24/05/2017 14:50
Ղազախստանի պատգամավորները հավանության են արժանացրել քաղաքացիությունից զրկելու տեսքով պատիժը
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներն օրենսդրությունը սահմանադրության նորմերին համապատասխանեցնելու համար առաջին ընթերցմամբ հավանության են արժանացրել օրենսդրությունում փոփոխությունները, որոնցով ենթադրվում է քաղաքացիությունից զրկելու տեսքով քրեական պատժի լրացուցիչ ձև, փոխանցում է РИА Новости-ն:
«Քաղաքացիությունից զրկելու տեսքով քրեական պատժի լրացուցիչ տեսակ է նախատեսվում Քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածում», - հայտարարել է Ղազախստանի արդարադատության նախարար Մարատ Բեկետաևն օրենքի նախագծի ներկայացման ընթացքում:
Նա հայտնել է, որ պատժի այդ ձևը նախատեսվում է առանձնակի ծանր ահաբեկչական հանցագործությունների 14 հանցակազմով, այդ թվում՝ ահաբեկչություն, ահաբեկչական խմբի ստեղծում և ղեկավարում, ինչպես նաև դրա գործունեությանը մասնակցություն:
«Տվյալ պատիժը դատարանը սահմանելու է բացառիկ դեպքերում՝ գործի հանգամանքների, գործած արարքների ծանրության և հետևանքների ծանրության լիարժեք ուսումնասիրման հիման վրա»,- նշել է նա: