26/04/2017 16:23
Սախալինում ահաբեկչություն է կանխվել
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ահաբեկչություն են կանխել Սախալինում: Գործողության ժամանակ ձերբակալվել է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու կողմնակից, փոխանցում է «Интерфакс»-ը:
Կասկածյալները նախատեսել էին ահաբեկչություն իրականացնել Սախալինում՝ մարդաշատ վայրում: Ձերբակալվածներից մեկը ռուս է, երկրորդը՝ ծնուդնով Կենտրոնական Ասիայից է:
Նրանց բնակության վայրերում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ նյութեր, ԻՊ-ի քարոզչական նյութեր և արգելված ծայրահեղական գրականություն: