Ինձ ասում էր՝ հե՛տ գնա, ինձ վրա կրակում են, վտանգավոր է. Ապրիլյան պատերազմի հերոս Արման Ավետիսյան

26/04/2017 19:22

Ինձ ասում էր՝ հե՛տ գնա, ինձ վրա կրակում են, վտանգավոր է. Ապրիլյան պատերազմի հերոս Արման Ավետիսյան


2016 թվականի ապրիլյան առաջին օրերը հերթական ահազանգը հնչեցրեցին՝ ստորագրված ցանկացած պայմանագիր, փոխհամաձայնություն թշնամու համար ոչինչ է: Քաղաքակրթության մեր ժամանակներում նա շարունակում է դարանակալել ու հարձակվելու հարմար պահի սպասել՝ մոռանալով, որ հայ զինվորը միշտ զգոն է, պատրաստ՝ պաշտպանելու սեփական տունը:

Նախորդ ապրիլը և՛ մեր կողքին ապրող, և՛ սեփական կյանքի գնով մեզ պաշտպանած հերոսներ ծնեց: 

Մեր կողքին ապրող հերոսներից Արման Ավետիսյանը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ջրականի (Ջաբրայիլ) դիրքում մարտական հերթապահություն էր անցկացնում: Առաջին հարվածներից մեկն էլ իրենց բաժին ընկավ:

«Առավոտյան ժամը 4:30-ին անակնկալ հարձակվեցին: Սկզբում ականանետներով էին հարվածում, բայց դա սովորական երևույթ էր, մեզ թվաց՝ հերթական սադրանքն է, որը 2-3 օրը մեկ լինում է: Դիվերսիոն փորձեր հաճախ են եղել, բայց առավել չեն ծավալվել, միշտ կարողացել ենք հետ շպրտել: Չէինք մտածում, որ այս անգամ ռազմական գործողություններ են սկսել, պատերազմ է: Բայց զգացինք, որ առանց դադարի են կրակում ու իրենց, հիմնականում, բարձունքն է հետաքրքրում: Նախ բարձունքի դիրքերի վրա հարձակվեցին, մենք էլ այդ բարձունքը պահող դիրքերից մեկն էինք», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց մերօրյա հերոսը:

Հիշում է՝ շրջանաձև պաշտպանության էին անցել, դիրքապահներից մեկը հրամանատարին ձայն տվեց, թե առաջնագծում շարժ կա.

«Կողքի դիրքերում արդեն լուրջ մարտեր էին ընթանում, վերևում անօդաչու սարքեր էին հայտնվել, թուրքերը դիրքեր էին մտել… Արդեն գիտակցում էինք, որ լայնածավալ պատերազմական գործողություններ են սկսվել: Մեր դասակի հրամանատարը՝ լեյտենանտ Շահբազյանը, գնաց առաջնագիծ՝ տեսնելու, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ շարժ է: Առաջնագծում ինչ-որ մեկին նկատելով՝ կրակել էր, ու իր ուղղությամբ նռնակ էին գցել: Վիրավորվել էր»:

Արմանն առույգ հերթափոխից էր, ու երբ իմացավ, որ իր հրամանատարը վիրավորվել է, ժամանակ չկորցրեց: Անմիջապես շտապեց օգնության՝ չսպասելով անգամ որևէ հրամանի:

«Այդ պահին չես էլ հասկանում, թե ինչն է քեզ ստիպում նման քայլի դիմել: Նա սահմանից 10-15 մետր էր առաջ գնացել ու վիրավորվել: Նռնակի պայթյունից ոտքերում բազմաթիվ բեկորներ էին հայտնվել, չէր կարողանում քայլել: Ինձ ասում էր՝ չէ՛, հե՛տ գնա, ինձ վրա կրակում են, վտանգավոր է: Արդեն ինձ էլ էին նկատել, ինձ վրա էլ կրակում էին, բայց փորձեցի դուրս բերել նրան: Ճանապարհի կեսն էինք վերադարձել, իմ ոտքերի տակ էլ նռնակ գցեցին: Երկու-երեք անգամ փորձեցի կանգնել, չկարողացա: Սկզբում մտածում էի, թե գլուխս է պտտվում: Ձայներն այնքան խուլ էին լսվում, որ կարծեցի՝ թմբկաթաղանթներս է պայթել հարվածից», - փորձելով հուզմունքը թաքցնել՝ ամեն մի ակնթարթը վերհիշում էր զրուցակիցս:

Մտքով անգամ չէր անցնում, որ կարող է ոտքից զրկված լինել: Ստորին վերջույթում ցավեր զգալով՝ շոշափել ու հասկացել է, որ ոտքը կտրվել է.

«Այդ պահն ինձ համար շատ դժվար էր: Երբ գիտակցում ես, թե ինչ է եղել քեզ հետ, ցավերդ ավելի են ուժեղանում… Տղաները սպասում էին, թե երբ պետք է Շահբազյանին բերեմ, որպեսզի ներքև իջեցնենք: Երբ բարձր գոռացինք, մեզ օգնության հասան: Ինձ Արթիկի Մեծ Մանթաշ գյուղից զորակոչված Արման Անդրեասյանն իջեցրեց բլինդաժ, լեյտենանտին էլ՝ տղաներից մեկը: Դիրքում պատերազմ էր ընթանում, բոլոր տղաներն այնտեղ էին: Ինքս եմ ինձ օգնություն ցուցաբերել՝ իմ զինվորական գոտիով ոտքս կապել ու մոտ 2 ժամ այդպես մնացել»…

Սակայն վիրավոր զինվորն ու հրամանատարը պարապ չէին մնում: Մոռանալով սեփական վերքերը՝ տղաներին օգնում էին՝ լիցքավորելով նրանց զենքերը: Մոտ երկու ժամ էր անցել, զորամասից օգնություն եկավ, տղաների համար փամփուշտներ էին բերել, Արմանին էլ պետք է իջեցնեին զորամաս: Մինչև կհասնեին մեքենային, որ նստեին, նորից կրակեցին: Փամփուշտը նորից Արմանի ձախ ոտքին դիպավ: Մեքենան ստիպված էին սարերի միջով քշել, քանի որ ճանապարհը տանկերով էր փակված…

Ցավին գումարվել էր արյան կորուստը, ու Արմանն արդեն սկսել էր գիտակցության կորուստ ունենալ: Արթնացավ գիշերվա ժամը 3-ին՝ Ստեփանակերտի հոսպիտալում, ապրիլի 3-ի առավոտյան էլ տեղափոխեցին Երևան: Հայաստան տեղափոխված առաջին վիրավորն էր… 

Սարսափելի լուրի մասին իմացավ ուղղաթիռի մեջ՝ Երևան գալու ճանապարհին. Արման Անդրեասյանը, Ազատ Սիմոնյանը, լեյտենանտ Շահբազյանը… իր կողքին գտնվող բոլոր մարտական ընկերները հենց այդ գիշեր զոհվել էին…

Հեռախոսի մյուս ծայրում գտնվող մերօրյա հերոսը լռեց. երևի նորից ընկերներին, նրանց հետ ապրած, անցած ու գնացած օրերը հիշեց…

«Գիտեք, թեև վիրավորվել, կրակոցների տակ ճանապարհ անցել, մահն աչքերովս եմ տեսել, բայց հույսս մինչև վերջ չէի կորցնում: Եթե նույնիսկ գիտես, որ հաստատ պարտվելու ես, ապրելուդ հնարավորությունը փոքր է, միևնուն է, մինչև վերջին վայրկյանն էլ պայքարում ես, հավատում… Մեկ ամսից ավելի Մուրացանի հոսպիտալում պառկելուց ու դուրս գրվելուց հետո գնացի զորամաս, տեսա УАЗ մակնիշի այն մեքենան, որով ինձ տեղափոխել են. փամփուշտներն իմ գլխից երևի 5-6 սմ բարձրության վրա են անցել», -խոստովանեց նա:

Արմանն ընտանիքի միակ զավակն է, իր մայրիկի միակ հույսն ու ապավենը: Իր որոշմամբ՝ առաջինն իրեն տեսնելու հնարավորությունը տրվեց մորեղբորը: Ուզում էր հենց նրա միջոցով մորը պատրաստել՝ վիրավոր որդուն տեսնելու:

