14/05/2017 14:55
Զարուհի Փոստանջյանի դստերը բերման են ենթարկել ոստիկանություն
Այսօր Ավան վարչական շրջանում տեղակայված ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում տեղի ունեցած արտակարգ միջադեպից հետո «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դստերը տեղափոխել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Զարուհի Փոստանջյանը ահազանգ էր ստացել, թե Մարգարյանի շտաբում կան «ընտրակեղծիքի մասին փաստեր» և պահանջում էր հրապարակել դրանք: Սակայն երկար լեզվակռվից հետո ոստիկանները բռնի ուժով Փոստանջյանին դուրս հանեցին շտաբից և փորձում էին նստեցնել ոստիկանական մեքենա, բայց չհաջողվեց: Այդ ընթացքում կարղացան Փոստանջյանի դստերը տանել ոստիկանություն:
«Խուժաններ, դուք էլ լավ տղերք եք, հա՞», - դիմելով ոստիկաններին՝ հայտարարեց Փոստանջյանը: