27/04/2017 20:45
ԱՄՆ-ն կշարունակի ճնշել ԿԺԴՀ-ին պատժամիջոցների օգնությամբ
ԱՄՆ-ն կշարունակի ճնշել Հյուսիսային Կորեային պատժամիջոցների օգնությամբ: Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել ինքն իրեն ու իր դաշնակիցներին։ Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետտիս, և ազգային հետախուզության տնորեն Դենիել Կոուտեսի միասնական հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը:
«Նախագահ Թրամփի դիրքորոշումն այն է, որ միջուկային ու բալիստիկ հրթիռների ապամոնտաժման հարցում պետք է ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա դաշնակիցների հետ համատեղ տնտեսական պատժամիջոցների ու դիվանագիտական քայլերի միջոցով», - նշվում է փաստաթղթում: