18/05/2017 10:03
Ընդդիմադիր ենք. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ ղեկավար, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը համարում է, որ իրենք ընդդիմադիր են։
«Եթե կոալիցիա չենք կազմել, ուրեմն ընդդիմադիր ենք», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գ. Ծառուկյանը։
Իսկ թե ինչպիսին կլինի խմբակցության աշխատանքը խորհրդարանում, ասաց. «Կաշխատենք կտեսնեք»:
Խոսելով իր աշխատանքի մասին՝ Ծառուկյանը խոստացավ ակտիվ լինել:
Հարցին, թե ինչպես կորոշվի 8 պատգամավորների մանդատի հարցը, Ծառուկյանն ասաց, որ բոլոր խոչընդոտները հարթվել են, հակասություններ չկան, իսկ նրանց ճակատագիրը կորոշի խմբակցությունը:
«Շատ լավա լինելու, դուք մի անհանգստացեք», - ասաց նա: