21/04/2017 17:00
Իսրայելը հասնելու է Լապշինի արտահանձնմանը, եթե Բաքվում նրան դատապարտեն
Եթե Բաքվում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը դատապարտվի Ադրբեջանում, Իսրայելը կփորձի հասնել նրան, որ նա պատիժը կրի Իսրայելում, հայտարարել է Իսրայելի արդարադատության նախարար Աելեթ Շաքեդը՝ Մոսկվա այցի արդյունքներով:
«Մենք գործադրել ենք և շարունակում ենք գործադրել ջանքեր, որպեսզի օգնենք Լապշինին, որը և՛ Ռուսաստանի, և՛ Իսրայելի քաղաքացի է: Եթե նա դատապարտվի Ադրբեջանում, մենք կփորձենք հասնել նրան, որպեսզի նա պատիժը կրի Իսրայելում», - ասել է Շակեդը, փոխանցում է «Интерфакс»-ը: