26/04/2017 10:38
Թրամփը հայտնել է ԱՄՆ Գաղտնի ծառայության նոր ղեկավարի անունը
Ռենդոլֆ Ալեսը նշանակվել է ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության տնօրեն, երեքշաբթի օրը հայտնել է Սպիտակ տունը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է այսօր Ռենդոլֆ Ալեսի նշանակման մասին՝ որպես Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության տնօրեն», - ասված է հայտարարության մեջ:
Ալեսը ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայության հանձնակատարի տեղակալի պաշտոնը: Նա ծառայել է ԱՄՆ ծովային ուժերում շուրջ 35 տարի, իսկ 2011 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում: