18/05/2017 09:59
Մեծ պատասխանատվություն է ԱԺ-ում հայտնվելը. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համար մեծ պատասխանատվություն է ԱԺ-ում հայտնվելը:
«Մեծ ապրումներ ունեմ, որովհետև շատ եմ սիրում ԱԺ-ն՝ որպես վայր, որպես մտավոր աշխատատեղ: Այստեղ եմ այսօր և հիշողություններով, և ապագայի հանդեպ լավ էներգիայով», - ԱԺ անդրանիկ նիստից առաջ լրագրողներին ասաց նա։
Նշենք, որ երեկ ՀՀԿ ԳՄ ու խորհրդի նիստերից հետո հայտնի դարձավ, որ Արմեն Աշոտյանը կգլխավորի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։