21/04/2017 18:30
Գերմանիայի Վալդսխուդ քաղաքում բանկի վրա զինված հարձակում է կատարվել
Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողերի Վալդսխուդ քաղաքում ուրբաթ՝ ապրիլի 21-ի օրվա երկրորդ կեսին անհայտ անձը զինված հարձակում է կատարել Postbank-ի տեղական բաժանմունքի վրա: Ոստիկանության տեղեկացմամբ՝ շենքի ներսում կրակոցներ են լսվել, փոխանցում է DW.com-ը:
Բանկի մոտ են ուղարկվել իրավապահ ուժեր, շենքը և հարակից թաղամասերը ոստիկանների կողմից շրջապատված են: AFP գործակալությունը հայտնում է, որ շենքի ներսում է բանկի ևս 2 ծառայող:
Որոշ լրատվամիջոցների տեղեկություներով՝ հանցագործը նույնպես բանկի ներսում է, բացառված չէ, որ նա Postbank-ի բաժանմունքի աշխատակիցներին պատանդ է վերցրել: