25/05/2017 20:51
Նոր Զելանդիայում առաջին անգամ հրթիռ են արձակել մասնավոր տիեզերակայանից
Ամերիկյան ընկերությունը Նոր Զելանդիայում գտնվող իր տիեզերակայանից հրթիռ է տիեզերք ուղարկել։ Սա մասնավոր տիեզերակայանից առաջին արձակումն է, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ամերիկյան Rocket Lab ընկերության Electron գերթեթև դասի հրթիռ-կրիչի թռիչքը մեկնարկել է Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու արևելյան ափից։
Նոր Զելանդիան, այսպիսով, դարձավ 11-րդ երկիրն աշխարհում, որի տարածքից տիեզերական հրթիռ է արձակվել։