21/04/2017 12:10
Իրավախախտ ոստիկանները պետք է ենթարկվեն պատասխանատվության. ՄԻՊ
2016 թվականի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ընթացքում իրավապահների գործողությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջնական եզրակացությունն այն է, որ ոստիկանությունն ակնհայտ շփոթված իրավիճակում էր։
«Հարձակումը տեղի էր ունեցել ՊՊԾ գնդի վրա, վտանգավոր վիճակ էր, մի կողմից ոստիկանությունը պարտավոր էր պահել հասարակական կարգը, մյուս կողմից իրավապահները չէին տիրապետում օերսդրությանը», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Արման Թաթոյանը նշեց, որ լարվել էր իրավիճակը, քանի որ զոհվել էին երեք ոստիկան։
«Բայց դա չի արդարացնում իրավապահների խախտումները, այո, ոստիկանության խախտումների հիմքով պետք է արձանագրվեն արդյունքներ, որովհետև եթե պատասխանատվության ենթարկված մարդիկ չլինեն, կարծում եմ՝ կշարունակվեն նման դեպքերը», - ասաց Ա. Թաթոյանը։
ՀՀ օմբուդսմենը շեշտեց՝ իր խնդրանքը, պահանջը, պնդումն այն է, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն ոստիկանները։