26/05/2017 19:45
Թրամփի դուստրը ֆուտբոլիստ Ջորջո Կինալիին շփոթել է սրբի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան հռոմեական «Լացիո»-ի նախկին ֆուտբոլիստ Ջորջո Կինալիի լուսանկարը շփոթել է սրբի լուսանկարի հետ, փոխանցում է Lentra.ru-ն՝ հղում անելով 101 Great Goals-ին։
Նա ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ միասին այցելել է «Սուրբ Իգնատիոսի սրճարան» հոռմեական ռեստորանը։ Հաստատության պատին փակցված նկարներից մեկը հայտնվել է Իվանկայի ուշադրության կենտրոնում։
«Նա մատնացույց է արել Կինալյայի լուսանկարը, որտեղ ֆուտբոլիստն աչքերը հառել է երկնքին և հարցրել՝ թե սա ի՞նչ սուրբ է», - ասել է ռեստորանի սեփականտերը։
Նա հյուրին բացատրել է, թե իրականում լուսանկարն ում է պատկանում։