06/05/2017 13:46
Բոլորն անպայման կիմանան, թե ինչու եմ գնացել այդ քայլին. Նիկոլայ Գրիգորյանն աշխատանքից հեռանալու մասին մանրամասներ կհայտնի
Աշխատանքից ազատված ՀՀ արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը վստահեցնում է, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
«Աշխատանքից ազատվել եմ սեփական դիմումիս համաձայն, ես եմ այդպես ցանկացել, բայց առաժմ մեկնաբանություն չունեմ, հենց մենաբանության ժամանակը եկավ, ես կխոսեմ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլայ Գրիգորյանը։
Նա նշեց՝ ասուլիսով կամ հայտարարությամբ հանդես կգա ու կմանրամասնի, թե որն է եղել իր աշխատանքից ազատման դիմումի պատճառը։
«Բոլորն անպայման կիմանան, թե ինչու եմ գնացել այդ քայլին», - ասաց նա։
Երեկ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը երկարամյա ծառայությունից հետո ազատվել է աշխատանքից։
«Նիկոլայ Գրիգորյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն», - լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատել էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։