27/05/2017 15:36
Չիլիում Պինոչետիի այրուն հոսպիտալացրել են
Չիլիի բռնապետ Աուգուստո Պինոչետիի այրին՝ 94-ամյա Լուսիա Իրիարտը, ուրբաթ Սանտյագոյում հոսպիտալացվել է, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Cuba Debate-ին:
Նրան զինվորական հոսպիտալ են տեղափոխել գրիպով պայմանավորված առողջական վիճակի վատթարացմամբ: Բժիշկներին հաջողվել է նրա վիճակը կայունացնել, հիմա նրա կյանքին ոչ մի բան չի սպառնում, սակայն առնվազն մեկ օր կմնա բժիշկների հսկողության ներքո:
Իրիարտը վերջին անգամ հոսպիտալացվել էր 2016 թվականի վերջին: Դեկտեմբերին նրան, որպես մեղադրյալ, հարցաքննել էին ֆինանսական մեքենայություններին նրա նախկին հիմնադրամի մասնակցության գործով, երբ նա հրապարակայնորեն ժխտել էր մեղադրանքը: