18/05/2017 13:16
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ 2017 թվականի մայիսի 18-ին գումարվել է Հայաuտանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը` ո ր ո շ ու մ ե մ.
1. Ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
3. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում uտորագրման պահից»,-ասված է նախագահի որոշման մեջ։
Ըստ օրենսդրության, կառավարությունը հրաժարական է տալիս նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը: