23/05/2017 15:26
Չինաստանում 11 հանքափոր արգելափակվել է հանքահորում
Չինաստանի հյուսիսարեւելյան Շանսի գավառում գտնվող քարածխի հանքահորը երկուշաբթի ուշ երեկոյան ողողվել է ջրով։ 11 մարդ արգելափակվել է հողի տակ, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Սինհուային:
Դեռ հայտնի չէ՝ արդյոք արգելափակված մարդիկ ո՞ղջ են, թե՞ ոչ։
Երկուշաբթի Չինաստանի հյուսիսային հատվածում հորդառատ անձրեւներ են տեղացել։ Որոշ բնակավայրերի փողոցներ ծածկվել են ջրով։
Չինական լեռնահանքային արդյունաբերությունն աշխարհում ամենավտանգավորներից է։ Հանքահորերում տարեկան հազարավոր հանքափորներ են զոհվում։