08/05/2017 12:10
25-ամյա «լեռնային հարսանիքը». Այսօր Շուշիի ազատագրման օրն է
1992թ.-ի այս օրը տեղի ունեցավ Արցախի Շուշի բերդաքաղաքի ազատագրման` «Հարսանիքը լեռներում» գործողությունը:
Դրա կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ, քանի որ բարձրադիր դիրքի շնորհիվ հակառակորդն այստեղից վերահսկում էր, ինչպես Ստեփանակերտն, այնպես էլ` հարակից գյուղերը:
«Հարսանիքը լեռներում» իրականացվեց 4 ուղությունով` համաժամանակյա գրոհով:
Մայիսի 8-ի գիշերը` ժամը 2.30-ին, արդեն հսկողության տակ վերցվեց Լաչին-Շուշի ճանապարհն, ինչը կարևոր էր աջակցում ապահովելու տեսանկյունից:
Ռազմական գործողությունը մշակել ու ղեկավարում էր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը:
Շուշիի ազատագրման պլանը գործողությունից առաջ օրհնել էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը:
Մայիսի 9-ին արդեն հայկական ջոկատները քաղաքում էին:
Այսօր լրանում է Շուշիի ազատագրման 25-ամյակը: