23/05/2017 09:21
Պայթյուն Մանչեսթերում. կա 19 զոհ
Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 19 մարդ: Այս մասին հայտնում է The Guardian-ը, փոխանցում է Korrespondent.ru-ն:
Առնվազն 50 հոգի վիրավորվել է:
Manchester Arena-ում տեղի ունեցածը ոստիկանությունը դիտարկում է որպես հնարավոր ահաբեկչություն:
Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է մայիսի 22-ի երեկոյան՝ Մանչեսթերի մարզադաշտում, որտեղ տեղի էր ունենում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը: