20/05/2017 12:04
CNN. Սպիտակ տան փաստաբանները խորհրդակցում են նախագահի իմպիչմենթի հարցով
Սպիտակ տանը փաստաբանները խորհրդակցություններ են անցկացնում նախագահի իմպիչմենթի հարցով, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CNN-ին:
Հեռուստաալիքի տվյալով՝ Սպիտակ տանը չեն կարծում, որ իրադարձությունների նման զարգացում այս պահին հնարավոր է, և ուսումնասիրում են գործընթացը «փոքր հույս ունենալով»:
Դոնալդ Թրամփի աշխատակազմից հրաժարվել են մեկնաբանել տվյալ տեղեկությունը: