19/05/2017 21:38
ԱՄՆ-ի Տեխաս նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը
Տեխասի Ներկայացուցիչների պալատն այսօր միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ՝ այսպիսով Տեխասը դարձավ ԱՄՆ-ի 46-րդ նահանգը, որը 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում բնիկ հայկական համայնքի բնաջնջումը պաշտոնապես որակում և ճանաչում է որպես Ցեղասպանություն:
«Մենք շնորհակալ ենք Տեխասի Ներկայացուցիչների պալատին՝ պատմության ճշմարտությունը վերահաստատելու համար՝ չնայած թուրքական ճնշումներին», - ըստ աղբյուրի՝ հայտարարել է Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը: