Գագիկ Խաչատրյանի որդիների աջակցությամբ առաջնագծի տեսադիտարկման համակարգը համալրվել է կարևոր տեխնիկական միջոցներով. Հարցազրույց

19/05/2017 11:03

Գագիկ Խաչատրյանի որդիների աջակցությամբ առաջնագծի տեսադիտարկման համակարգը համալրվել է կարևոր տեխնիկական միջոցներով. Հարցազրույց


Առաջնագծի ողջ երկայնքով դիտարկման բազմաֆունկցիոնալ համակարգեր են տեղադրվում: Այն թույլ է տալիս դիտարկել ողջ տարածքը՝ և՛ մեծ խորությամբ, և՛ գիշերային ու ցերեկային ռեժիմով:

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Aysor.am-ին տված հարցազրույցում հաստատել է, որ կոնկրետ սարքավորումների և մասնագիտական խորհրդատվության ապահովման միջոցով իրենց մասնակցությունն են բերում նաև Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները (ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները – Aysor.am):

- Պարոն Հարությունյան, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն ի՞նչ չափով են վերացվել: Ի՞նչ իրավիճակ է, մասնավորապես, Արցախի հյուսիսում:

- Անցած տարվա ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով գրանցված ուղղակի վնասները վերացվել են կարճ ժամանակահատվածում՝ վերականգնելով ավերված ենթակառուցվածքները, մարդկանց տները, հանրային նշանակության շինությունները և այլն: Մնացել են միայն Թալիշի վնասները, որոնց հանդեպ մեր մոտեցումը այլ է: Այնտեղ այժմ կատարում ենք շինարարական աշխատանքներ՝ թե՛ վնասված որոշ կառույցների վերականգնման, և թե՛ նոր շինությունների կառուցման նպատակով: Մենք ձգտում ենք սահմանամերձ բնակավայրերը ավելի հարմար և գրավիչ դարձնել բնակության համար՝ դրանց զարգացման ծրագրերին ուղղելով զգալի միջոցներ:

- Որքա՞ն գումար է հավաքագրվել կառավարության հատուկ հաշվեհամարին և որքանն է ծախսվել: Ո՞ր ուղղություններով է կատարվել ծախսը:

- Մայիսի 10-ի դրությամբ՝ կառավարության հատուկ հաշվեհամարում հավաքագրվել է շուրջ 5 մլրդ 542 մլն դրամ, որը ոչ միայն լրիվությամբ ծախսվել է արդեն, այլ նաև կառավարությունը պետական միջոցներից ևս մի քանի հարյուր միլիոն դրամ է ուղղել այդ ծախսերի իրագործմանը: Ծախսերի հիմնական ուղղությունները ներառել են ինժեներական ամրությունների կառուցում և բարեկարգում, ռազմական նշանակության սարքավորումների ձեռքբերում, կապի և տրանսպորտային ծառայությունների ապահովում, կամավորներին ֆինանսական փոխհատուցման տրամադրում և այլն:

- Ի՞նչ ծրագրեր են իրականացվում սահմանային անվտանգության մակարդակի ապահովման և բարձրացման, մասնավորապես, առաջնագիծը տեխնիկական միջոցներով հագեցնելու ուղղությամբ: Տեղեկություններ կան, որ ծրագրում ակտիվ մասնակցություն ունեն Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները: Ի՞նչ ներդրումներ են նրանք իրականացրել և նմանատիպ ի՞նչ այլ նախաձեռնություններ կան:

- Քանիցս ներկայացրել ենք առաջնագծի ամրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները, որոնք իրագործվում են թե՛ պետական և թե՛ բարեգործական միջոցներով: Թեև հսկայական աշխատանք է կատարվել բանակի կենսագործունեության բոլոր ուղղություններում, սակայն տեղեկատվության գաղտնիության պատճառով դրա միայն չնչին մասն ենք հրապարակայնացնում:

Նշեմ, որ գլխավոր ձեռքբերումներից մեկը ողջ առաջնագծի երկայնքով դիտարկման բազմաֆունկցիոնալ համակարգի տեղադրումն է, ինչը զգալիորեն բարձրացրել է սահմանի պաշտպանունակության մակարդակը: Այժմ մեր դիրքապահները ավելի արդյունավետորեն են վերահսկում ողջ տարածքը՝ և՛ մեծ խորությամբ, և՛ գիշերային ու ցերեկային ռեժիմով:

Ինչ վերաբերում է այդ աշխատանքների աջակիցներին, ապա պետք է փաստել, որ տարբեր տիպի աջակցություն է ցուցաբերվել և՛ հատուկ հաշվեհամարին նվիրատվություն կատարելու, և՛ անհատական ծրագրերի տեսքով: Խաչատրյան եղբայրները իրենց մասնակցությունը բերել են այդ գործին կոնկրետ սարքավորումների և մասնագիտական խորհրդատվության ապահովման միջոցով: Նրանց աջակցության շնորհիվ կարևոր տեխնիկական միջոցներով համալրվել է առաջնագծի տեսադիտարկման համակարգը, և առաջիկայում էլ սպասում ենք Խաչատրյանների խոստացած նոր ծրագրի իրականացմանը:

Տեղեկացնեմ նաև, որ այդ ձևաչափով այլ անհատներ և խմբեր ևս պարբերաբար աջակցություն են ցուցաբերում Արցախին, ինչպիսիք, օրինակ, ռուսահայ մի շարք համայնքներ:

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով ձեռք են մեկնել և մեկնում իրենց հայրենիքին հատկապես անվտանգության ապահովման գործում: Շատ եմ կարևորում, որ այդ ուշադրությունը և սրտացավությունը շարունակական լինի:

- Ի՞նչ ծրագրեր են իրականացվում 2017-ին տնտեսական աճ ապահովելու համար: Ի՞նչ ծավալի աճ է կանխատեսվում:

- Այսօր բավականին լուրջ քայլեր ենք կատարում՝ նախատեսված միջնաժամկետ ծախսային ծրագրով, որոնք նպատակաուղղված են հանրապետության կայուն տնտեսական զարգացմանը: Քանի որ նախորդ տասը տարիների ընթացքում գրանցել ենք տարեկան միջինը ավելի քան 9 տոկոս տնտեսական աճ և կարողացել ենք դիվերսիֆիկացնել տնտեսությունը, այժմ մենք ավելի բարենպաստ պայմաններ ունենք հետագա զարգացումը կայուն հիմքերի վրա դնելու: Օրինակ, գրեթե զրոյից զարգացրել ենք հիդրոէներգետիկան, և, արդյունքում, էլեկտրաէներգիա ներմուծող երկրից Արցախն այսօր դարձել է արտահանող երկիր: Զգալի բարեփոխումներ ենք կատարել նաև գյուղատնտեսության ոլորտում, որոնք թույլ են տալիս հիմա ավելի բարձր ցուցանիշների մասին մտածել: Նույնը կարող ենք ասել նաև մնացած բնագավառների մասին:

Արդյունքում, այժմ շարունակվում են մի շարք խոշոր նախագծեր հիդրոէներգետիկայում, գյուղատնտեսությունում, հանքարդյունաբերությունում, որոնք, պլանավորվող այլ նախագծերի հետ միասին, ի վիճակի են ապահովել առնվազն 8 տոկոս տնտեսական աճ ոչ միայն 2017 թվականին, այլ նաև հաջորդ մի քանի տարիներին:

Որպես արդեն միջանկյալ ցուցիչ՝ կարող եմ նշել, որ ընթացիկ տարվա 4 ամսվա տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միջինը շուրջ 10 տոկոսով աճել են պետբյուջեի մուտքերը:

- Ո՞ր փուլում է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը: Ե՞րբ այն ամբողջությամբ պատրաստ կլինի:

- Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցման աշխատանքների 3-րդ փուլը ընթացքի մեջ է: Ծրագրի իրականացմանն ուղղվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2013 և 2014թթ. հեռուստամարաթոնների ընթացքում հավաքված գումարները: Նախորդ տարիներին իրականացվել է շուրջ 120 կիլոմետրանոց ճանապարհի գլխավոր մասի ասֆալտապատումը, բնակավայրերով անցնող հատվածներում կառուցվել են մայթեր, վերանորոգվել են 17 մեծ ու փոքր կամուրջներ:

Հաշվի առնելով Սոթքի ոլորանների ռելիեֆային բարդ դիրքը՝ այդ հատվածի ասֆալտապատումն իրականացվում է այս տարի. ընդամենը 4,5 կիլոմետր ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներն են մնացել, և այժմ այնտեղ կառուցվում են հենապատեր: Աշխատանքները վերջնափուլում են, և ծրագրի ավարտին կունենանք Արցախը Հայաստանին կապող երկրորդ գլխավոր մայրուղին, որը կնպաստի հայկական երկու հանրապետությունների սահմանակից տարածքների տնտեսական զարգացմանը:

- Քանի՞ սիրիահայ է հաստատվել Արցախում: Ի՞նչ է անում կառավարությունը նրանց ինտեգրելու ուղղությամբ:

- Արցախում այժմ բնակվում է շուրջ 30 սիրիահայ ընտանիք, թեև ժամանակին այդ թիվը փոքր-ինչ ավելին էր: Նրանք ստացել են զգալի պետական աջակցություն իրենց բնակարանային պայմանները բարելավելու, սեփական տնտեսություն հիմնելու և զարգացնելու, ինչպես նաև արցախյան միջավայրին ինտեգրվելու այլ ուղղություններում:

Մասնավորապես, բոլոր սիրիահայերին հատկացրել ենք բնակարաններ, հողատարածքներ, սերմնացու, վառելիք, արտոնյալ պայմաններով վարկեր, որպեսզի կարողանան սեփական ապրուստը վաստակել: Սիրիահայ վերաբնակիչներն իրենց հետ բերել են հողամշակման և արհեստագործության նոր մշակույթ, որը դրականորեն է անդրադարձել իրենց նոր միջավայրի վրա: Ուստի, կարող եմ համոզված պնդել, որ նրանք ոչ միայն ինտեգրվել են իրենց նոր սոցիալական միջավայրին, այլ նաև այն ինտեգրել են իրենց:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:07 «Չտրվել Արման Սահակյանի սադրանքներին․ այս արշավի հիմնական նպատակն աթոռակռիվն է». ՀՖՖ նախագահի բաց նամակը՝ «Շիրակի» երկրպագուներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին Այսօր, 16:02 Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 15:50 Արտոնություն՝ «Արմենիա վայն»-ին. կստեղծվի 40 նոր աշխատատեղ` 250,000 դրամ միջին աշխատավարձով Այսօր, 15:41 Առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում ստեղծել առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ Այսօր, 15:29 Բացահայտվել են փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր. հայտնաբերվել է 375 գրամ մարիխուանա Այսօր, 15:20 Ի պատասխան ՀՀ կառավարության խնդրանքի՝ Ֆրանսիան հոգացել է բժիշկների երկրորդ պատվիրակության տրանսպորտի և կեցության ծախսերը Այսօր, 15:06 Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի պաշտպանները քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցին Այսօր, 14:53 «Ապրել ենք ուզում, մեր երեխեքը մեղք են. քո Արփիից, քո Շուշանից ավելի վա՞տն են մեր երեխեքը»․ ակցիայի մասնակից Այսօր, 14:47 Ռոբերտ Քոչարյանը Zoom համակարգով հանդիպում է անցկացրել աջակիցների և համակիրների հետ Այսօր, 14:41 Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է. Ռուբեն Մելիքյան Այսօր, 14:39 Ես ՀՔԾ պետը չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ. Ալեքսանդր Ազարյանը՝ ԲԴԽ որոշման մասին Այսօր, 14:35 «Իմ քաղաքում կանգնելու համար ինձ բերման են ենթարկում, զզվցրիք արա՛ արդեն»․ Ոստիկանները բերման ենթարկեցին դժգոհ քաղաքացուն Այսօր, 14:28 Հայաստանի թատերական գործիչների միությունը կդիմի նախարարություն՝ թատրոնների աշխատանքը վերսկսելու համար Այսօր, 14:25 Սրա համար չենք հելել հեղափոխություն արել, որ մեզ հավաքեն տանեն, տուգանեն․ Բեն Ավետիսյան Այսօր, 14:17 ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Ռուստամ Բադասյանի միջնորդությունը Այսօր, 14:09 Առաջիկա հինգ տարիներին Արցախում կիրականացվեն մինչև 400կմ ասֆալտապատման աշխատանքներ. Արայիկ Հարությունյան Այսօր, 14:04 Աշխարհի որևէ երկրում եթերային տաղավարներում դիմակներ չեն կրում. ԶԼՄ ղեկավարները դիմել են Տիգրան Ավինյանին Այսօր, 14:00 ՍԴ նախագահի և դատավորների գործը գտնվում է քննության փուլում, ՄԻԵԴ-ը հանձնառել է գործի անհապաղ քննություն Այսօր, 13:57 Առողջապահության նախարարը հայտարարեց, որ երգելը վնաս է, հետո կասեն՝ շնչելն ա վնաս, հետո՝ գնացեք մեռեք․ Ակցիայի մասնակից Այսօր, 13:54 Արմավիրում արևային կայանի կառուցման ներդրումային ծրագիրն արտոնություն ստացավ Այսօր, 13:50 Էկվադորի արտգործնախարարը հրաժարական է տվել Այսօր, 13:45 Ունենք ճգնաժամային իրավիճակ, երբ արտակարգ դրությունը մեզ չի օգնում. ԼՀ պատգամավոր Այսօր, 13:39 Կառավարության դիմաց միջոցառումների անցկացման կազմակերպությունների աշխատակիցներից ոմանք բերման ենթարկվեցին Այսօր, 13:32 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք Այսօր, 13:26 «Մեզ ոտքի մի հանեք, հանեք աշխատանքի, գնանք աշխատենք, բանկի փողերը տանք, որ գիշերը հանգիստ կարողանանք քնենք»․ Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց Այսօր, 13:19 «Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Այսօր, 13:13 Էջմիածնում բերման ենթարկվելու ժամանակ տղամարդը ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրել. նա ձերբակալված է Այսօր, 13:09 Խնդիր ենք տեսնում, որ մեր մանդատով կարող են «Լուսավոր Հայաստան»-ի նկատմամբ իրականացնել հակաքարոզչություն. Սամսոնյանը՝ Բաբաջանյանի մասին Այսօր, 13:04 Չինաստանում վեց մարդ է վիրավորվել հրավառության պարագաների գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով (Տեսանյութ) Այսօր, 12:55 Բելգրադում անկարգությունների հետևանքով վիրավորվել է 36 մարդ Այսօր, 12:47 Զեյթունի ԱԱԾ շենքը մրցույթով կօտարվի. գումարի 50%-ը կուղղվի ԱԱԾ աշխատակիցների բնակարանային խնդիրներին Այսօր, 12:39 Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել է 142-ի. Հիվանդներից մեկի վիճակը ծանր է Այսօր, 12:30 «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով կկնքվի ավելի քան 8 միլիոն դոլար արժեքով պայմանագիր Այսօր, 12:30 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք Այսօր, 12:21 Առաջին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտ Այսօր, 12:12 Վթարային ջրանջատում՝ Էրեբունիում հուլիսի 10-ին Այսօր, 12:06 Ավարտին ենք հասցնում ՍԴ ուղարկվելիք մեր դիմումը. Էդմոն Մարուքյան Այսօր, 11:59 Զոհված զինծառայողների ծնողներին ու ամուսիններին անվճար կրթության իրավունք կտրվի Այսօր, 11:54 Հակաճգնաժամային առաջին միջոցառումը տրանսֆորմացիայի ենթարկեցինք. նպատակը ներդրումների խթանումն է. վարչապետ Այսօր, 11:49 Վարչապետի աշխատակազմին կհատկացվի 412 հազար դոլար և 420 հազար եվրո Այսօր, 11:46 2020-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը բացահայտել են սահմանի ռեժիմի խախտման 26 դեպք Այսօր, 11:40 Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կա և կան բազմաթիվ պատվաստանյութեր. Նախարար Այսօր, 11:36 Ճապոնիայում հայտարարել են 230 հազար մարդու տարհանելու մասին Այսօր, 11:27 Բանավոր խոսքի վրա հիմնվելով՝ ոստիկանությունը չի կարող դիմակ չկրելու փաստը համարել հարգելի. Վարչապետը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Այսօր, 11:24 Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Այսօր, 11:09 Խափանվել է ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծի աշխատանքը Այսօր, 11:04 ՄԻՊ-ը կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է բանավոր և գրավոր բողոքներ Այսօր, 10:52 Մելանյա Թրամփի արձանը հրկիզել են Այսօր, 10:45 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 526 նոր դեպք, մահացել է 20 մարդ Այսօր, 10:37 ԱՄՆ-ում 15 տարուց ի վեր առաջին անգամ կվերսկսեն մահապատժի կիրառումը Այսօր, 10:35 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք Այսօր, 10:25 Ամբողջ աշխարհում ավելի քան 12 միլիոն մարդ է վարակվել COVID-19-ով Այսօր, 10:14 Կոլումբիայում բենզատարի պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 20-ի Այսօր, 10:00 Հուլիսի 13-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը Այսօր, 09:52 «Փաստ». Գերնպատակն ի սկզբանե ռազմաբազայի լիկվիդացիայի հարցն է եղել Այսօր, 09:50 «Հրապարակ». Նոր Հայաստանը կառուցվում է ջհանգիրյանների, խառատյանների, ղալումյանների և մյուսների «տոհմական կալվածքների» համար Այսօր, 09:47 «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի առաջարկին հանձնաժողովում ոչ բոլորն են կողմ Այսօր, 09:43 «Հրապարակ». «ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները» Այսօր, 09:39 «Փաստ». Վենետիկի հանձնաժողովը համագործակցում է Գագիկ Հարությունյանի հետ Այսօր, 09:37 «Ժողովուրդ». ԱԱԾ-ն որս է սկսել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորների նկատմամբ Այսօր, 09:33 «Հրապարակ». Իշխանական խմբակցությունում վրդովված են. «Իմ քայլին» «դեմ» է տվել կառավարությունը Այսօր, 09:31 «Փաստ». Փաշինյանը մի քանի անգամ փաստել է, որ Սահմանադրության փոփոխության դեպքում կառավարման համակարգը չի փոխվի Այսօր, 09:28 «Ժողովուրդ». ՄԻԵԴ որոշումը անցանկալի նվեր էր Հրայր Թովմասյանի համար Այսօր, 09:25 «Հրապարակ». Հայաստանից Արցախ մեկնողները վճարում են 7-հազարական դրամ ռապիդ թեստերի համար 08/07/2020 23:07 ՄԻԵԴ-ը չի կիրառի միջանկյալ միջոց և կքննարկի «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հիմնական հայցը 08/07/2020 20:51 Ucom ֆիքսված և շարժական կապի հետ խնդիրներ են առաջացել հոսանքի տատանման հետևանքով 08/07/2020 20:34 Վերաքննիչ դատարանը բեկանել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը 08/07/2020 19:22 Քանյե Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու 08/07/2020 18:51 ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 60 հազար նոր դեպք 08/07/2020 18:40 Ռուսաստանում երկրի տարածքային ամբողջականության խախտումը հավասարեցնում են ծայրահեղականությանը 08/07/2020 18:26 Լաոսում դենգե տենդով վարակվածների թիվը գերազանցել է 2600-ը 08/07/2020 18:08 Նավթի համաշխարհային գները նվազում են 08/07/2020 17:59 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը 08/07/2020 17:48 Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանապետի առաջին տեղակալ 08/07/2020 17:38 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 173 մարդ է մահացել 08/07/2020 17:29 ՀԷՑ-ը տուգանվել է 10 մլն դրամով 08/07/2020 17:26 «Արմմոնո»-ի շրջանակում դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կներկայացնի օրերս ավարտին հասցրած «Կովիդ քրոնիկոն»-ը 08/07/2020 17:10 Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդ է գրանցվել 08/07/2020 16:54 Չինաստանը նշել է միջուկային սպառազինությունների հարցով բանակցություններին մասնակցելու պայմանը 08/07/2020 16:45 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 153 դեպք 08/07/2020 16:40 Նանա Գնդոյանը ստանձնել է «Հայփոստ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի պարտականությունները 08/07/2020 16:23 Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 543 հազարը, վարակվածների թիվը կազմում է 11.8 միլիոն 08/07/2020 16:11 Նախագահից լիազորություններ վերցնելու մասին խոսք անգամ չի կարող լինել․ Մակունց 08/07/2020 16:03 Պարետը մերժել է ֆուտբոլի ֆեդերացիային. Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների 08/07/2020 15:52 Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել. Արթուր Դանիելյան 08/07/2020 15:35 Սիրիայում մեքենա է պայթել, կան զոհեր 08/07/2020 15:24 Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Բելառուսի դեսպանի հանդիպումը 08/07/2020 15:21 Զոհված զինծառայողի ծնողին և ամուսիններին ապահովել անվճար կրթության իրավունքով․ խորհրդարանը նախագիծ է քննարկում 08/07/2020 15:05 «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին և չի լուծում ոլորտի առանցքային խնդիրները 08/07/2020 14:57 Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը 08/07/2020 14:46 580 մլն դրամ պարգևավճարների տեսքով տրվել է 132 պատգամավորի. սա արդարացված քայլ է. Արարատ Միրզոյան 08/07/2020 14:44 Հ1-ն Արմեն Մուրադյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով ներգրավվեց որպես երրորդ կողմ (Տեսանյութ) 08/07/2020 14:38 Հայրենադարձության մասին օրենքը պետք է մշակվի սփյուռքյան բոլոր կառույցների մասնակացությամբ. Դաշնակցական գործիչ 08/07/2020 14:34 Օրենքը կստորագրեմ մեծ հաճույքով, երբ ինձ համար այդ հնարավորությունն օրենսդրորեն կբացվի. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ օրենքի մասին 08/07/2020 14:22 Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերից 08/07/2020 14:06 Քրոնիկ շնչառական հիվանդություններ ու քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք կարող են դիմակ չկրել բաց տարածքներում. պարետի նոր որոշումը 08/07/2020 14:05 ՍԴ նախկին անդամներն իրավունք ունեին դիմել ՄԻԵԴ, ինչը արել են, բայց այ, ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում կկայացնի, թե ոչ, վստահ չեմ. Արարատ Միրզոյան 08/07/2020 14:00 Վրաստանը օգոստոսին սկսում է միջազգային ավիահաղորդակցությունը 08/07/2020 13:53 Կարեն Սեդրակյանն ընտրվեց ՏՄՊՊՀ անդամ 08/07/2020 13:47 Մեր ստացած բոլոր նվիրատվությունները փոխանցել ենք զինծառայողների վերականգնողական կենտրոնին. Հանձնախմբի համակարգող

Տվյալ բաժնի վերջին նյութերը