Սա իմ ոտքն է, ու ես այդ ոտքով առավել ամուր եմ կանգնած իմ հողի վրա, քան երկու ոտք ունեցող շատերը. ապրիլյան հերոս Նորայր Զախարյան

17/05/2017 19:40

Սա իմ ոտքն է, ու ես այդ ոտքով առավել ամուր եմ կանգնած իմ հողի վրա, քան երկու ոտք ունեցող շատերը. ապրիլյան հերոս Նորայր Զախարյան


Ցավը, զարմանքն ու հպարտությունը մեկտեղվում են, երբ զրուցում ես 18-20-ամյա այն տղաների հետ, ովքեր նախորդ տարվա ապրիլին կյանքի, առողջության գնով երկիր պաշտպանեցին: Այն, ինչ նրանք տեսան, ապրեցին ու զգացին այդ տարիքում, շատերն իրենց մի քանի տասնամյակներում անգամ անզոր են ապրել:

Մարտակերտի լեռնահրաձգային դիվիզիայի կրտսեր սերժանտ Նորայր Զախարյանը վերհիշում է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը զորամասում հանգիստ քնած էր ու պատկերացում անգամ չուներ, որ ժամեր անց իսկական պատերազմ կարող է սկսվել:

«Գիշերվա ժամը 4-5-ին զորամասի պատուհանները սկսեցին դղրդալ արկերի պայթյուններից: Ամբողջ անձնակազմն անմիջապես արթնացավ, պայմանագրայիններն արդեն իսկ այդտեղ էին: Վաշտի հերթապահին հարցրեցի` ի՞նչ է կատարվում, հստակ չգիտեր, միայն ասաց, որ քաղաքի վրա են կրակում», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց նա:

19-ը դեռ նոր բոլորած երիտասարդները թեև ներքուստ խուճապ են զգում, բայց վայրկյանների ընթացքում իրենց հավաքում են, զգոնանում: «Վեր կաց» հրամանն այս անգամ հնչում է ոչ թե սովորական 6:30-ին, այլ առավել շուտ` ազդարարելով` ինչ-որ բան այն չէ:

«Ժամը 5:30 արդեն բոլորս արթուն էինք: Մեզ ասացին, որ գնանք թաքստոցներ, որպեսզի հանկարծ չվնասվենք: 6:30-ի հատվածում զորամասից դուրս եկանք, գնացինք զինտեխնիկան վերցնելու և դիրքեր բարձրանալու», - մանրամասնեց նա:

Նորայրն ու իր վաշտի տղաները դիրքապահներ չեն, նրանց առաքելությունը չեզոք գոտում է իրականանում. սակրավորը պաշտպանողական կամ հարձակողական բնույթի ռազմական գործողությունների ինժեներական ապահովողն է: Այս անգամ էլ գաղտնի ականապատման գնացին՝ այսկերպ կանխելով թշնամու առաջխաղացումը:

Բարձրանալիս նկատեցին՝ մարտակերտցիները դրսում էին, դիմավորում էին զինվորական ամեն մի մեքենայի, հարցուփորձ անում, օրհնում ու ճամփու դնում:

«Քաղաքում մարդիկ անհանգիստ էին, ով ինչպես կարողանում ընտանիքին, երեխաներին քաղաքից դուրս էր բերում: Բոլորը հարցնում էին՝ ի՞նչ է կատարվում, զինվորներ ջան ո՞ւր եք գնում: Ճիշտ է, այդ պահին մենք էլ անհանգիստ էինք, բայց ամեն կերպ փորձում էինք այդ մարդկանց հանգստացնել, վստահեցնել, որ ամեն ինչ լավ է, մենք իրենց կողքին ենք… Մեզ մոտ ոչ հեռախոս կար, ոչ ժամացույց, ամեն ինչ զորամասում էինք թողել: Մոտավոր կռահում էինք՝ որ ժամին ինչ տեղի ունեցավ», - նկատեց մեր զրուցակիցը:

Մերօրյա հերոսն այսօր կատակում է՝ ապրիլյան երեկոներին չէին տարբերում ՝ երկնքում աստղե՞ր, թե՞ անօդաչու սարքեր էին, երկնքից թափվող «կարմիր կարկուտը», հատկապես գիշերները, «հորդառատ» էր:

Չի թաքցնում՝ 19-20 տարեկան տղայի համար պատերազմի միտքն անգամ վախենալու էր, ներքին վախը բոլորի մեջ կար, բայց դա ոչ-ոքին չխանգարեց խիզախելու ու հաղթանակի համը զգալու:

«Այնտեղ տղաներով զրուցելու ժամանակ բոլորս էլ մեր զգացածը, մեր մտքինը ասում էինք: Ով հիմա կասի, որ թեկուզ մի պահ չի վախեցել, ես իր հետ համառ կռվի կբռնվեմ: Ոչինչ չունեմ ասելու, եղել են մարդիկ, ովքեր իրենց վիրավոր կամ զոհված ընկերոջը թողել են մարտի դաշտում ու փախել, բայց հակառակն էլ շատ է եղել՝ երբ սեփական կյանքի ու առողջության գնով են փրկել վիրավոր ընկերոջը: Ճիշտը դա է, տղամարդկությունը դա է: Մենք կռվել ենք ոչ միայն մեր հողի, այլև՝ մեր ու մեր հարազատների կյանքի համար: Մեր մեջի համառ ուժը, հայի ոգին չի թողել, որ վախ ասածը գլուխ բարձրացնի ու խանգարի: Վստահ կարող եմ ասել՝ ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորիս մտքինը մեկն էր՝ վերջացնել այս պատերազմը, ու ղեկավարներն ի վերջո այս հարցին առավել հանգիստ պայմաններում վերջնական լուծում տան», - ընդգծեց նա:

Կրտսեր սերժանտը վիրավորվել է ապրիլյան պատերազմի 21-րդ օրը՝ մասնակցելով Մարտակերտի, Մատաղիսի ու Թալիշի մարտերին, ինժեներական աշխատանքներին:

«Ամսի 21-ին Թալիշի պոստերում էինք, ականապատում էինք, որպեսզի տղաները հանգիստ դիրքավորվեն: Սովորաբար, ըստ երկկողմ համաձայնագրի, երկու կողմերում էլ աշխատանքներ էին տարվում: Բայց այդ օրն իրենցից աշխատող չկար, չէին երևում: Շատ բարձր միացրել էին իրենց ազգային երաժշտությունը, ինչը մեզ համար տհաճ էր… Ինչևէ, գնում էի արկղից ականները վերցնելու, որպեսզի աշխատանքս կատարեմ: Կողքիս տանկի խրամատ կար, որը շրջանցելու դեպքում բավական ժամանակ էի կորցնելու: Հրամանատարին խնդրեցի՝ թույլ տա ականադաշտի միջով գնամ: Տեղանքն անգիր գիտեի, ասացի, որ շատ ուշադիր կլինեմ: Ասեց՝ խնդրում եմ, տղես, շատ զգույշ: Ականադաշտից անվնաս դուրս եկա, բայց չգիտեի, որ առանձին ական կա դրված, որը փշերով, կանաչներով ծածկված էր ու բոլորովին աննկատ: Աջ կողմումս կրակոց լսվեց, ինչից շեղվելով ձախ ոտքս դրեցի չերևացող ականի վրա», - մեկ տարվա հեռավորությունից փոխանցելով սարսափելի օրերը՝ պատմեց Նորայրը:

Այսօրվա պես ամեն մի ակնթարթը հիշում է. ընկերները կարծեցին՝ զոհվել է, տղաներից մեկն էլ ամբողջ ուժով գոռաց… Անտեսելով սեփական ցավը՝ ձախ ձեռքը բարձրացրեց ու հասկացրեց՝ ամեն ինչ նորմալ է: Այնինչ, 19-ամյա երիատասարդը կորցրել էր ստորին ձախ վերջույթը:

«Առաջինն ինձ մոտեցավ հրամանատարս, ում մի ոտքը ևս կտրված է: Փորձեց սիրտ տալ՝ ասելով՝ տղես, մի վախեցիր, ամեն ինչ նորմալ է, փոքրիկ վնասվածք է, կանցնի: Ես լիովին գիտակցում էի, թե ինչ է կատարվել, ասում էի՝ հասկանում եմ, գիտեմ, որ պետք է ոտքս կտրեն, միակ ցանկությունս այն է՝ ծունկս պահպանվի, որ կարողանամ պրոթեզով քայլել: Հատ-հատ հիշում եմ կողքիս գտնվող բոլոր տղաների դեմքերի արտահայտությունները, ձայները: Հայաստանից եկած մի հրամանատար կար, իմ ձեռքը գցեց իր ուսին ու սկսեց խոսեցնել, որ հանկարծ չուշաթափվեմ: Կողքինիս ասում էր՝ աչքերը փակի, որ չտեսնի: Ես վստահեցնում էի, որ չեմ նայի, քանի որ գիտեմ՝ այդ տեսարանը հոգեկան մեծ ճնշում կգործի իմ հետագա կյանքի վրա», - խոստավանեց նա:

Անբացատրելի ու անհասկանալի է, թե նոր կյանք մտած երիտասարդներն ինչպես են արիանում ու անտեսում հոգեկան ու ֆիզիկական ցավը, ինչպե՞ս աչքերում, անգամ ձևի համար, արցունքներ չեն հայտնվում: Նորայրն այսօր մի քիչ էլ հպարտությամբ է փաստում՝ չի արտասվել ո՛չ ճանապարհին, ո՛չ հիվանդանոցում, ո՛չ էլ հետագայում:

«Նախ, սկզբում վերքս տաք էր, ոչ մի ցավ չէի զգում, հետագայում ցավն ավելի սաստկացավ: Ինձ իջեցնելու ճանապարհին անգամ անեկդոտներ եմ պատմել: Հիմա չեմ հասկանում՝ ինչո՞ւ էի ինձ այդպես պահում: Գուցե ինքս ի՞նձ էի տրամադրում… Բոլորին միայն մեկ բան էի ասում. տանն ունեմ առաջին կարգի հաշմանդամ քույր, ես էլ հաշմանդամ դարձա: Ի՞նչ կանի իմ խեղճ ծնողը, ինչո՞ւ է Աստված իմ խեղճ ընտանիքին այսպես դատապարտել (լռում է՝ հեղ.)… Գիտեք, այդ ժամանակ սխալ էի մտածում, ես հաշմանդամ չդարձա: Թեկուզ մեկ ու կես ոտքով, բայց քայլում եմ այնպես, ինչպես նախկինում: Ամեն ինչ անցել ու գնացել է, սա իմ ոտքն է, ու ես այդ ոտքով առավել ամուր եմ կանգնած իմ հողի վրա, քան երկու ոտք ունեցող շատերը, ովքեր երկրին անպիտան են», - վստահեցրեց հերոսը:

Սերժանտի վիրավոր ոտքը Մարտակերտի հոսպիտալում անմիջապես ամպուտացրին: Գիտակցության գալուց հետո տեղափոխեցին Ստեփանակերտ: Ապրիլի 27-ին էլ տեղափոխվեց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ապրիլի 4-ից սկսած՝ հաճախակի է կապ հաստատել ընտանիքի հետ, սակայն թաքցրել է գտնվելու վայրը: Միշտ ասել է՝ զորամասում, մեր վաշտում եմ:

«Երբ ինձ հոսպիտալ էին տեղափոխում, շտապօգնության վարորդին Էջմիածնի ընկերոջս ու քեռուս հեռախոսահամարները տվեցի, որպեսզի տեղեկացնի՝ ինչ է եղել: Ընկերս ընտանիքիս անդամներին չէր ճանաչում, տան տեղն էլ չգիտեր: Առավոտյան հոսպիտալ զանգ եկավ, ասացին, որ իմ հարազատներն են եկել: Բժշկուհիներից մեկն ասաց, որ չեն կարող ներս թողնել: Սկսեցի հետները կռիվ անել, ասել՝ հարյուրավոր կիլոմետրեր են անցել, եկել, ո՞նց կարող եք չթողնել: Բոլորին, թեկուզ 5 րոպեով, հատ-հատ ներս կթողնեք, տեսնեմ», - ծիծաղելով մանրամասնեց Նորայրը:

Ստեփանակերտի հոսպիտալում առաջին այցելուները ծնողներն էին: Երևանի Մուրացանի հոսպիտալի 5-րդ հիվանդասենյակն էլ, որտեղ կողք-կողքի պառկած էին Դավիթը, Արմանն ու Նորայրը, այցելուների պակաս չուներ: Ու այսօր այս տղաներն իսկական ընկերություն են ձևավորել, Նորայր Զախարյանի ու Արման Ավիտիսյանի հարաբերություններն էլ նման են երկու եղբայրների հարաբերությունների՝ միշտ իրար հետ, միշտ միմյանց կողքի:

«Երբ մայր ներս մտավ, ասացի՝ հո՛պ, չենք լացում, միայն Աստծուց շնորհակալություն ենք հայտնում, որ այսպես ենք պրծել: Դե, այդ ժամանակ այսպես պրծնելն ուղղակի աչքալուսանք էր: Կցանկանայի, մեր բոլոր զոհված տղաները, թեկուզ ինձ պես, թեկուզ երկու ձեռք, երկու ոտք կորցնեին, բայց իրենց ծնողների կողքին լինեին, ինչպես ես եմ հիմա իմ ծնողի կողքին… Երբ մայրս դուրս եկավ, հայրս ներս մտավ: Այ, նրան լռեցնել չկարողացա. մի կուշտ լացեց», - նշեց նա:

Ֆիզիկական ցավ ապրած մարդկանց այդ մասին միշտ սպիներն են հիշեցնում, հոգեկան ցավն էլ միայն շրջապատն է թեթևացնում: Նորայրի դեպքում այս երկուսը միախառնված է, բայց նա կարողանում է երկուսից էլ թոթափվել՝ սիրո, հոգատարության ու սեփական պատասխանատվության շնորհիվ: Ապրել է ու ապրում է՝ ապրեցնելու նպատակով, հայրենիքին, ժողովրդին, ծնողներին ապրեցնելու:

«Մարդը պետք է հոգեպես ավելի ուժեղ լինի, քան ֆիզիկապես: Չէ՞ որ կյանքում այնպիսի էլեմենտներ կան, որ կարող են մեր հոգեկան աշխարհի վրա շատ ծանր հետևանքներ թողնել: Կարծում եմ՝ ընկերներս էլ կփաստեն, որ ես հոգեբանորեն շատ ուժեղ եմ: Թեկուզ այդ վիճակում, ոչ մի վայրկյան կյանքից չեմ հիասթափվել, մտածել եմ հաղթահարելու մասին: Եղածը եղած է, ոչինչ չեմ կարող փոխել: Փորձել եմ իմ մեջ հաղթահարել այս մեծ ցավը, որ ընտանիքս չընկճվի… Կյանքը քաղցր բան է», - վստահեցրեց պատերազմը սեփական աչքերով տեսած զինվորը:

Թեև նրա ու իրեն բախտակից մարտընկերների զինվորական գրքույկներում նշված է՝ նախարարի հրամանով ազատել զինապարտությունից, բայց մեկ է, ապրիլյան հերոսը վստահեցնում է՝ անհրաժեշտության դեպքում հնարավորության սահմաններում տղերքի կողքին է լինելու… Ծառայությունից երբեք չի խուսափել, ավելին՝ ի սկզբանե ցանկացել է հենց Արցախում լինել: Վիրավոր ժամանակ էլ միայն մեկ բան էր մտածում՝ վաշտի հրամանատարի հույսերը չարդարացրեց: Ինքն իրեն մեղադրում էր՝ մտածելով, որ գոնե բոլոր աշխատանքներն ավարտեր, նոր վիրավորվեր:

«Ընդունված է՝ զինվոր ճանապարհողները միշտ հույս են ունենում, որ իրենց զավակը Արցախ չի ընկնի: Ինձ էլ էին այդպես ասում, բայց ես միշտ կռվում էի, հակադարձում, որ ուզում եմ անպայման Արցախ գնալ: Շատ էի ուզում տեսնել իսկական զինվորական կյանքը, որպեսզի վերադարձից հետո պատմելու բան ունենայի: Թեև ընդամենը 9 ամիս ծառայեցի, բայց, կարծում եմ, պատմելու շատ բան տեսա…Իսկական ծառայությունը պոստերում է՝ լինի դա Արցախի, Տավուշի, թե Նախիջևանի սահմանը: Բարեբախտաբար, թե ցավոք սրտի, ես Արցախ քաշեցի: Սկզբում Էջմիածնի ուսումնական գումարտակում էի, հետո Մարտակերտի լեռնահրաձգային դիվիզիա տեղափոխեցին: Չէի հարմարվում, ուզում էի Մատաղիսի կամ Մարտակերտի դիրքապահ զորամաս տեղափոխվել: Պատրաստվում էի հետագայում պայմանագիր կնքել և երկու տարի ավել ծառայել: Չստացվեց…», - ափսոսում է նա:

«Զոհված զինվորի ընտանիքներին պետք չէր այս հպարտությունը», - վստահեցնում է ապրիլյան հերոսն ու պարզաբանում.

«Իրենց համար առավել մեծ ու անգնահատելի արժեք կլիներ, եթե իրենց որդիները իրենց կողքին լինեին: Ինձ համար էլ ավելի մեծ գնահատական կլիներ այն, որ ես հիմա դիրքերում լինեի, վաշտիս տղաների կողքին: Բայց հիմա այս ամենը հաղթահարելու ժամանակն է: Չպետք է այն ձեռքիս զենք դարձնեմ ու սպասեմ, որ ուրիշներն աշխատեն, ինձ պահեն: Ո՛չ, պետք է աշխատեմ ու ապացուցեմ՝ կարող եմ անել ամեն բան, նույնիսկ՝ անհնարինը»:

Ծնունդով գավառցի կրտսեր սերժանտը տեղի Գյուղատնտեսական քոլեջի 4-րդ կուրսի ուսանող է, մեկ ամսից պատրաստվում է ավարտական քննություններին: Ի դեպ, հերոսը փոքր-ինչ ամոթխած խոստովանեց՝ կյանքում առաջին անգամ սիրահարվել է: Արդեն իսկ մտածում է ընտանիք կազմելու մասին.

«Մեր սերունդը այնքան թույն է ուտում ու շնչում, որ երևի 60 տարին չի անցկացնի: Շատ եմ ուզում շուտ ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, որ ընտանիքիս այս ցավը ինչ-որ կերպ ամոքվի… Ունեմ սիրած աղջիկ, նրան մինչև բանակ գնալս եմ ճանաչել, բայց վերադարձից հետո միջոցառման ժամանակ տեսա ու հասկացա՝ սիրահարված եմ: Նրա հետ դեռ չենք շփվում, չգիտեմ՝ ինչպես կարձագանքի: Քյավառցի աղջիկ է»:

Սահմանին կանգնած տղաները հերոսանում են հանուն հայրենիքի ու նրանց առաջին հերթին հենց հայրենիքը պետք է գնահատի: Մոռացության տալ նրանց՝ նշանակում է՝ կոտրել վաղվա մարտական, հերոսական ոգին:

«Միայն Գեղարքունիքի մարզային, Գավառի ոստիկանությունն է աջակցություն ցուցաբերել: Պաշտպանության նախարարությունից կամ պետական այլ հիմնարկներից որևէ աջակցություն չի եղել: Պետական պարգև էլ չունեմ, բայց դա իրենց լինի, կարևորը՝ մեզ նորմալ պրոթեզներ տան, նորմալ քայլենք, հերիք է… Չեմ ասում, թե դժգոհ եմ, բայց գտնում եմ, որ կարող էին որևէ կերպ օգտակար լինել: Ավարտելուց հետո պատրաստվում եմ աշխատանքի հարցով մարզպետարան դիմել, տեսնենք՝ ինչ կասեն», - անկեղծացավ նա:

Հերթական զորակոչին ընդառաջ՝ ապրիլյան հերոսն այսօր իր խոսքը ապագա զինվորին է ուղղում: Ցանկությունները հակասական են, բայց գլխավոր մաղթանքը մեկն է՝ վերադառնան այնպես, ինչպես գնացել են:

«Ունեմ ընկերներ, ովքեր շուտով բանակ են գնալու: Միևնույն ժամանակ և՛ ուզում, և՛ չեմ ուզում, որ իրենք Ղարաբաղում ծառայեն: Ծառայության իրական իմաստը հենց այնտեղ կհասկանան, բայց չեմ ուզում տեսնեն այն, ինչը մենք տեսանք: Իրենց ընտանիքներին համբերություն եմ մաղթում, թող ուժեղ լինեն ու իմանան՝ մեծ հպարտություն է տղա ունենալն ու նրան բանակ ուղարկելը: Թող մեր մայրերն իրենց որդիներին ո՛չ ճանապարհելուց, ո՛չ էլ դիմավորելուց չլացեն: Հերիք է ունենանք զոհված հերոսներ: Թող լինեն ողջ և առողջ, մեր կողքին… Խոնարհվում եմ մեր բոլոր զոհված տղաների շիրիմներին, դուք միշտ կաք ու կմնաք», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց մերօրյա հերոսը:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան 24/04/2024 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ 24/04/2024 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 24/04/2024 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2024 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան 24/04/2024 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) 24/04/2024 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան 24/04/2024 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ 24/04/2024 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին 24/04/2024 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից 24/04/2024 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան 24/04/2024 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան 24/04/2024 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան 24/04/2024 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24/04/2024 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին 24/04/2024 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին 24/04/2024 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ 24/04/2024 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) 24/04/2024 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան 24/04/2024 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան 24/04/2024 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին 24/04/2024 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար 24/04/2024 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) 24/04/2024 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից 24/04/2024 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի 24/04/2024 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան 24/04/2024 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին 24/04/2024 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ 24/04/2024 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում 24/04/2024 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 24/04/2024 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն 24/04/2024 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան 24/04/2024 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը 24/04/2024 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ 24/04/2024 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր 24/04/2024 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին 24/04/2024 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ 24/04/2024 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) 24/04/2024 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ 24/04/2024 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 24/04/2024 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան 24/04/2024 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան 24/04/2024 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 24/04/2024 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր 24/04/2024 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ 24/04/2024 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը 24/04/2024 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 24/04/2024 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել 24/04/2024 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 24/04/2024 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար 24/04/2024 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան 24/04/2024 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում 24/04/2024 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը 24/04/2024 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին