Սա իմ ոտքն է, ու ես այդ ոտքով առավել ամուր եմ կանգնած իմ հողի վրա, քան երկու ոտք ունեցող շատերը. ապրիլյան հերոս Նորայր Զախարյան

17/05/2017 19:40

Սա իմ ոտքն է, ու ես այդ ոտքով առավել ամուր եմ կանգնած իմ հողի վրա, քան երկու ոտք ունեցող շատերը. ապրիլյան հերոս Նորայր Զախարյան


Ցավը, զարմանքն ու հպարտությունը մեկտեղվում են, երբ զրուցում ես 18-20-ամյա այն տղաների հետ, ովքեր նախորդ տարվա ապրիլին կյանքի, առողջության գնով երկիր պաշտպանեցին: Այն, ինչ նրանք տեսան, ապրեցին ու զգացին այդ տարիքում, շատերն իրենց մի քանի տասնամյակներում անգամ անզոր են ապրել:

Մարտակերտի լեռնահրաձգային դիվիզիայի կրտսեր սերժանտ Նորայր Զախարյանը վերհիշում է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը զորամասում հանգիստ քնած էր ու պատկերացում անգամ չուներ, որ ժամեր անց իսկական պատերազմ կարող է սկսվել:

«Գիշերվա ժամը 4-5-ին զորամասի պատուհանները սկսեցին դղրդալ արկերի պայթյուններից: Ամբողջ անձնակազմն անմիջապես արթնացավ, պայմանագրայիններն արդեն իսկ այդտեղ էին: Վաշտի հերթապահին հարցրեցի` ի՞նչ է կատարվում, հստակ չգիտեր, միայն ասաց, որ քաղաքի վրա են կրակում», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց նա:

19-ը դեռ նոր բոլորած երիտասարդները թեև ներքուստ խուճապ են զգում, բայց վայրկյանների ընթացքում իրենց հավաքում են, զգոնանում: «Վեր կաց» հրամանն այս անգամ հնչում է ոչ թե սովորական 6:30-ին, այլ առավել շուտ` ազդարարելով` ինչ-որ բան այն չէ:

«Ժամը 5:30 արդեն բոլորս արթուն էինք: Մեզ ասացին, որ գնանք թաքստոցներ, որպեսզի հանկարծ չվնասվենք: 6:30-ի հատվածում զորամասից դուրս եկանք, գնացինք զինտեխնիկան վերցնելու և դիրքեր բարձրանալու», - մանրամասնեց նա:

Նորայրն ու իր վաշտի տղաները դիրքապահներ չեն, նրանց առաքելությունը չեզոք գոտում է իրականանում. սակրավորը պաշտպանողական կամ հարձակողական բնույթի ռազմական գործողությունների ինժեներական ապահովողն է: Այս անգամ էլ գաղտնի ականապատման գնացին՝ այսկերպ կանխելով թշնամու առաջխաղացումը:

Բարձրանալիս նկատեցին՝ մարտակերտցիները դրսում էին, դիմավորում էին զինվորական ամեն մի մեքենայի, հարցուփորձ անում, օրհնում ու ճամփու դնում:

«Քաղաքում մարդիկ անհանգիստ էին, ով ինչպես կարողանում ընտանիքին, երեխաներին քաղաքից դուրս էր բերում: Բոլորը հարցնում էին՝ ի՞նչ է կատարվում, զինվորներ ջան ո՞ւր եք գնում: Ճիշտ է, այդ պահին մենք էլ անհանգիստ էինք, բայց ամեն կերպ փորձում էինք այդ մարդկանց հանգստացնել, վստահեցնել, որ ամեն ինչ լավ է, մենք իրենց կողքին ենք… Մեզ մոտ ոչ հեռախոս կար, ոչ ժամացույց, ամեն ինչ զորամասում էինք թողել: Մոտավոր կռահում էինք՝ որ ժամին ինչ տեղի ունեցավ», - նկատեց մեր զրուցակիցը:

Մերօրյա հերոսն այսօր կատակում է՝ ապրիլյան երեկոներին չէին տարբերում ՝ երկնքում աստղե՞ր, թե՞ անօդաչու սարքեր էին, երկնքից թափվող «կարմիր կարկուտը», հատկապես գիշերները, «հորդառատ» էր:

Չի թաքցնում՝ 19-20 տարեկան տղայի համար պատերազմի միտքն անգամ վախենալու էր, ներքին վախը բոլորի մեջ կար, բայց դա ոչ-ոքին չխանգարեց խիզախելու ու հաղթանակի համը զգալու:

«Այնտեղ տղաներով զրուցելու ժամանակ բոլորս էլ մեր զգացածը, մեր մտքինը ասում էինք: Ով հիմա կասի, որ թեկուզ մի պահ չի վախեցել, ես իր հետ համառ կռվի կբռնվեմ: Ոչինչ չունեմ ասելու, եղել են մարդիկ, ովքեր իրենց վիրավոր կամ զոհված ընկերոջը թողել են մարտի դաշտում ու փախել, բայց հակառակն էլ շատ է եղել՝ երբ սեփական կյանքի ու առողջության գնով են փրկել վիրավոր ընկերոջը: Ճիշտը դա է, տղամարդկությունը դա է: Մենք կռվել ենք ոչ միայն մեր հողի, այլև՝ մեր ու մեր հարազատների կյանքի համար: Մեր մեջի համառ ուժը, հայի ոգին չի թողել, որ վախ ասածը գլուխ բարձրացնի ու խանգարի: Վստահ կարող եմ ասել՝ ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորիս մտքինը մեկն էր՝ վերջացնել այս պատերազմը, ու ղեկավարներն ի վերջո այս հարցին առավել հանգիստ պայմաններում վերջնական լուծում տան», - ընդգծեց նա:

Կրտսեր սերժանտը վիրավորվել է ապրիլյան պատերազմի 21-րդ օրը՝ մասնակցելով Մարտակերտի, Մատաղիսի ու Թալիշի մարտերին, ինժեներական աշխատանքներին:

«Ամսի 21-ին Թալիշի պոստերում էինք, ականապատում էինք, որպեսզի տղաները հանգիստ դիրքավորվեն: Սովորաբար, ըստ երկկողմ համաձայնագրի, երկու կողմերում էլ աշխատանքներ էին տարվում: Բայց այդ օրն իրենցից աշխատող չկար, չէին երևում: Շատ բարձր միացրել էին իրենց ազգային երաժշտությունը, ինչը մեզ համար տհաճ էր… Ինչևէ, գնում էի արկղից ականները վերցնելու, որպեսզի աշխատանքս կատարեմ: Կողքիս տանկի խրամատ կար, որը շրջանցելու դեպքում բավական ժամանակ էի կորցնելու: Հրամանատարին խնդրեցի՝ թույլ տա ականադաշտի միջով գնամ: Տեղանքն անգիր գիտեի, ասացի, որ շատ ուշադիր կլինեմ: Ասեց՝ խնդրում եմ, տղես, շատ զգույշ: Ականադաշտից անվնաս դուրս եկա, բայց չգիտեի, որ առանձին ական կա դրված, որը փշերով, կանաչներով ծածկված էր ու բոլորովին աննկատ: Աջ կողմումս կրակոց լսվեց, ինչից շեղվելով ձախ ոտքս դրեցի չերևացող ականի վրա», - մեկ տարվա հեռավորությունից փոխանցելով սարսափելի օրերը՝ պատմեց Նորայրը:

Այսօրվա պես ամեն մի ակնթարթը հիշում է. ընկերները կարծեցին՝ զոհվել է, տղաներից մեկն էլ ամբողջ ուժով գոռաց… Անտեսելով սեփական ցավը՝ ձախ ձեռքը բարձրացրեց ու հասկացրեց՝ ամեն ինչ նորմալ է: Այնինչ, 19-ամյա երիատասարդը կորցրել էր ստորին ձախ վերջույթը:

«Առաջինն ինձ մոտեցավ հրամանատարս, ում մի ոտքը ևս կտրված է: Փորձեց սիրտ տալ՝ ասելով՝ տղես, մի վախեցիր, ամեն ինչ նորմալ է, փոքրիկ վնասվածք է, կանցնի: Ես լիովին գիտակցում էի, թե ինչ է կատարվել, ասում էի՝ հասկանում եմ, գիտեմ, որ պետք է ոտքս կտրեն, միակ ցանկությունս այն է՝ ծունկս պահպանվի, որ կարողանամ պրոթեզով քայլել: Հատ-հատ հիշում եմ կողքիս գտնվող բոլոր տղաների դեմքերի արտահայտությունները, ձայները: Հայաստանից եկած մի հրամանատար կար, իմ ձեռքը գցեց իր ուսին ու սկսեց խոսեցնել, որ հանկարծ չուշաթափվեմ: Կողքինիս ասում էր՝ աչքերը փակի, որ չտեսնի: Ես վստահեցնում էի, որ չեմ նայի, քանի որ գիտեմ՝ այդ տեսարանը հոգեկան մեծ ճնշում կգործի իմ հետագա կյանքի վրա», - խոստավանեց նա:

Անբացատրելի ու անհասկանալի է, թե նոր կյանք մտած երիտասարդներն ինչպես են արիանում ու անտեսում հոգեկան ու ֆիզիկական ցավը, ինչպե՞ս աչքերում, անգամ ձևի համար, արցունքներ չեն հայտնվում: Նորայրն այսօր մի քիչ էլ հպարտությամբ է փաստում՝ չի արտասվել ո՛չ ճանապարհին, ո՛չ հիվանդանոցում, ո՛չ էլ հետագայում:

«Նախ, սկզբում վերքս տաք էր, ոչ մի ցավ չէի զգում, հետագայում ցավն ավելի սաստկացավ: Ինձ իջեցնելու ճանապարհին անգամ անեկդոտներ եմ պատմել: Հիմա չեմ հասկանում՝ ինչո՞ւ էի ինձ այդպես պահում: Գուցե ինքս ի՞նձ էի տրամադրում… Բոլորին միայն մեկ բան էի ասում. տանն ունեմ առաջին կարգի հաշմանդամ քույր, ես էլ հաշմանդամ դարձա: Ի՞նչ կանի իմ խեղճ ծնողը, ինչո՞ւ է Աստված իմ խեղճ ընտանիքին այսպես դատապարտել (լռում է՝ հեղ.)… Գիտեք, այդ ժամանակ սխալ էի մտածում, ես հաշմանդամ չդարձա: Թեկուզ մեկ ու կես ոտքով, բայց քայլում եմ այնպես, ինչպես նախկինում: Ամեն ինչ անցել ու գնացել է, սա իմ ոտքն է, ու ես այդ ոտքով առավել ամուր եմ կանգնած իմ հողի վրա, քան երկու ոտք ունեցող շատերը, ովքեր երկրին անպիտան են», - վստահեցրեց հերոսը:

Սերժանտի վիրավոր ոտքը Մարտակերտի հոսպիտալում անմիջապես ամպուտացրին: Գիտակցության գալուց հետո տեղափոխեցին Ստեփանակերտ: Ապրիլի 27-ին էլ տեղափոխվեց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ապրիլի 4-ից սկսած՝ հաճախակի է կապ հաստատել ընտանիքի հետ, սակայն թաքցրել է գտնվելու վայրը: Միշտ ասել է՝ զորամասում, մեր վաշտում եմ:

«Երբ ինձ հոսպիտալ էին տեղափոխում, շտապօգնության վարորդին Էջմիածնի ընկերոջս ու քեռուս հեռախոսահամարները տվեցի, որպեսզի տեղեկացնի՝ ինչ է եղել: Ընկերս ընտանիքիս անդամներին չէր ճանաչում, տան տեղն էլ չգիտեր: Առավոտյան հոսպիտալ զանգ եկավ, ասացին, որ իմ հարազատներն են եկել: Բժշկուհիներից մեկն ասաց, որ չեն կարող ներս թողնել: Սկսեցի հետները կռիվ անել, ասել՝ հարյուրավոր կիլոմետրեր են անցել, եկել, ո՞նց կարող եք չթողնել: Բոլորին, թեկուզ 5 րոպեով, հատ-հատ ներս կթողնեք, տեսնեմ», - ծիծաղելով մանրամասնեց Նորայրը:

Ստեփանակերտի հոսպիտալում առաջին այցելուները ծնողներն էին: Երևանի Մուրացանի հոսպիտալի 5-րդ հիվանդասենյակն էլ, որտեղ կողք-կողքի պառկած էին Դավիթը, Արմանն ու Նորայրը, այցելուների պակաս չուներ: Ու այսօր այս տղաներն իսկական ընկերություն են ձևավորել, Նորայր Զախարյանի ու Արման Ավիտիսյանի հարաբերություններն էլ նման են երկու եղբայրների հարաբերությունների՝ միշտ իրար հետ, միշտ միմյանց կողքի:

«Երբ մայր ներս մտավ, ասացի՝ հո՛պ, չենք լացում, միայն Աստծուց շնորհակալություն ենք հայտնում, որ այսպես ենք պրծել: Դե, այդ ժամանակ այսպես պրծնելն ուղղակի աչքալուսանք էր: Կցանկանայի, մեր բոլոր զոհված տղաները, թեկուզ ինձ պես, թեկուզ երկու ձեռք, երկու ոտք կորցնեին, բայց իրենց ծնողների կողքին լինեին, ինչպես ես եմ հիմա իմ ծնողի կողքին… Երբ մայրս դուրս եկավ, հայրս ներս մտավ: Այ, նրան լռեցնել չկարողացա. մի կուշտ լացեց», - նշեց նա:

Ֆիզիկական ցավ ապրած մարդկանց այդ մասին միշտ սպիներն են հիշեցնում, հոգեկան ցավն էլ միայն շրջապատն է թեթևացնում: Նորայրի դեպքում այս երկուսը միախառնված է, բայց նա կարողանում է երկուսից էլ թոթափվել՝ սիրո, հոգատարության ու սեփական պատասխանատվության շնորհիվ: Ապրել է ու ապրում է՝ ապրեցնելու նպատակով, հայրենիքին, ժողովրդին, ծնողներին ապրեցնելու:

«Մարդը պետք է հոգեպես ավելի ուժեղ լինի, քան ֆիզիկապես: Չէ՞ որ կյանքում այնպիսի էլեմենտներ կան, որ կարող են մեր հոգեկան աշխարհի վրա շատ ծանր հետևանքներ թողնել: Կարծում եմ՝ ընկերներս էլ կփաստեն, որ ես հոգեբանորեն շատ ուժեղ եմ: Թեկուզ այդ վիճակում, ոչ մի վայրկյան կյանքից չեմ հիասթափվել, մտածել եմ հաղթահարելու մասին: Եղածը եղած է, ոչինչ չեմ կարող փոխել: Փորձել եմ իմ մեջ հաղթահարել այս մեծ ցավը, որ ընտանիքս չընկճվի… Կյանքը քաղցր բան է», - վստահեցրեց պատերազմը սեփական աչքերով տեսած զինվորը:

Թեև նրա ու իրեն բախտակից մարտընկերների զինվորական գրքույկներում նշված է՝ նախարարի հրամանով ազատել զինապարտությունից, բայց մեկ է, ապրիլյան հերոսը վստահեցնում է՝ անհրաժեշտության դեպքում հնարավորության սահմաններում տղերքի կողքին է լինելու… Ծառայությունից երբեք չի խուսափել, ավելին՝ ի սկզբանե ցանկացել է հենց Արցախում լինել: Վիրավոր ժամանակ էլ միայն մեկ բան էր մտածում՝ վաշտի հրամանատարի հույսերը չարդարացրեց: Ինքն իրեն մեղադրում էր՝ մտածելով, որ գոնե բոլոր աշխատանքներն ավարտեր, նոր վիրավորվեր:

«Ընդունված է՝ զինվոր ճանապարհողները միշտ հույս են ունենում, որ իրենց զավակը Արցախ չի ընկնի: Ինձ էլ էին այդպես ասում, բայց ես միշտ կռվում էի, հակադարձում, որ ուզում եմ անպայման Արցախ գնալ: Շատ էի ուզում տեսնել իսկական զինվորական կյանքը, որպեսզի վերադարձից հետո պատմելու բան ունենայի: Թեև ընդամենը 9 ամիս ծառայեցի, բայց, կարծում եմ, պատմելու շատ բան տեսա…Իսկական ծառայությունը պոստերում է՝ լինի դա Արցախի, Տավուշի, թե Նախիջևանի սահմանը: Բարեբախտաբար, թե ցավոք սրտի, ես Արցախ քաշեցի: Սկզբում Էջմիածնի ուսումնական գումարտակում էի, հետո Մարտակերտի լեռնահրաձգային դիվիզիա տեղափոխեցին: Չէի հարմարվում, ուզում էի Մատաղիսի կամ Մարտակերտի դիրքապահ զորամաս տեղափոխվել: Պատրաստվում էի հետագայում պայմանագիր կնքել և երկու տարի ավել ծառայել: Չստացվեց…», - ափսոսում է նա:

«Զոհված զինվորի ընտանիքներին պետք չէր այս հպարտությունը», - վստահեցնում է ապրիլյան հերոսն ու պարզաբանում.

«Իրենց համար առավել մեծ ու անգնահատելի արժեք կլիներ, եթե իրենց որդիները իրենց կողքին լինեին: Ինձ համար էլ ավելի մեծ գնահատական կլիներ այն, որ ես հիմա դիրքերում լինեի, վաշտիս տղաների կողքին: Բայց հիմա այս ամենը հաղթահարելու ժամանակն է: Չպետք է այն ձեռքիս զենք դարձնեմ ու սպասեմ, որ ուրիշներն աշխատեն, ինձ պահեն: Ո՛չ, պետք է աշխատեմ ու ապացուցեմ՝ կարող եմ անել ամեն բան, նույնիսկ՝ անհնարինը»:

Ծնունդով գավառցի կրտսեր սերժանտը տեղի Գյուղատնտեսական քոլեջի 4-րդ կուրսի ուսանող է, մեկ ամսից պատրաստվում է ավարտական քննություններին: Ի դեպ, հերոսը փոքր-ինչ ամոթխած խոստովանեց՝ կյանքում առաջին անգամ սիրահարվել է: Արդեն իսկ մտածում է ընտանիք կազմելու մասին.

«Մեր սերունդը այնքան թույն է ուտում ու շնչում, որ երևի 60 տարին չի անցկացնի: Շատ եմ ուզում շուտ ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, որ ընտանիքիս այս ցավը ինչ-որ կերպ ամոքվի… Ունեմ սիրած աղջիկ, նրան մինչև բանակ գնալս եմ ճանաչել, բայց վերադարձից հետո միջոցառման ժամանակ տեսա ու հասկացա՝ սիրահարված եմ: Նրա հետ դեռ չենք շփվում, չգիտեմ՝ ինչպես կարձագանքի: Քյավառցի աղջիկ է»:

Սահմանին կանգնած տղաները հերոսանում են հանուն հայրենիքի ու նրանց առաջին հերթին հենց հայրենիքը պետք է գնահատի: Մոռացության տալ նրանց՝ նշանակում է՝ կոտրել վաղվա մարտական, հերոսական ոգին:

«Միայն Գեղարքունիքի մարզային, Գավառի ոստիկանությունն է աջակցություն ցուցաբերել: Պաշտպանության նախարարությունից կամ պետական այլ հիմնարկներից որևէ աջակցություն չի եղել: Պետական պարգև էլ չունեմ, բայց դա իրենց լինի, կարևորը՝ մեզ նորմալ պրոթեզներ տան, նորմալ քայլենք, հերիք է… Չեմ ասում, թե դժգոհ եմ, բայց գտնում եմ, որ կարող էին որևէ կերպ օգտակար լինել: Ավարտելուց հետո պատրաստվում եմ աշխատանքի հարցով մարզպետարան դիմել, տեսնենք՝ ինչ կասեն», - անկեղծացավ նա:

Հերթական զորակոչին ընդառաջ՝ ապրիլյան հերոսն այսօր իր խոսքը ապագա զինվորին է ուղղում: Ցանկությունները հակասական են, բայց գլխավոր մաղթանքը մեկն է՝ վերադառնան այնպես, ինչպես գնացել են:

