11/05/2017 12:38
ՊԲ-ն ճշտում է «Շանթ» հ/ը օպերատորի վիրավորման հանգամանքները. Սենոր Հասրաթյան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հաստատել է շփման գծում «Շանթ» հ/ը օպերատորի վիրավորման փաստը:
«Մայիսի 10-ին ժ. 18.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը: Վիրավորին տեղափոխել են հոսպիտալ և ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են», - Facebook-ի իր էջում գրել է ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: