22/05/2017 18:10
«Մարտական եղբայրությունը» հայտնել է Սիրիայում երկու ռուս զինծառայողի զոհվելու մասին
Սիրիայում երկու ռուս ռազմական խորհրդականներ են զոհվել՝ գրոհային գումարտակի հրամանատար Եվգենի Կոնստանտինովն ու հետախուզական գումարտակի պետ, մայոր Ալեքսանդր Սկլադանը։ Այս մասին РБК-ին հայտնել են Հրեական ինքնավար մարզի «Մարտական եղբայրության» բաժնում՝ հղում անելով ՊՆ փաստաթղթերին։
Կոնստանտինովի զոհվելու մասին հաղորդել է «Բիրայի քաղաք» պարբերականը՝ վկայակոչելով «Մարտական եղբայրություն»-ը։
«Եվգենի գնդակի վեց վերք է ստացել», - գրում է պարբերականը։
32-ամյա կապիտան Կոնստանտինովը զոհվել է մայիսի 3-ին՝ թեժ մարտերի բովում փորձելով օգնել ընկերոջը։
«Սիրիացի զինծառայողները նահաջել են։ Կոնստանտինովը դեմ առ դեմ է մնացել ահաբեկիչների հետախուզության վիրավորված ղեկավարի հետ։ Երբ Արաբական Հանրապետության բանակը վերադարձրել է դիրքերի վերահսկողությունը, ռուս զինծառայողներին գտել են բազմաթիվ վերքերով», - ասել է Հրեական ինքնավար մարզում «Մարտական եղբայրության» տարածաշրջանային բաժնի ղեկավար Սերգեյ Մինկոն։
Մինկոյի խոսքով՝ Կոնստանտինովի զոհվելու մասին հայտնի է դարձել Պաշտպանության նախարարության փաստաթղթերից։ Դրանցում ասվել է նաև, որ Կոնստանտինովի ծառայակիցը, որին նա փորձել է օգնել, հետախուզական գումարտակի 37-ամյա պետ, մայոր Ալեքսանդր Սկլադանն է։ Նա ևս զոհվել է մարտի ժամանակ։