19/05/2017 15:11
Եթե ուզում եք շենք կառուցել, առավել ևս, որ այդ շենքի հիմքերը10 հազար դրամով է լցրած, անկյունաքարը ճիշտ դրեք. Արամ Սարգսյան
«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին հետաքրքիր է ՝ ինչու չեն համաձայնվում Մարդու իրավունքների հանձնաժողովն ԱԺ-ում տալ «Ելք»-ին։
«Լավ, նախագահը ձերն է, Ազգային ժողովի նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, դատախազությունը ձերն է, ի՞նչ մտավախություն ունեք, ի՞նչն է խանգարում, ի՞նչ է անելու «ԵԼՔ» դաշինքը, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը իրենը լինի, էտ ի՞նչ խնդիր է, ի՞նչ պռոբլեմ կա սրանում», - Ազգային ժողովում հայտարարեց նա։
Նա նշեց, որ այս հարցը պետք չէ թողնել վեց ամիս հետ. «Հետո ասելու, որ հիմա արդեն որոշել ենք, այ, վեց ամիս հետո կնայենք, տղերք, ձեզ լավ պահեք, վեց ամիս հետո կտանք, խնդիրը մեզ տալունը չի, խնդիրը մերը լինելունը չի, բայց չէ՞ որ ասում ենք՝ սա նոր խորհրդարան է, որ այս խորհրդարանում նոր հիմքեր, նոր տրադիցիաներ պիտի դնեն, որ ախպոր պես պիտի աշխատնեք, այ Հանրապետական ախպերներ ջան, ձեր նախագահն էր ասում՝ միշտ չի, որ մենք ենք ճիշտ, փոքրամասնության կարծիքը լսել է պետք», -նշեց Արամ Սարգսյանը։
«Դոնթի բանաձևը օրինակ դարձրած, ձեր վարչապետի խոսքով ասեմ, դոմփելով գնում եք, է հետո՞, ուր եք հասնելու էտ դոմփելով», - նշեց նա։
Ա. Սարգսյանն ընդգծեց՝ ՀՀԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի հիմնավորի՝ քանի որ ԱԺ-ում մեծամասնություն են, շատ են՝ մնացածն ավելորդ են, անելիք չունեն։
«Դուք ոնց ուզեք, էն էլ անելու եք, դուք եք որոշողը, ա՛յ, դուք եկեք տեսակետներ ասեք, մենք էլ գանք, փորձենք իրավաբանական ֆակուլտետի ուսանողի նման ձեզ դաստիարակել, սովորեցնել՝ օրենքն էս է, որովհետև մենք էդ գիտեք ու ճիշտն էս է, էդպես ճիշտ չի, եթե ուզում եք շենք կառուցել, առավել ևս, որ այդ շենքի հիմքերը վատ է լցրած, 10 հազար դրամով է լցրած, անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում, խնդիրները շատ բարդ են լինլու», - ասաց Արամ Սարգսյանը։