29/04/2017 11:30
Թիլերսոնն առաջարկել է հեռացնել Պետդեպի ավելի քան 2 հազար աշխատակցի
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջարկել է Պետդեպի 2300 աշխատակցի կրճատել հաջորդ ֆինանսական տարվա համար գերատեսչության բյուջեի կրճատման շրջանակում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով պաշտոնյաներին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Աղբյուրների խոսքով՝ Թիլերսոնի առաջարկը կարող է վերաբերվել դիվանագետներին, ովքեր վերջերս են ծառայության անցել։
Կրճառումը կվերաբերվի Պետդեպի աշխատակիցների ընդհանուր թվի 3 տոկոսին։
Նախնական հաշվարկով՝ պլանն իր հետ կբերի բյուջեի 26 տոկոսով կրճատում։