23/05/2017 15:09
Կամչատկայում Շիվելուչ հրաբուխը 6 կիլոմետրանոց մոխրի սյուն է արտանետել
Կամչատկա թերակղզու Շիվելուչ հրաբուխն արտանետել է մոխիր՝ ծովի մակարդակից 6 կիլոմետր բարձրության վրա, հայտնում է ՌԴ գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը, փոխանցում է РИА Новости-ն:
«Երեքշաբթի Շիվելուչ հրաբխից տեղի է ունեցել մոխրի արտանետում, որի բարձրությունը կազմել է մինչև 6 կիլոմետր: Հրաբխի բարձրությունը 3.283 մետր է», - ասվում է ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հաշվի առնելով քամու ուղղությունը՝ մոխիրը տարածվել է հրաբխից հարավ-արևելյան ուղղությամբ: