23/05/2017 11:28
Մանչեսթերում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի
Մանչեսթերի ոստիկանությունը հայտարարել է, որ մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 22-ի, 59 մարդ վիրավոր է, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր 19 զոհի մասին:
«Կարող եմ հաստատել, որ հարձակվողը մարզադաշտում մահացել է», - մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Իեն Հոփքինսը:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը փորձում է պարզել, թե արդյոք հարձակվողը միայնակ է գործել:
Հետաքննության մանրամասներ իրավապահները չեն հաղորդում: Մասնավորապես, չի նշվում հարձակվողի քաղաքացիությունը: