23/05/2017 11:56
Լոնդոնի «Վիկտորիա» կայարանում մարդկանց տարհանում են կասկածելի առարկայի պատճառով
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի երկաթուղային «Վիկտորիա» կայարանում մարդկանց տարհանում են՝ կասկածելի փաթեթ հայտնաբերելու պատճառով, հայտնում է ТАСС-ը:
Ոստիկանությունը շրջափակել է Բուքինգհեմյան պալատ տանող ճանապարհը, նաև կայարանին հարող մյուս փողոցները։
Անվտանգության ուժերի ծառայությունները «ուսումնասիրում են կասկածելի օբյկետը», որը հայտնաբերվել է տերմինալի մերձակայքում՝ Լոնդոնի կենտրոնում։