27/04/2017 18:34
ԻՊ-ն և «Ալ-Քաիդան» ռազմական դաշինք են փորձում կնքել
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումները պայմանավորվում են ռազմական միություն ստեղծելու համար, հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնած Վալերի Սեմերիկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Առկա տեղեկատվության համաձայն՝ վերջին ժամանակներս փորձեր են ձեռնարկվում բանակցային ճանապարհով հարթել ԻՊ-ի և «Ալ-Քաիդայի» միջև հակասությունները և միավորել այդ երկու ահաբեկչական խմբավորումները մեկ միության մեջ: Նման նախաձեռնության իրագործման դեպքում աշխարհում ահաբեկչական սպառնալիքը մի քանի անգամ կաճի», - ասել է Սեմերիկովը:
«Իրադարձությունների նման զարգացումը սպառնալիք է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների համար», - նշել է նա: