23/05/2017 15:17
Ճապոնիայում շոգի պատճառով մոտ հազար մարդ հիվանդանոց է տեղափոխվել
Մեկ շաբաթվա ընթացքում մոտ հազար մարդ է հիվանդանոց տեղափոխվել Ճապոնիայի տարածքի զգալի մասում տիրող շոգի պատճառով։ Տուժածների մոտ կեսը 65 տարեկանից բարձր մարդիկ են, փոխանցում է РИА Новости-ն:
Տուժածները մեծ թիվ են կազմում Տոկիոյում և Աիթի, Օսակա, Հյոգո, Սաիթամա, Կանագավա պրեֆեկտուրաներում։
Ըստ Ճապոնիայի գլխավոր օդերեւեութաբանական գործակալության՝ առաջիկա օրերին երկրի մեծ մասում շոգ եղանակը կպահպանվի։ Օդերևութաբանները մարդկանց կոչ են անում օգտվել օդափոխիչներից և աշխատել երկար ժամանակ չմնալ դրսում, նաև շատ ջուր խմել։