05/05/2017 13:27
Մոուրինյու. «ՄՅՈւ-ն» բավականաչափ լավ խաղաց, որ փակի ԵԼ-ի եզրափակիչ դուրս գալու հարցը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է իր թիմի արտագնա հաղթանակը «Սելտայի» նկատմամբ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում, փոխանցում է Championat.com-ը:
«Շատ գոհ եմ «Մանչեսթեր Յունայթեդի» ցուցադրած խաղից, բայց ոչ՝ արդյունքից: Առաջին կեսում պետք էր երեք, կամ՝ գոնե 2 գոլ խփել, բայց մենք ընդմիջման գնացինք 0:0 հաշվով: Մենք բավականաչափ լավ խաղացինք, որ փակենք եզրափակիչ դուրս գալու հարցն արդեն առաջին իսկ խաղից հետո, բայց հիմա ամբողջ ուժով պետք է խաղանք «Օլդ Թրաֆորդում»: Մարկուս Ռեշֆորդը 19 տարեկան երեխա է, որը պաշտում է ֆուտբոլը: Մարզումներից հետո նա ևս կես ժամ մնում է, որպեսզի կատարելագործի տուգանային հարվածները, իսկ հետո սպասում է իր շանսին: Ռեշֆորդն այնքան շատ է աշխատում, որ մենք մոռացել էինք նրա տարիքի մասին», - ասել է մարզիչը: