20/05/2017 13:59
Հրապարակվել են Իրանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները
Իրանի ՆԳ նախարարի հաղորդած նոր տվյալների համաձայն՝ Հասան Ռոհանին ստացել է 57 տոկոս ձայն, հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Համաձայն արդյունքների՝ գործող նախագահ Հասան Ռոհանին ստացել է 23 միլիոն 549 հազար 616 ձայն, իսկ նրա մրցակից՝ պահպանողականների միասնական թեկնածու Էբրահիմ Ռայիսին՝ 15 միլիոն 786 հազար 449 ձայն:
Մոսթաֆա Միրսալիմը ստացել է 478 հազար 215 ձայն, իսկ Մոսթաֆա Հաշեմիթաբան՝ 219 հազար 450 ձայն:
Ընտրություններին 41 միլիոն 220 հազար 131 քաղաքացի է մասնակցել: