21/04/2017 10:56
Կարծում եմ, իմ կուսակցությունն ինձ թույլ կտա մնալ պաշտպանության նախարար. Վիգեն Սարգսյան
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հուսով է, որ կշարունակի պաշտոնավարել այդ պաշտոնում նոր կառավարության կազմում:
«Կարծում եմ, որ իմ կուսակցությունն ինձ հնարավորություն կտա շարունակել աշխատել պաշտպանության նախարարի պաշտոնում: Այնքան եմ պատասխանել այդ հարցին, որ արդեն ամաչում եմ», - լրագրողներին ասաց Վ.Սարգսյանը:
«Ես ցանկանում եմ մնալ պաշտպանության նապարար և կարծում եմ` սա այն տեղն է, որտեղ կարող եմ օգտակար լինել», - նշեց Վիգեն Սարգսյանն` ավելացնելով, որ այդ դեպքում կլինի «շատ երջանիկ քաղաքացի»: