումներն իրականություն դարձան: Այստեղ ուզում եմ հատուկ շեշտել՝ դրանք օդից վերցրած գուշակություններ չէին: Քաղաքական ապատիայի մթնոլորտում և այսպիսի ընտրական օրենսգրքի գործողության պարագայում այլ կերպ լինել պարզապես չէր կարող:

- Համապատասխանո՞ւմ են արդյոք իրականությանը այն լուրերը, թե ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ ակտիվ հանդիպումների մեջ է: Այս օրերին մամուլը գրեց նաև այն մասին, թե նախագահ Քոչարյանը հանդիպել է Իշխան Զաքարյանի հետ: Ո՞րն է եղել հանդիպման թեման ու պատճառը:

- Անցած ամսվա ընթացքում երկրորդ նախագահի օրակարգի մեջ ես որևէ հատուկ ակտիվություն չեմ տեսել, արտառոց հանդիպումներ՝ ևս: Ապրել և աշխատել է առօրեական ռեժիմով: Ինչ վերաբերում է պարոն Զաքարյանին, ապա նրանց հանդիպումները պարբերական բնույթ են կրում ու մեզ համար հատուկ իրադարձություն չեն: Եվ ես ամեն հերթական անգամ չեմ հետաքրքրվում, թե ինչ են խոսել: Ի դեպ, որ խոսք է գնում՝ ասեմ. արտառոց են ոչ թե նման հանդիպումները, այլ դրանց բացակայությունը, հատկապես այն պարագայում, երբ մարդը որպես պաշտոնյա կայացել է հենց նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին:

- Պարոն Սողոմոնյան, կարո՞ղ ենք, այնումենայնիվ, արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ:

- Ինքը մի առիթով պատասխանել է այդ հացին, ասելով՝ երբեք մի ասա երբեք: Իրեն լավ ճանաչելով՝ համոզված եմ, որ առնվազն չի դադարելու արձագանքել Հայաստանի և Արցախի առաջ ծառացած ամենաբարդ խնդիրներին՝ հայտնելով իր տեսակետները հանրությանը: 

Բայց այստեղ մի կարևոր բան կուզեի ասել, առանց որի պատասխաններս մի տեսակ կիսատ կստացվեն: Կարծում եմ՝ ձեզ հետաքրքիր կլինի իմանալ: Անցած 9 տարիների ընթացքում որևէ մեկ անգամ չեմ լսել Քոչարյանից թե՝ գիտե՞ս, մտադիր եմ վերադառնալ մեծ քաղաքականություն: Կամ՝ կուզենայի վերադառնալ, մտածում եմ այդ ուղղությամբ, ուզում եմ առաջադրվել և այլն: Որևէ մեկ անգամ ինչ-որ գործողություններ կամ դեպի վերադարձ տանող ուղիներ չենք քննարկել ու չենք զտել, թեև, ինչպես հասկանում եք, դրանք (նկատի ունեմ՝ վերադարձի հնարավորությունները) միշտ եղել են ու հիմա էլ կան: Ամենաթարմ սոցիոլոգիական հարցումները, սոցիալական ցանցերի մոնիթորինգը ապացուցում են, որ Ռոբերտ Քոչարյանը վարկանիշի խնդիր չունի, դրական ընկալման խնդիր չունի, որ մարդիկ հիշում են ու տարեց տարի էլ ավելի են գնահատում իր ժամանակների ձեռքբերումները և կարողանում են զատել ճշմարտությունը կեղծիքից: Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չի ունեցել և հիմա էլ չունի. դա բացառապես իր որոշման հարցն է: Պետք է պարզապես իր համար որոշում կայացնի այդ առնչությամբ, ինչը մինչ օրս չի արել: Ինչ կլինի հետո՝ ես չգիտեմ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 01:32 ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել և հույս հայտնել, որ նախագահների հանդիպումը կամրապնդի փոխվստահությունը Այսօր, 00:12 Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն առաջիկայում Այսօր, 00:01 ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան և Ադրբեջան կայցելեն հոկտեմբերին 23/09/2017 23:34 Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումն ավարտվել է 23/09/2017 21:49 Արմեն Աշոտյանը հրապարակել է Բաքվում տեղի ունեցած ասուլիսի տեսագրությունը 23/09/2017 21:29 Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը Բաքվից վերադարձել են Թբիլիսի (Տեսանյութ) 23/09/2017 21:16 Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը (Լուսանկար) 23/09/2017 20:46 Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է եղել Իոսիֆ Կոբզոնի համերգին 23/09/2017 19:03 Հայաստանի պատվիրակությունը Չինաստանում պաշտպանել է ազգային փոքրամասնություների և տեղաբնակների իրավունքները 23/09/2017 18:57 Նորաշեն համայնքի ղեկավարի և նրա վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի 23/09/2017 18:54 Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով 60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 23/09/2017 18:51 Երթևեկության փոփոխություն Տ.Մեծի պողոտա-Մ.Խորենացու փողոց-Եր.Քոչարի փողոց խաչմերուկում 23/09/2017 18:48 Սերժ Սարգսյանը Իոսիֆ Կոբզոնին պարգևատրել է պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով 23/09/2017 17:15 Չինաստանի հրասարքերի գործարանում պայթյուն է որոտացել, կան զոհեր 23/09/2017 17:05 Վենեսուելայում բենզինի հսկայական հերթեր են գոյացել 23/09/2017 16:43 ԱՄՆ-ն չի նախատեսվում հրաժարվել 2018-ի Օլիմպիական խաղերի մասնակցությունից 23/09/2017 16:32 Մեյ. Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից՝ մնալով Եվրոպայում 23/09/2017 16:24 Իրանը հաջողությամբ բալիստիկ հրթիռ է փորձարկել 23/09/2017 16:17 Կանադան Մադուրոյի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել 23/09/2017 16:10 Հայաստանը միացավ Անդրսահմանային էլեկտրոնային առևտրի դյուրացման վերաբերյալ համաձայնագրին 23/09/2017 16:03 Տրանսպորտի նախարարությունը կտեղափոխվի նորակառույց շենք 23/09/2017 15:59 3 անձի դանակահարություն Սյունիքի մարզում. մեկ անձ ձերբակալվել է 23/09/2017 15:56 Գազալցման շարժական կայանները տեղակայված չեն բնակավայրերի բնակելի տարածքներից դուրս. ԱԻՆ-ը զգուշացնում է 23/09/2017 15:47 Հայ պատվիրակները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել Բաքվում չգործող հայկական եկեղեցու տարածք 23/09/2017 15:33 ԱՄՆ-ում մաչետեով զինված տղամարդը պատանդներ է վերցրել բանկում 23/09/2017 15:28 Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի նոր լուսանկարները՝ Բաքվից 23/09/2017 15:25 ԱՄՆ-ում մինչև 5.7 մագնիտուդով հաջորդական երկու երկրաշարժ է գրանցվել 23/09/2017 15:15 Եգիպտոսում մահացել է «Մահմեդական եղբայրներ» շարժման նախկին առաջնորդը 23/09/2017 15:07 Երևանում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների կոլեգիայի նիստը 23/09/2017 14:57 Էդվարդ Նալբանդյանը Խորվաթիայի փոխվարչապետի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող հարցեր 23/09/2017 14:48 Դոնալդ Թրամփի որդին հանդես է գալիս ՄԼՍ-ի «Դի Սի Յունայթեդի» կազմում 23/09/2017 14:36 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց. Արցախի ՊՆ 23/09/2017 14:33 Ռուսաստանի կրթության և գիտության նախարարը կայցելի Հայաստան 23/09/2017 14:30 Երևանում թիվ 37 համարի ավտոբուսը հայտնվել է բնակելի տան տարածքում 23/09/2017 14:13 ԿԺԴՀ-ում երկրաշարժ է գրանցվել, որը կարող է պայթյունի հետևանք լինել 23/09/2017 14:01 Հայաստանը հուսով է, որ սիրիական ճգնաժամը կունենա շուտափույթ խաղաղ հանգուցալուծում 23/09/2017 13:59 Մեքսիկայում մարդասիրական օգնություն հասցնող ուղղաթիռ է կարծանվել 23/09/2017 13:57 Կարեն Կարապետյանը Իրան կայցելի հոկտեմբերին 23/09/2017 13:53 Մեքսիկայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 293-ի 23/09/2017 13:41 Թրամփի խորհրդականները խնդրել են նրան խուսափել վիրավորական արտահայտություններից Կիմ Չեն Ընի հասցեին 23/09/2017 13:41 Արցախի հնարապետության պատգամավորները հանդիպել են Արցախ ժամանած թուրք հանրային գործիչների հետ 23/09/2017 13:33 Հայաստանի վարչապետը կայցելի Իրան 23/09/2017 13:31 ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան 23/09/2017 13:28 Հայաստանի ու Իրանի միջև առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելություններ են նախատեսվում 23/09/2017 13:26 Հունաստանում մասնավոր օդանավ է կործանվել 23/09/2017 13:21 Երևանը կհաստակեցնի թուրքմենական գազ ներկրելու դիրքորոշումը Հայաստան-Իրան-Թուրքմենստան հանդիպման արդյունքում 23/09/2017 13:15 Մարսելոն վնասվածքի պատճառով մոտ մեկ ամիս խաղադաշտ դուրս չի գա 23/09/2017 13:04 «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա. միջազգային փորձագիտական խումբ 23/09/2017 12:54 ԱՄՆ-ն կարող է խնդրել ՆԱՏՕ-ին պատասխանել Հյուսիսային Կորեային 23/09/2017 12:50 Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառմանը 23/09/2017 12:41 Հայաստանը պատրաստ է շարունակելու երկրում ԵԱՀԿ ծրագրերի իրականացումը 23/09/2017 12:33 Թուրքիայի ԱԽ-ն Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեն ապօրինի է անվանել 23/09/2017 12:27 Հանրապետությունում սպանությունների ու ապօրինի զենքերի թվի մասին հրապարակումները իրականության չեն համապատասխանում. ՀՀ ոստիկանություն 23/09/2017 12:20 Արծվաբերդում տուլարեմիայից հոսպիտալային բուժում է ստանում 4 հիվանդ, ևս 1-ը` ամբուլատոր 23/09/2017 12:12 22-ամյա վարորդը, ում հարսանիքն էր այսօր, վարձակալած մեքենայով վրաերթի է ենթարկել երկու մարդու 23/09/2017 12:05 Հայաստանն ու Արաբական պետությունների լիգան քննարկել են երկու պետություններ միջև համագործակցության հեռանկարները 23/09/2017 12:00 Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել Ուկրաինայի սահմանն ապօրինաբար հատելու համար 23/09/2017 11:56 Եղանակը Հայաստանում. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 23/09/2017 11:52 Երևանի մասին օրենքի նախագիծը չի բխում ՀՀ Սահմանադրությունից, այն մշակողները գործել են «գեղից մարդ չկա» սկզբունքով. Անահիտ Բախշյան 23/09/2017 11:48 Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ներկայացրել ապրիլյան պատերազմում տեղ գտած միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները 23/09/2017 11:42 Վթարային շքապատշգամբների նորոգման 2017 թ. ծրագիրն ավարտվել է ժամկետից շուտ 23/09/2017 11:39 Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նաուրուի հետ 23/09/2017 11:35 Բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունում հայ ըմբշամարտիկը չեմպիոն է դարձել 23/09/2017 11:29 Արամ Սարգսյանը Էրբիլում կհետևի Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեին 23/09/2017 11:28 Ստամբուլի քաղաքապետը հրաժարական է տվել 23/09/2017 11:24 Ձեր բազում կատարումները մնայուն արժեքներ են. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շուշան Պետրոսյանին 23/09/2017 11:21 Տորոնտոյի հայ համայնքը Արցախի Պաշտպանության բանակին օգնություն է տրամադրել 23/09/2017 11:16 Բաքվում կոչ են արել շշեր կոտրել հայ պատգամավորների գլխին (լուսանկարներ) 23/09/2017 11:06 ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են 23/09/2017 10:56 «Ծայրը ծայրին հասցնելով» վարկ եմ տալիս, ի՞նչ նոր ՀԷԿ առնել. ԱԺ պատգամավոր 23/09/2017 10:52 «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» դիտարկվում է որպես ԵՄ տրանսպորտային համակարգի մաս 23/09/2017 10:47 Արա Բաբլոյանը Վրաստան կատարելիք այցի ժամանակ կհանդիպի Գիորգի Մարգվելաշվիլիի հետ 23/09/2017 10:44 Գետնանուշի արտադրություն, ռազմարդյունաբերական համալիրում ինչ-որ խնդիրների լուծում. Հովհաննես Թոքմաջյանը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մասին 23/09/2017 10:30 Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդր կարգավորման գործընթացին առնչվող հարցեր 23/09/2017 10:10 Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 23/09/2017 09:39 ՀՀ նախագահի ամենահավանական թեկնածուն Արկադի Ղուկասյանն է. ՀԺ 23/09/2017 09:35 Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան աճուրդի կհանվի հոկտեմբերի 11-ին. «Ժողովուրդ» 23/09/2017 09:34 Հայկական կողմն ընդդեմ Ադրբեջանի 359 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ. «Փաստ» 23/09/2017 09:30 «Արտֆուդ»-ը ներառվել է «սև ցուցակում». «Ժողովուրդ» 23/09/2017 09:28 Հարցվածների մեծ մասը կարծում է, որ վարչապետի գործունեությունը ոչինչ չի փոխել, այնինչ մեծ հույսեր էին տալիս. «Առավոտ» 23/09/2017 09:26 Դավիթ Բաբայան. «Ալիևին ամենալավ պատասխանը դստեր կապիկությունն էր՝ սելֆիներով». «Փաստ» 23/09/2017 09:23 Արփինե Հովհաննիսյանը Լիանա Զուրաբյանի տեսանյութի հրապարակումը անթույլատրելի է համարում. «Ժողովուրդ» 23/09/2017 09:20 Գարնանը մսի գինը կթանկանա 5000 դրամի չափով. «Ժամանակ» 23/09/2017 09:07 Նյու Յորքում տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ 22/09/2017 20:48 Ինձ համար թանկ են այն հայ կոմպոզիտորներները, որոնք իրենց գործերում հայկական բնավորություն են մտցրել. Իոսիֆ Կոբզոնը Հայաստանում է 22/09/2017 20:30 Սիրիայի տարածքի արդեն ավելի քան 87 տոկոսն ազատագրվել է ԻՊ-ից 22/09/2017 19:57 Կատալոնիայի էկոնոմիկայի դեպարտամենտի ղեկավարը պաշտոնաթող է արվել 22/09/2017 19:28 ԱՄՆ-ը հավելյալ 700 մլն դոլար է հատկացրել սիրիացի փախստականներին օգնելու համար 22/09/2017 19:18 Լյուիս Հեմիլթոն. մտադիր չեմ ավարտել կարիերաս 22/09/2017 19:05 Բացահայտվել է Էջմիածնում տեղի ունեցած դանակահարությունը. մեղադրյալը հետախուզվում է 22/09/2017 18:57 Սանկտ Պետերբուրգում հեռախոսային ահաբեկիչը 1 մլն դոլար է պահանջել 22/09/2017 18:50 Հյուսիսային Կորեան կարող է անցկացնել ջրածնային ռումբի ամենահզոր փորձարկումը 22/09/2017 18:32 «Շնող ՀԷԿ»-ի ծրագրի իրականացմանը կարող է մասնակցել Ասիական Զարգացման բանկը 22/09/2017 18:25 Օռնելա Մուտիի պարը՝ Արմենչիկի երաժշտության տակ 22/09/2017 18:22 Ռուսական սուզանավը ոչնչացրել է զինյալների օբյեկտները Սիրիայում 22/09/2017 18:00 Դանի Ալվեսն ընթրիք է կազմակերպել՝ Կավանիին և Նեյմարին հաշտեցնելու համար 22/09/2017 17:30 Նախագահն ընդունել է Գարո Փայլանին 22/09/2017 17:21 Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր 22/09/2017 17:17 Մեզ համար ապագա վարչապետի անձը կարևոր չի լինելու. «Ծառուկյան» խմբակցության անդամ 22/09/2017 17:08 Ավարտվել են 13 ջրհան կայանի հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատանքները

Տվյալ բաժնի վերջին նյութերը