«Ես բնույթով մի քիչ «չոր կող» եմ: Ղարաբաղի հոսպիտալում մի անգամ «նարկոզ» էին տվել, Երևանում էլ պետք է տային, որ վիրահատեին: Չթողեցի, հրաժարվեցի «նարկոզից»: Չէի ուզում նորից այդքան քնել, ուզում էի տեսնել վիրահատական ընթացքը: Մեջքիցս տեղային ցավազրկում արեցին ու այդպես վիրահատեցին… Վերակենդանացման բաժնում Բժշկական համալսարանի ուսանող աղջիկներ կային, «պրակտիկանտներ» էին, ինձ հեռախոս տրամադրեցին, առաջինը քեռիիս զանգեցի ու խնդրեցի՝ միայնակ գա մոտս: Հարազատներս հոսպիտալի դիմացն էին, գիտեին, որ վիրավոր եմ, բայց չգիտեին, որ ոտքս կտրվել է… Վրաս սավան կար, երբ մի կողմ տարա ու ոտքս ցույց տվեցի, աչքերը լցրեց, բայց իրեն պինդ պահեց: Խնդրեցի՝ մորս պատրաստել, ասել, որ մոտս չլացի, հակառակ դեպքում՝ ավելի լավ է չգա… Բայց շատ էի սպասում մայրիկիս հետ հանդիպմանը, շատ-շատ (ժպտում է՝ հեղ.)… Երբ մայրս ինձ տեսավ, հուզվեց, աչքերը լցրեց ու պալատից դուրս եկավ: Հասկանում եմ իրեն, ծնող է, այլ կերպ չէր կարող… Գիտեք, ես սկսեցի գիտակցել, որ եղածը եղած է, այլևս ոչինչ չեմ կարող վերադարձնել: Կարող էր ինձ համար առավել վատ լինել… Այդ պահից տրամադրությունս փոխեցի: Ինձ ու նույն պալատում գտնվող ընկերներիս շատ օգնեցին նաև այցելուները, ժողովուրդը, ովքեր ամեն կերպ ոգևորում էին, մեր կողքին էին… Չնայած՝ ինձ հաճախ են ասում՝ ամեն ինչ կանցնի, կմոռանաս, բայց նման բան չկա, չես կարող մոռանալ: Վերքդ կարող է սպիանալ, բայց՝ ոչ ջնջվել: Ամեն առավոտ, երբ արթնանում ու պրոթեզը ոտքիդ ես հագնում, ինքդ քեզ հարց ես տալիս՝ ինչո՞ւ այդպես եղավ: Մտաբերում, վերհիշում ու նորից ապրում ես այդ օրը, օրերը», - նկատեց նա:

Մերօրյա հերոսը ծնունդով Արարատ գյուղից է՝ ինչպես ինքը նկատեց, սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրենակիցը: Բարձր գնահատելով սպարապետի գործը՝ նաև ընդգծեց, որ իր հերոսը Ավոն է՝ Մոնթե Մելքոնյանը: Մարդ, ով կարող էր դրսում հանգիստ կյանքով ապրել, բայց եկավ Հայաստան ու մեկնեց առաջնագիծ, կռվեց ու զոհվեց… 

Ապրիլյան պատերազմի օրերին մենք՝ թիկունքում գտնվողներս, համախմբված էինք: Հարցրեցի՝ ինչպիսի՞ն էր այդ առումով մթնոլորտը ճակատում: Ժպտաց, մի քիչ մտածեց ու խոստովանեց՝ 19-20 տարեկան տղաներ էին, մի պահ խուճապի մատնվեցին, բայց՝ միայն մի պահ.

«Զենքին տեսականորեն էինք տիրապետում, պատերազմ չէինք ապրել, ժամանակն էր՝ ապացուցելու, որ կարող ենք ստացած գիտելիքները կիրառել: Տղաները, մեկը մյուսին օգնելով, կռվում էին, դիմանում, պաշտպանում, փրկում… Եթե համախմբվածություն չլիներ, և՛ տարածքային, և՛ մարդկային առավել մեծ կորուստներ կունենայինք»:

Պատերազմն Արմանին ոչ միայն հասունացրել, այլև՝ առավել բարի ու հանդուրժող է դարձրել: Այն, ինչ տեսել է պատերազմում, չի կարող համեմատել քաղաքացիական կյանքում հանդիպող դժվարությունների հետ: Ու հենց այդ պատճառով էլ՝ նոր դժվարություններին թեթև է նայում:

«Չնայած ոտքս պրոթեզավորած է, բայց կարող եմ և՛ քայլել, և՛ վազել, և՛ հեծանիվ քշել: Չկա մի բան, որ չկարողանամ անել: Առավել նպատակասլաց եմ դարձել ու հասկացել՝ ամեն ինչ անցողիկ է… Աշխարհայացքս փոխվել է: Հասկանում եմ, որ կյանքը չափազանց կարևոր ու լուրջ բան է, պետք է ամեն վայրկյան ունեցածդ պահես, գնահատես: Երբ երկու ոտքով էի, երբեք չէի մտածում՝ ձախ ո՞տքս է ավելի լավը, թե՞ աջ: Բայց հիմա, երբ ձախ ոտքս պրոթեզ է, աջս առավել շատ եմ գնահատում, նրա վրա ավելի վստահ եմ», - ժպիտով ասաց նա:

Ապրիլյան պատերազմի միջով անցած մարտական ընկերներին երբեմն հանդիպում է, առավել մոտ է Նորայր Զախարյանի հետ:

Բոլորովին վերջերս քառօրյա պատերազմի ընթացքում հերոսի մահով ընկած կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրիկի հետ նկարահանվեց տեսահոլովակ-տեսանյութում՝ նվիրված ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Առաջին անգամ էր տեսնում տիկին Համեստին, բայց միշտ ցանկացել էր ծանոթանալ: Գիտեր՝ որդեկորույս մայրն իրեն շատ էր նմանեցնում որդուն ու որդու կարոտը նաև նրանից էր առնում…

Որպես զինվոր՝ Արման Ավետիսյանը վիրավորված է: Ականջին խոսակցություններ են հասել, որոնք պատիվ չէին բերի ոչ մի զինվորի: Ավելին, այդ մտացածին պատմությունները, մեղմ ասած, նեղացնում են վիրավորում ստացած ապրիլյան հերոսներից յուրաքանչյուրին:

«Բուժման նպատակով հաճախ եմ լինում Եվրոպայում ու Ամերիկայում: Այստեղ իմանում եմ, որ երբ վիրավոր զինվորներին օգնելու համար դիմել են Պաշտպանության նախարարություն, այնտեղ մարդիկ են եղել, ովքեր ասել են՝ դեռ պետք է ճշտենք, թե ինչից են վիրավորվել: Գուցե իրենք իրենց վիրավորել են, որ պատերազմի՞ց խուսափեն… Դա շատ վիրավորական է: Օրինակ, ես ինչպե՞ս կարող եմ սեփական ոտքիս տակ նռնակ պայթեցնել, ինչ է, թե խուսափեմ պատերազմից: Էլ ո՞րն է խուսափելուս իմաստը: Ընդհանրապես, մեր վիրավոր զինվորներն անտեսված են: Պետության կողմից ուշադրության պակաս կա: Խոսքը նյութական օգնության մասին չի, այլ՝ վերաբերմունքի», - նկատեց զրուցակիցս:

Արման Ավետիսյանի՝ Եվրոպայում բուժման ծախսերը այնտեղ բնակվող բժշկուհի բարերան է հոգացել:  Ի դեպ, այս օրերին տեղի հայ համայնքի հրավերով, հեռուստամարաթոնին մասնակցելու առաջարկով Արմանն ԱՄՆ-ում է գտնվում: Հայաստան կվերադառնա մայիսի 20-ին՝ կազմակերպիչների հետ, հավաքված ողջ գումարը կտրամադրեն զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին:

Լավատեսությունը չկորցնող, զրույցի ողջ ընթացքում ժպտացող հերոսն այժմ Ագրարային համալսարանի Մեխանիկական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է: Բայց նպատակ ունի ուսումը շարունակել տնտեսագիտական ոլորտում:

Ապրիլյան պատերազմի հերոսը մեկ ցանկություն ունի. մայրերը, հատկապես մեր հայ մայրերը, կյանքում չտխրեն, նրանց արցունքները թող միայն երջանկությունից հոսեն: Մաղթանքն էլ հայ զինվորին է ուղղված: Չէ՞ որ արդեն սեփական փորձով գիտի՝ ինչ է նշանակում հայրենիք պաշտպանել, ծառայել, կռվել, պայքարել ու ապրել:

«Ամեն մի զինվորի մայր ինձ համար սրբություն է, նրանք առյուծածին են, իրենց տղաներով աշխարհն է հպարտանում… Իսկ մեր զինվորներին ուզում եմ ասել՝ շարունակեք «դուխով» մնալ: Անկախ նրանից, թե որտեղ կլինեմ, անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ ձեր կողքին կանգնել: Ձեզ բոլորը, այդ թվում հայրենիքից դուրս, շատ սիրում ու հարգում են: Ամեն մի միջոցառման, սեղանի ձեր կենացն է խմվում: Անփորձանք, ուշադիր ու զգոն եղեք, սահմանին կանգնած տղերք ջան», -  Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արման Ավետիսյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան Այսօր, 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան Այսօր, 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Այսօր, 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Այսօր, 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը Այսօր, 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ Այսօր, 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ Այսօր, 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ Այսօր, 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» Այսօր, 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ Այսօր, 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq Այսօր, 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Այսօր, 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում Այսօր, 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ Այսօր, 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը Այսօր, 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) Այսօր, 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Այսօր, 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից Այսօր, 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են Այսօր, 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին Այսօր, 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով Այսօր, 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում

Տվյալ բաժնի վերջին նյութերը