«Ունեմ ընկերներ, ովքեր շուտով բանակ են գնալու: Միևնույն ժամանակ և՛ ուզում, և՛ չեմ ուզում, որ իրենք Ղարաբաղում ծառայեն: Ծառայության իրական իմաստը հենց այնտեղ կհասկանան, բայց չեմ ուզում տեսնեն այն, ինչը մենք տեսանք: Իրենց ընտանիքներին համբերություն եմ մաղթում, թող ուժեղ լինեն ու իմանան՝ մեծ հպարտություն է տղա ունենալն ու նրան բանակ ուղարկելը: Թող մեր մայրերն իրենց որդիներին ո՛չ ճանապարհելուց, ո՛չ էլ դիմավորելուց չլացեն: Հերիք է ունենանք զոհված հերոսներ: Թող լինեն ողջ և առողջ, մեր կողքին… Խոնարհվում եմ մեր բոլոր զոհված տղաների շիրիմներին, դուք միշտ կաք ու կմնաք», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց մերօրյա հերոսը:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:36 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց. Արցախի ՊՆ Այսօր, 14:33 Ռուսաստանի կրթության և գիտության նախարարը կայցելի Հայաստան Այսօր, 14:30 Երևանում թիվ 37 համարի ավտոբուսը հայտնվել է բնակելի տան տարածքում Այսօր, 14:13 ԿԺԴՀ-ում երկրաշարժ է գրանցվել, որը կարող է պայթյունի հետևանք լինել Այսօր, 14:01 Հայաստանը հուսով է, որ սիրիական ճգնաժամը կունենա շուտափույթ խաղաղ հանգուցալուծում Այսօր, 13:59 Մեքսիկայում մարդասիրական օգնություն հասցնող ուղղաթիռ է կարծանվել Այսօր, 13:57 Կարեն Կարապետյանը Իրան կայցելի հոկտեմբերին Այսօր, 13:53 Մեքսիկայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 293-ի Այսօր, 13:41 Թրամփի խորհրդականները խնդրել են նրան խուսափել վիրավորական արտահայտություններից Կիմ Չեն Ընի հասցեին Այսօր, 13:41 Արցախի հնարապետության պատգամավորները հանդիպել են Արցախ ժամանած թուրք հանրային գործիչների հետ Այսօր, 13:33 Հայաստանի վարչապետը կայցելի Իրան Այսօր, 13:31 ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան Այսօր, 13:28 Հայաստանի ու Իրանի միջև առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելություններ են նախատեսվում Այսօր, 13:26 Հունաստանում մասնավոր օդանավ է կործանվել Այսօր, 13:21 Երևանը կհաստակեցնի թուրքմենական գազ ներկրելու դիրքորոշումը Հայաստան-Իրան-Թուրքմենստան հանդիպման արդյունքում Այսօր, 13:15 Մարսելոն վնասվածքի պատճառով մոտ մեկ ամիս խաղադաշտ դուրս չի գա Այսօր, 13:04 «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա. միջազգային փորձագիտական խումբ Այսօր, 12:54 ԱՄՆ-ն կարող է խնդրել ՆԱՏՕ-ին պատասխանել Հյուսիսային Կորեային Այսօր, 12:50 Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառմանը Այսօր, 12:41 Հայաստանը պատրաստ է շարունակելու երկրում ԵԱՀԿ ծրագրերի իրականացումը Այսօր, 12:33 Թուրքիայի ԱԽ-ն Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեն ապօրինի է անվանել Այսօր, 12:27 Հանրապետությունում սպանությունների ու ապօրինի զենքերի թվի մասին հրապարակումները իրականության չեն համապատասխանում. ՀՀ ոստիկանություն Այսօր, 12:20 Արծվաբերդում տուլարեմիայից հոսպիտալային բուժում է ստանում 4 հիվանդ, ևս 1-ը` ամբուլատոր Այսօր, 12:12 22-ամյա վարորդը, ում հարսանիքն էր այսօր, վարձակալած մեքենայով վրաերթի է ենթարկել երկու մարդու Այսօր, 12:05 Հայաստանն ու Արաբական պետությունների լիգան քննարկել են երկու պետություններ միջև համագործակցության հեռանկարները Այսօր, 12:00 Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել Ուկրաինայի սահմանն ապօրինաբար հատելու համար Այսօր, 11:56 Եղանակը Հայաստանում. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 11:52 Երևանի մասին օրենքի նախագիծը չի բխում ՀՀ Սահմանադրությունից, այն մշակողները գործել են «գեղից մարդ չկա» սկզբունքով. Անահիտ Բախշյան Այսօր, 11:48 Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ներկայացրել ապրիլյան պատերազմում տեղ գտած միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները Այսօր, 11:42 Վթարային շքապատշգամբների նորոգման 2017 թ. ծրագիրն ավարտվել է ժամկետից շուտ Այսօր, 11:39 Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նաուրուի հետ Այսօր, 11:35 Բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունում հայ ըմբշամարտիկը չեմպիոն է դարձել Այսօր, 11:29 Արամ Սարգսյանը Էրբիլում կհետևի Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեին Այսօր, 11:28 Ստամբուլի քաղաքապետը հրաժարական է տվել Այսօր, 11:24 Ձեր բազում կատարումները մնայուն արժեքներ են. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շուշան Պետրոսյանին Այսօր, 11:21 Տորոնտոյի հայ համայնքը Արցախի Պաշտպանության բանակին օգնություն է տրամադրել Այսօր, 11:16 Բաքվում կոչ են արել շշեր կոտրել հայ պատգամավորների գլխին (լուսանկարներ) Այսօր, 11:06 ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են Այսօր, 10:56 «Ծայրը ծայրին հասցնելով» վարկ եմ տալիս, ի՞նչ նոր ՀԷԿ առնել. ԱԺ պատգամավոր Այսօր, 10:52 «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» դիտարկվում է որպես ԵՄ տրանսպորտային համակարգի մաս Այսօր, 10:47 Արա Բաբլոյանը Վրաստան կատարելիք այցի ժամանակ կհանդիպի Գիորգի Մարգվելաշվիլիի հետ Այսօր, 10:44 Գետնանուշի արտադրություն, ռազմարդյունաբերական համալիրում ինչ-որ խնդիրների լուծում. Հովհաննես Թոքմաջյանը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մասին Այսօր, 10:30 Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդր կարգավորման գործընթացին առնչվող հարցեր Այսօր, 10:10 Հայաստանը և Լիբերիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Այսօր, 09:39 ՀՀ նախագահի ամենահավանական թեկնածուն Արկադի Ղուկասյանն է. ՀԺ Այսօր, 09:35 Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան աճուրդի կհանվի հոկտեմբերի 11-ին. «Ժողովուրդ» Այսօր, 09:34 Հայկական կողմն ընդդեմ Ադրբեջանի 359 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ. «Փաստ» Այսօր, 09:30 «Արտֆուդ»-ը ներառվել է «սև ցուցակում». «Ժողովուրդ» Այսօր, 09:28 Հարցվածների մեծ մասը կարծում է, որ վարչապետի գործունեությունը ոչինչ չի փոխել, այնինչ մեծ հույսեր էին տալիս. «Առավոտ» Այսօր, 09:26 Դավիթ Բաբայան. «Ալիևին ամենալավ պատասխանը դստեր կապիկությունն էր՝ սելֆիներով». «Փաստ» Այսօր, 09:23 Արփինե Հովհաննիսյանը Լիանա Զուրաբյանի տեսանյութի հրապարակումը անթույլատրելի է համարում. «Ժողովուրդ» Այսօր, 09:20 Գարնանը մսի գինը կթանկանա 5000 դրամի չափով. «Ժամանակ» Այսօր, 09:07 Նյու Յորքում տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ 22/09/2017 20:48 Ինձ համար թանկ են այն հայ կոմպոզիտորներները, որոնք իրենց գործերում հայկական բնավորություն են մտցրել. Իոսիֆ Կոբզոնը Հայաստանում է 22/09/2017 20:30 Սիրիայի տարածքի արդեն ավելի քան 87 տոկոսն ազատագրվել է ԻՊ-ից 22/09/2017 19:57 Կատալոնիայի էկոնոմիկայի դեպարտամենտի ղեկավարը պաշտոնաթող է արվել 22/09/2017 19:28 ԱՄՆ-ը հավելյալ 700 մլն դոլար է հատկացրել սիրիացի փախստականներին օգնելու համար 22/09/2017 19:18 Լյուիս Հեմիլթոն. մտադիր չեմ ավարտել կարիերաս 22/09/2017 19:05 Բացահայտվել է Էջմիածնում տեղի ունեցած դանակահարությունը. մեղադրյալը հետախուզվում է 22/09/2017 18:57 Սանկտ Պետերբուրգում հեռախոսային ահաբեկիչը 1 մլն դոլար է պահանջել 22/09/2017 18:50 Հյուսիսային Կորեան կարող է անցկացնել ջրածնային ռումբի ամենահզոր փորձարկումը 22/09/2017 18:32 «Շնող ՀԷԿ»-ի ծրագրի իրականացմանը կարող է մասնակցել Ասիական Զարգացման բանկը 22/09/2017 18:25 Օռնելա Մուտիի պարը՝ Արմենչիկի երաժշտության տակ 22/09/2017 18:22 Ռուսական սուզանավը ոչնչացրել է զինյալների օբյեկտները Սիրիայում 22/09/2017 18:00 Դանի Ալվեսն ընթրիք է կազմակերպել՝ Կավանիին և Նեյմարին հաշտեցնելու համար 22/09/2017 17:30 Նախագահն ընդունել է Գարո Փայլանին 22/09/2017 17:21 Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր 22/09/2017 17:17 Մեզ համար ապագա վարչապետի անձը կարևոր չի լինելու. «Ծառուկյան» խմբակցության անդամ 22/09/2017 17:08 Ավարտվել են 13 ջրհան կայանի հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատանքները 22/09/2017 17:05 Մկոն էլ, Արամեն էլ, Մգեռն էլ շատ լավ տղերք են, բայց այդպես շռայլ թափրտել այս կոչումը, գեղեցիկ չէ. ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյան 22/09/2017 16:53 Կաթողիկոսը Վրաստանի մշակույթի նախարարի հետ հանդիպմանը բարձրաձայնել է փլուզման եզրին գտնվող հայկական մի շարք եկեղեցիների հարցը 22/09/2017 16:40 Իրանը ներկայացրել է նոր բալիստիկ հրթիռ 22/09/2017 16:34 20 տարի առաջ կանգնած եմ եղել Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ստեղծման ակունքներում. Արա Բաբլոյան 22/09/2017 16:29 Աղվան Հովսեփյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ 22/09/2017 16:22 Թուրքիայի նախապայմանները, ֆուտբոլային դիվանագիտության մեջ նրա քմահաճույքները մեզ համար անընդունելի են. Շարմազանով 22/09/2017 16:19 Նախագահը երեկ պարգևատրել է չեմպիոններին 22/09/2017 16:16 Բաքվում Արմեն Աշոտյանը հորդորել է ադրբեջանական կողմին գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով 22/09/2017 16:06 Պեսկովը Կատալոնիայի հանրաքվեի հետ կապված իրավիճակն Իսպանիայի ներքին գործն է համարում 22/09/2017 15:58 Չինաստանը դեմ է Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին 22/09/2017 15:53 Ռոնալդո. «Ռեալին» կենտրոնական հարձակվող պետք չէ 22/09/2017 15:46 Իմ հրաժարականի պահանջի տակ հիմնավորումներ չկան. Լևոն Մկրտչյան 22/09/2017 15:33 «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության դեպքով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է (Տեսանյութ) 22/09/2017 15:30 «Արմավիր» ՔԿՀ-ում սպանության փորձ է կատարվել. հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. Հարուցվել է նոր քրգործ 22/09/2017 15:29 Հայաստանում ավագ դպրոցի աշակերտներին կուղարկեն վճարովի պրակտիկայի 22/09/2017 15:26 Սիրիայում և Իրաքում Ադրբեջանի մոտ 900 քաղաքացի կռվում է ահաբեկիչների կողմից, նրանց մեծ մասը սպանվել է 22/09/2017 15:22 Անաստասիա Ուշակովան որպես մենակատար հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգին 22/09/2017 15:19 Ավստրալիան երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները 22/09/2017 15:14 Գրիգորյանն իրեն վիրավորած «ԲՄԱ-Խաբարովսկի» երկրպագուին միջնամատ է ցույց տվել (Տեսանյութ) 22/09/2017 15:13 Սյուզան Ջաղինյանը Բաքվում փորձել է սադրել Արմեն Աշոտյանին և Մանե Թանդիլյանին 22/09/2017 15:10 Հայաստանում արևմտահայերենով դպրոց ունենալու փորձեր են արվում. ԿԳ նախարար 22/09/2017 15:08 Տեղեկությունները պետական գաղտնիք որակելու լիազորությունը ՀՀ նախագահից կփոխանցվի կառավարությանն ու խորհրդարանին 22/09/2017 15:04 Սոցիալական աջակցության ոլորտում ձևավորվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ 22/09/2017 15:00 Ղազախստանում Մի-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել և այրվել 22/09/2017 14:56 Վարչապետը չի ասել ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ. Լևոն Մկրտչյան 22/09/2017 14:50 Դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի արդյունավետությունը կբարձրանա. Դավիթ Հարությունյան 22/09/2017 14:45 Թիլերսոնը մեղադրել է Ռուսաստանին պարտականությունների չկատարման համար 22/09/2017 14:39 Տիգրան Բալայան. Հայաստանն ավելացնում է բարեկամների թիվը տարբեր աշխարհամասերում 22/09/2017 14:32 «Արարատյան բակալավրիատ» ծրագրում կներգրավվի Հայաստանի և Արցախի 21 ավագ դպրոց 22/09/2017 14:26 «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնները կմիաձուլվեն. Կստեղծվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» 22/09/2017 14:24 Արմեն Աշոտյան. Բաքվում մենք մեր տունն ունեինք