25/05/2017 11:48
Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ
ՀՀ Գեղարքունիքի մարզը նոր մարզպետ ունի։ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց այդ պաշտոնին նշանակել ՀՀԿ-ական Կարեն Բոթոյանին։
Նշենք, որ Գեղարքունիքի մարզպետը Ռաֆիկ Գրիգորյանն էր, որը մայիսի 18-ին ազատվեց պաշտոնից, քանի որ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր է ընտրվել։
«Պարոն Բոթոյան, մենք մարզպետների ինստիտուտից ակնկալում ենք համակարգված որոշակի փոփոխություններ աշխատանքի ոճի մեջ, հաշվետվության ոճի մեջ։ Ձեզ հաջողություն ենք մաղթում: Ամերիկյան համալսարնում մարզպետների համար կազմակերպվելու են դասընթացներ, պայմանավորվել ենք, որ գնահատման հայտանիշները վերանայվելու են ու մենք դրան հատուկ ուշադրություն ենք դարձնելու: Ձեզ հաջողություն», - ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։