14/05/2017 19:12
Ծառերի սպանդ «Դիլիջան Ազգային պարկ»-ում (Լուսանկարներ)
Արշավական Գոռ Հովհաննիսյանը «Դիլիջան Ազգային պարկ»-ում աներևակայելի տեսարանի է հանդիպել. այնտեղ ծառերի մասսայական սպանդ է տեղի ունեցել:
«Քայլել ենք կես ժամի չափ ու ամեն մետրին հսկայական, հարյուրամյա ծառեր էին տապալված` էնքան շատ են, որ հաշվելս էլ չեկավ: Փռթել ու անասունավարի թափել էին, որ հետո գան ու տանեն: Ու ամենախնդալուն էլ այն էր, որ ծառահատումները սկսվում էին հենց դեպի Հաղարծին վանք տանող ճանապարհից. եթե անտառապահը տեղյակ չի եղել, պարկի ադմինիստրացիան տեղյակ չի եղել կամ փայ չի ունեցել ու չի ունենալու, ուրեմն ո՞նց պիտի արդարացնի էդ անտեղյակությունը:
Ո՞նց կարա բացատրի նման հսկայածավալ հատումների չնկատելու փաստը ու էն էլ ամենատուրիստական տեղում, էն էլ նման մասշտաբներով: Իրանք ընդհանրապես ինչո՞վ են զբաղված: Վերջերս որ իմացա իրանց ամսական բյուջեն, աչքերս քյալլես թռան: Էդքան բյուջեով ես տաս էդքան տարածք կպահեմ:
Իմ իրավաբան ընկերներ, օրենքը թույլ տալիսա՞ դատի տալ կառույցին` աշխատանքը չկատարելու ու բյուջեի գումարները մսխելու համար», - իր ֆեյսբուքյան էջում հարցեր է բարձրացրել արշավականը: