ՊՊԾ գնդի գրավման գործով 14 մեղադրյալի մասով անջատված գործն ուղարկվել է դատարան. Գլխավոր դատախազություն

16/05/2017 19:39

ՊՊԾ գնդի գրավման գործով 14 մեղադրյալի մասով անջատված գործն ուղարկվել է դատարան. Գլխավոր դատախազություն


Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող  Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ ստեղծել են կազմակերպված, զինված կայուն խումբ, որում ընդգրկվել են Աշոտ Պետրոսյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը և այլոք, հայտնում են Դատախազության լրատվական ծառայությունից:

Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, հավաքագրել ու հրահանգավորել են խմբի անդամներին, կատարել են գործողությունների հստակ դերաբաշխում, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 20 նռնակ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս:

2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 5:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած  «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Այնուհետև, կազմակերպված խմբի անդամները կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են գնդի սպառազինության մեջ մտնող, հրազեն հանդիսացող 217 ատրճանակ, 10 ինքնաձիգ, որսորդական ակոսափող հրացան՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինչպես նաև ՊՊԾ գնդի աշխատակիցներին պատկանող, հրազեն հանդիսացող ակոսափող որսորդական հրացաններ և ատրճանակ:

Հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով, հանցանքների կատարումը հեշտացնելու նպատակով, ծառայողական գործունեության իրականացման հետ կապված, պատանդ վերցնելով զուգորդված, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

Ինչպես հարձակման, այնպես էլ հաջորդող օրերին կազմակերպված խմբի անդամները ձեռնարկել են զավթած շենքերն ու շինությունները, տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն ուղղված մի շարք գործողություններ. մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, գնդի տարածքից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով  իրավապահ մարմինների մի շարք աշխատակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:

Պատանդ են վերցվել ու գնդի տարածքում պահվել նաև վիրավորված զինյալներին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով գնդի տարածք ժամանած բուժաշխատողներ:

Պատանդների մի մասը դիմել է փախուստի, մնացածներին ազատ են արձակել կազմակերպված խմբի անդամները: 

Կազմակերպված խմբի անդամները 2016թ. հուլիսի 24-ին գնդի տարածքից դուրս են բերել հարակից Մ.Խորենացու փողոց և հրկիզման միջոցով ոչնչացրել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված և քաղաքացիների պատկանող ավտոմեքենաներ:

Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը և այնտեղից գաղտնի հափշտակել ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամը:

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով, հանցանքների կատարումը հեշտացնելու նպատակով, ծառայողական գործունեության իրականացման հետ կապված, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

2016 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Էդվարդ Գրիգորյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը և այլոք հրաժարվել են իրենց պահանջներից, կամովին ազատել զավթված շենքերը, շինություններն ու տրանսպորտային միջոցները, հանձնվել իրավապահ մարմիններին, իսկ նախորդող օրերին իրավապահ մարմինների կողմից վնասազերծվել և գնդի տարածքից դուրս են բերվել կազմակերպված խմբի անդամներ Պավել Մանուկյանը, Աշոտ Պետրոսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Լամբարյանը և Սեդրակ Նազարյանը:

Նախաքննությամբ հաստատվել է նաև, որ Խաչատուր Գիչյանը օժանդակել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ զավթելուն, իսկ Կարո Եղնուկյանը՝ զավթածն ու պատանդներին պահելուն:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ 2014 թվականի մայիսից Ժիրայր Սեֆիլյանը Պավել Մանուկյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի հետ նախնական համաձայնությամբ հավաքագրել են անձանց խմբեր, նախապատրաստել են զանգվածային անկարգությունների, ձեռք են բերել և իրենց բնակարաններում, գրասենյակներում, տրանսպորտային միջոցներում պահել են մարմնական վնասվածքներ հասցնելու համար հարմարեցված շուրջ չորս տասնյակ մետաղյա ձողեր և փայտե մահակներ, կռփազենք, էլեկտրապարպիչներ: Նշված հանցագործությունն ավարտին չի հասցվել հանցակիցների կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հանցագործության կատարմանն ուղղված գործողությունները բացահայտվել են իրավապահ մարմինների կողմից:

Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա` ծանրացուցիչ հանգամանքներում Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանությունների, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու համար Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3֊րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2֊րդ, 3-րդ ու 11-րդ կետերով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, ծանրացուցիչ հանգամանքներում Գագիկ Մկրտչյանի սպանության, գողության, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու համար Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3֊րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2֊րդ, 3-րդ ու 11-րդ կետերով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2- րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար Մխիթար Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 185֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու համար Արայիկ Խանդոյանին և Արեգ Կյուրեղյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3֊րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար էդվարդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու համար Գագիկ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3֊րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար Արմեն Լամբարյանին և Սեդրակ Նազարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1֊ին ու 2֊րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում զավթված շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն օժանդակելու համար Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38- 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ զավթելուն օժանդակելու համար Խաչատուր Գիչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մինչադատական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված 14 մեղադրյալների նկատմամբ անջատվել է քրեական գործ, որով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:41 Երիկամների մանր կծիկների բորբոքում. Ախտանշանները Այսօր, 19:28 Հրդեհ «Աղին» կայարանի մոտ գտնվող քարշային ենթակայանում Այսօր, 19:17 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի հաղթող Այսօր, 19:04 Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ վերադասավորվելու է․ ՀՀԿ փոխնախագահ Այսօր, 18:48 Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Այսօր, 18:32 Միջպետական ճանապարհը բացվեց, գյուղերի վարչական ղեկավարները երկուշաբթի Մհեր Գրիգորյանի հետ են հանդիպելու Այսօր, 18:20 ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց․ «Հայաքվե» Այսօր, 18:07 Ոստիկանների միջամտությամբ՝ փորձ է արվում բացել միջպետական ճանապարհը, ցրել բողոքի ակցիան Այսօր, 17:46 Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվելու է «Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումը» Այսօր, 17:26 Այրվում է Բաքվի փայտանյութերի շուկան Այսօր, 17:18 Պետք է կարողանան այլ տեղերում էլ ինքնակազմակերպվել, պարալիզացնել ճանապարհները․ Պետրոսյան Այսօր, 17:09 Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակում դի է հայտնաբերվել Այսօր, 16:52 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով․ Դանիելյան Այսօր, 16:37 Թուրքիան ողջունել է Հայաստանից տարածքային հերթական զիջումներն Ադրբեջանին․ «Դրական զարգացում է» Այսօր, 16:21 Ճանապարհն անանցանելի է, տավուշեցիները շարունակում են բողոքը Այսօր, 16:09 Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք է Այսօր, 15:54 Մեր պետությունը գոյաբանական լրջագույն սպառնալիքների և վտանգների առաջ է կանգնած. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 15:37 Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Այսօր, 15:30 Զորամաս են այցելել ԵՊՀ-ի մի խումբ դասախոսներ Այսօր, 15:25 Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Այսօր, 15:15 Փրկարարները հանդամասի մոտակայքից անվնաս հայտնաբերել են կորած քաղաքացուն Այսօր, 15:03 Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Այսօր, 14:53 Զինվորը սամանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Այսօր, 14:26 Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Այսօր, 14:23 Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դին Այսօր, 14:05 Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 13:55 Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:32 Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (Տեսանյութ) Այսօր, 13:24 Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Մարզպետի վերադառնալուց հետո, Կիրանցում վիճակը կրկին լարվեց Այսօր, 12:59 Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրան․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:49 Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին Այսօր, 12:43 Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան Այսօր, 12:40 Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան Այսօր, 12:25 Ճանապարհը փակած բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման Այսօր, 12:19 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը Այսօր, 11:56 Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը