25/04/2017 14:27
Женитесь, разводитесь, топитесь. Լևոն Զուրաբյանը՝ ավագանու ընտրությունների մասին
Երևանի ավագանու կազմը գծված է, գիտեն՝ ում ինչ տոկոս են տալու, լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Կարող է զուտ տակտիկական առումով ավելի համեստ արդյունքներ փորձեն արձանագրել, որպեսզի աղմուկը հնարավորինս պակասեցնեն», - ասաց նա:
Դիտարկմանը, թե ընտրություններին մասնակցող ուժերից որի՞ն է համարում ընդդիմադիր, Զուրաբյանը նշեց. «Չի՞ երևում, թե ով է ռեալ ընդդիմությունը, դա այն ընդդիմություն է, որը բարձրացնում է ամբողջ ճշմարտությունը ռեժիմի կատարած հանցագործությունների մասին»:
Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը չի ցանկանում խոսել ավագանու ընտրությունների մասին և որևէ քաղաքական ուժի չի պատրաստվում սատարել. «Женитесь, разводитесь, топитесь, ինչ ուզում են, թող անեն»: