29/04/2017 15:06
Թուրքական իշխանություններն արգելափակել են հասանելիությունը Wikipedia
Թուրքական իշխանություններն արգելափակել են հասանելիությունը Wikipedia առցանց հանրագիտարանի ռեսուրսներին։ Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը՝ հղում անելով Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհրդի որոշմանը, փոխանցում է РИА Новости-ն:
«Համապատասխան 5651 օրենքի՝ տեխնիկական և իրավական գնահատականի անցկացման արդյունքում Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհրդի կողմից ապրիլի 29-ից wikipedia.org կայքի հանդեպ կիրառվում են վարչական միջոցառումներ», -ասվում է խորհրդի հայտարարությունում։
Որոշման պատճառների մասին չի հաղորդվել: