27/04/2017 18:46
Փարիզի մի քանի լիցեյներ շրջափակված են Լե Պենի և Մակրոնի դեմ բողոքողների կողմից
Փարիզի՝ միանգամից մի քանի լիցեյներ շրջափակված են բարձր դասարանների սովորողների կողմից, որոնք բողոքում են Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակիցների՝ «Հառաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնի և «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենի դեմ, փոխանցում է ТАСС-ը:
Բարձր դասարանցիների հուզումների պատճառով աշխատանքը լիովին դադարեցրել են չորս լիցեյներ, ևս վեցը «շրջափակված են մասնակի»: Ընդհանուր առմամբ հինգշաբթի դպրոցականների շրջանում բողոքի ակցիաների անցկացման փորձերը վերաբերել են Փարիզի «շուրջ երկու տասնյակ» լիցեյների: Բողոքի ակցիաներն անցկացվում են բարձր դասարանցիների նախաձեռնությամբ, որոնք իրենց մասին հայտարարում են որպես «հակաֆաշիստների և հակակապիտալիստների»:
Երիտասարդներն իրենց գործողությունները համակարգում են սոցիալական ցանցերի միջոցով: Ըստ ավանդույթի՝ լիցեյականների շրջանում բողոքի արտահայտման հիմնական միջոցն իրենց ուսումնական հաստատության մուտքի արգելափակումն է: Հանպատրաստից արգելափակոցների առջև անցկացվում են տարերային հանրահավաքներ:
«Ո՛չ Մարինը (Լե Պենը), ո՛չ Մակրոնը, ո՛չ հայրենիք, ո՛չ պետեր», «Նրանց ընտրությունները մեր ապագան են». այս կարգախոսները կարելի է կարդալ այդ ժողովներում: