22/05/2017 15:03
Թրամփի այցի նախաշեմին Իսրայելը Պաղեստինին մի շարք զիջումներ է արել
Իսրայելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի նախաշեմին մի շարք տնտեսական զիջումներ է արել Պաղեստինի համար, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Անվտանգության հարցերով կաբինետը հավանության է արժանացրել տնտեսական միջոցառումները, որոնք կթեթևացնեն Պաղեստինի ինքնավարության առօրյա կյանքը: Սա տեղի է ունեցել Թրամփի այցի նախօրեին, որը խնդրել էր վստահությանն ուղղված գործողություններ իրականացնել», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Աղբյուրները նշում են, որ զիջումները սպառնալիքի տակ չեն դնի Իսրայելի շահերը: