Դա շատ լուրջ իրավաբանական խախտում էր. Կարեն Դուրգարյանը՝ մեկնարկող փառատոնի և օպերային թատրոնի հետ համագործակցության մասին

09/06/2017 17:20

Դա շատ լուրջ իրավաբանական խախտում էր. Կարեն Դուրգարյանը՝ մեկնարկող փառատոնի և օպերային թատրոնի հետ համագործակցության մասին


Հունիսի 25-30 ընկած ժամանակահատվածում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի կազմակերպմամբ տեղի կունենա Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը, որը միտված է ստեղծելու լայն հնարավորություններ փողային երաժիշտների համար: Փառատոնն անցկացվելու է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ:

Aysor.am-ի հետ զրույցում փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կարեն Դուրգարյաը տեղեկացրեց՝ կազմակերպչական աշխատանքները գրեթե ավարտին են մոտենում, հունիսի վերջին փառատոնը կմեկնարկի, կլինեն նաև դասընթացներ:

«Բավական հետաքրքիր ծրագիր է կազմվել, կարծում եմ՝ մեր հանդիսատեսը գոհ կլինի: Քանի որ միջազգային բնույթ է կրում, հետևաբար, այդ օրերին այստեղ կլինեն երաժիշտներ տարբեր երկրներից՝ Ճապոնիայից, Մեքսիկայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից… Հրավիրված արտիստները ոչ միայն հայ արտիստներ են, այլ նաև այդ ազգերի ներկայացուցիչներ: Հույս ունեմ, որ հայ և օտարազգի երաժիշտների այս շփումը թույլ կտա ապագայում ևս արդյունավետ աշխատանք ունենալ», - մեզ հետ զրույցում նշեց նա:

Հարցին՝ մասնավորապես ինչո՞վ է պայմանավորված արտերկրից երաժիշտների ներգրավվածությունը, մեր զրուցակիցը խոստովանեց.

«Այստեղ դպրոցի հարց է: Փողային գործիքների դպրոցը շատ լուրջ զարգացած է Եվրոպայում: Քանի որ հնարավորություն չկա, որ մեր երաժիշտներից շատերը մեկնեն ու այնտեղ դասընթացներ անցնեն, մեր հիմնադրամի կապերն օգտագործելով՝ աշխատում ենք դրսի արտիստներին Հայաստան հրավիրել և փորձի փոխանակման միջոցով արդյունքի հասնել»:

Փառատոնի շրջանակներում օտարազգի երաժիշտներին դասախոսության միջոցով նաև կներկայացվի հայկական երաժշտարվեստը: Հյուրերը կծանոթանան հայ մշակույթի հարուստ ժառանգությանը, երկրին ու ավանդույթներին:

Հատկապես վերջին տարիներին արվեստի տարբեր ճյուղերը ներկայացնող փառատոնների պակաս չի զգացվում: Անշուշտ, նման միտումը խրախուսելի է, այլ հարց է՝ դրանք որքանով են ծառայում նպատակին, ձևական բնո՞ւյթ են կրում, թե՞ նպատակաուղղված են տվյալ ոլորտի զարգացմանն ու երիտասարդների շրջանում՝ ճանաչելիությանը:

«Ես չեմ ուզում գնահատական տալ՝ ձևակա՞ն են, թե՞ ոչ: Ես միայն ողջունում եմ այն փաստը, որ մենք բազմաթիվ փառատոններ ունենք: Կոնկրետ մեր հիմնադրամը մինչ այսօր անկախ ու ինքնուրույն է աշխատել, իհարկե, ունենալով շատ ընկերներ, ովքեր աջակցել ու սատարել են փառատոնին: Առաջին անգամ օգնություն կստանանք նաև Մշակույթի նախարարությունից, բայց դրանից մեր ինքնուրույնությունը չի տուժի… Բոլոր դեպքերում, դասական արվեստը շատ կարևորը է մեր երկրի համար: Հատկապես, որ այսօր երիտասարդները ձգտում են դեպի այս երաժշտությունը: Մեր նոր սերունդն առավել եվրոպական մտածելակերպ ունի, դա կարելի է նաև նրա հագուկապի մեջ տեսնել: Այսօրվա հայ երիտասարդն ավելի գրագետ է խոսում, ձգտում է կրթվածության, իսկ դասական արվեստը նպաստում է դրան», - ընդգծեց նա:

Հայ իրականության մեջ մեկ այլ տենդենց ևս կա. շատերի կարծիքով՝ վաստակավոր ու ժողովրդական կոչումները երբեմն շռայլվում են, ինչը հաճախ արժեզրկում է կոչման իրական իմաստը:

«Կան մարդիկ, ովքեր ձգտում են այդ կոչումներին, պատրաստ են ամեն ինչ անել ու անում էլ են հանուն դրա: Նույնիսկ քիչ է մնում ֆեյսբուքում գրեն՝ ինչո՞ւ ինձ չեք տալիս այդ կոչումը: Դա էգոյի ու կոնպլեքսների հետ կապված խնդիր է… Ասում են չէ՞՝ երկու տեսակի մարդ կա. մեկի առջևով գումարը առաջ է գնում, մյուսն էլ գումարն իր ետևում է պատկերացնում: Այնպես որ, կան մարդիկ, ովքեր հանուն կոչումի են աշխատում, կան այնպիսիք էլ, որոնց համար կարևորն իրենց գործն է, անկախ ամեն ինչից՝ ստեղծագործելու են: Երբեմն ասում են՝ այս կամ այն մարդն «աստղ» է: Եթե Շառլ Ազնավուրն էլ է աստղ, այդ մարդն էլ է «աստղ», ուրեմն ոչինչ չունեմ ասելու: Ինչպե՞ս կարելի է համեմատել: Այդ պիտակավորումը մարդն է տալիս… Բայց մի բան հաստատ է, ի վերջո, ամենամեծ կոչումը ժողովուրդն է տալիս: Ինձ երաժշտությունն է ոգևորում, արտիստների հետ շփումը, համագործակցությունը», - վստահեցրեց Կ. Դուրգարյանը:

Առիթն օգտագործելով՝ հետաքրքրվեցինք նաև այս տարի ձևավորված և ապրիլի 24-ին անդրանիկ համերգով ներկայացած Համահայկական նվագախմբի մասին ստացած տպավորություններով: Մաեստրոն առաջին հերթին նկատեց՝ համերգը կազմակերպված էր շատ պրոֆեսիոնալ: Որակյալ երաժիշտներ էին մեկտեղվել այս նախագծում: Կարևորեց այն փաստը, որ աշխարհում ունենք պրոֆեսիոնալ շատ հայ արտիստներ, ու դա մեր հպարտությունն է:

Դեռևս երկու տարի առաջ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային կադեմիական թատրոնում վերացվեց գլխավոր դիրիժորի հաստիքը: Պատասխանատու այդ պաշտոնը մինչ այդ զբաղեցնում էր Կարեն Դուրգարյանը: Թեմայի շուրջ կրքերն առավել թեժացան այն ժամանակ, երբ սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ դա հատուկ մեկ նպատակով է արվել՝ հետագայում այդ պաշտոնին Սերգեյ Սմբատյանին նշանակելու համար:

Հատկանշական է, որ Համահայկական նվագախմբի ղեկավարումը վստահված էր երեք դիրիժորներին՝ էդուարդ Թոփչյանին, Կարեն Դուրգարյանին և Սերգեյ Սմբատյանին: Հարցին, թե արդյոք իր և Սերգեյ Սմբատյանի միջև գոյություն ունեցող գրեթե երկամյա վաղեմությամբ տարաձայնությունը չխանգարե՞ց միասնական գործունեությանը, նկատեց.

«Ես նման տարաձայնություն չեմ հիշում… Հատկապես, իր հետ ես տարին մեկ, նույնիսկ՝ երկու տարին մեկ եմ հանդիպում, էլ ինչպե՞ս կարող են այդ փոքր հանդիպումների ժամանակ տարաձայնություններ ծագել: Իսկ եթե ինքը տարաձայնություններ ունի, ապա թող ինքն էլ այդ մասին խոսի»…

Այնուամենայնիվ, չհերքեց՝ տարբեր մարդկանց տալու հարցեր ունի, ու երբ ժամանակը գա, կբարձրաձայնի:

«Այո՛, ես այդ հարցերը ժամանակին տալու եմ, ունեմ հարցեր, ու պատասխանների ակնկալիք, բայց դա չի նշանակում, թե տարաձայնություններ ունեմ: Կպատասխանեն հարցերիս, թե ոչ, դա արդեն իրենց որոշումն է», - նշեց դիրիժորը:

Ներկայումս ՀՀ վաստակավոր արտիստը համագործակցում է 5 տարբեր երկրների օպերային թատրոններ հետ, ամսվա կտրվածքով միջինը 10 համերգային ծրագիր է ունենում: Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համագործակցության առումով ընդգծեց՝ դեռ վաղ է խոսել: Երկու տարի առաջ եղած փոփոխությունը նրա ստեղծագործական կյանքի վրա, միանշանակ, դրական ազդեցություն է գործել: Բայց պատասխաններ տալու ժամանակն էլ է գալու:

«Կարծում եմ՝ այդ հարցը պետք է տալ նաև այն ղեկավարներին, ովքեր այն ժամանակ նման կերպ մտածեցին: Միշտ ասել եմ՝ նույնիսկ «չեմ հիշում», թե ով էր այն ժամանակ, բայց օրը կգա, ու երևի կհիշեմ ու գուցեև շնորհակալություն հայտնեմ, որ այսպիսի որոշում եղավ: Իհարկե, դա շատ լուրջ իրավաբանական խախտում էր, ինչի հետ կապված ապագայում դեռ հարցումներ ունեմ: Մենք՝ հայերս, սիրում ենք շախմատ խաղալ, հետևաբար, պետք է սպասենք իրենց հաջորդ քայլին: Այդ պարագայում իմ փաստաբանները նախորդ ղեկավարության հետ հարցադրումներ կունենան ու կհասկանանք՝ ինչ է կատարվում», - տեղեկացրեց Aysor.am-ի զրուցակիցը:

Կարեն Դուրգարյանի գործընկերներից շատերի կարծիքով՝ նա կոնֆլիկտային է: Այս իրականությունը չի ժխտում նաև անձամբ մաեստրոն:

«Այո, ես միշտ կոնֆլիկտային եմ աշխատանքի մեջ: Եթե դիմացինս լավ մասնագետ չէ, և դու իրեն այդ մասին ասում ես, բնականաբար, իր համար կոնֆլիկտային ես դառնում: Բայց երբ խոսքդ ապացուցելու համար առաջարկում ես մասնագետների ներկայությամբ նվագել, ու դա լավ չի ստացվում, հասկանալի է չէ՞՝ կոնֆլիկտային լինելդ սուբյեկտիվ պատճառ չուներ: Ինչ արած, ես շատ խստապահանջ եմ իմ գործի մեջ», - ժպիտով հավելեց վերջինս:

Վաստակավոր դիրիժորը գործի բերումով հաճախ է Գերմանիայում լինում, սակայն ևս մեկ անգամ ընդգծեց՝ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է ու հպարտ է, որ այս երկրում է ապրում:

«Նաև հպարտ եմ, որ իմ երեխաներն այստեղ են ուսում ստանում, շատ լավ դպրոց են հաճախում: Այստեղ են նաև ծնողներս, հարազատներս: Ի վերջո, այստեղ է իմ տունը», - զրույցը եզրափակեց Կարեն Դուրգարյանը:

 


 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:45 Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության Այսօր, 10:37 Նեպալում հուղարկավորության արարողություն վերադարձող բեռնատարն ուղևորների հետ անդունդն է ընկել Այսօր, 10:29 «Լուսավոր Հայաստանի» մեծ ու փոքր մանրադրամները հանդիպում էին ՀՀԿ-ականների հետ ու քննարկում՝ ինչպես տապալել Նիկոլի շարժումը. Ուրիխանյանը խոստանում է մանրամասներ Այսօր, 10:22 Իշխանությանը հարկավոր են ոչ միայն բանիմաց, այլև կոռուպցիոն պատմություններում նախկինում չխատնված մարդիկ. «Փաստ» Այսօր, 10:19 Շիրակում Նազելի Բաղդասարյանն ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. «Հրապարակ» Այսօր, 10:15 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է Այսօր, 10:05 Հայտնաբերվել է քրգործով հետախուզվող Գագիկ Կարապետյանը. «Ժողովուրդ» Այսօր, 10:02 Մուկուչյանը՝ Փաշինյանի իշխանության սպասարկո՞ւն. «Հրապարակ» Այսօր, 10:00 Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հայտնաբերվել են բազմամիլիոնանց չարաշահումներ. «Ժամանակ» Այսօր, 09:57 Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը սոցցանցերում զբաղված է ներկա տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով. «Հրապարակ» Այսօր, 09:55 Կավելանան ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը. «Ժողովուրդ» Այսօր, 09:52 Առաջիկայում Արցախում նոր փոփոխությունների ականատես կլինենք. «168 Ժամ» Այսօր, 09:39 Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների. կարժեզրկվի դրամը. «Ժամանակ» 14/12/2018 22:01 Պետք է առաջ գան ազգային, պետական, հանրային նպատակները. Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ 14/12/2018 20:59 ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթադրյալ ընտրական հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել 14/12/2018 20:47 «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ 14/12/2018 20:27 Մեծ հնարավորություններ են բացվում հայ-կանադական հարաբերություններն առավել զարգացնելու համար. Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ 14/12/2018 19:04 «Ձյունանուշ» ֆիլմն իրական հեքիաթ է. նոր մանկական արկածային-կատակերգական ֆիլմն արդեն էկրաններին է 14/12/2018 18:52 Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար 14/12/2018 18:46 Samsung-ը Չինաստանում փակում է բջջային սարքերի գործարանը 14/12/2018 18:35 Մակրոնը Ստրասբուրգ կայցելի՝ ահաբեկչության հետ կապված 14/12/2018 18:28 Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության. Փաշինյան 14/12/2018 18:23 Զինված ուժերին վերաբերող ՄԻԵԴ-ի վճիռների հարցը քննարկվել է Դավիթ Տոնոյանի հետ 14/12/2018 18:11 Apple-ը Չինաստանում կթարմացնի iPhone-ի ծրագրային ապահովումը 14/12/2018 18:04 Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական շրջանները Ադրբեջանի զինված ուժերի փոխարեն կհսկեն սահմանապահները 14/12/2018 18:00 Լոնդոնում Brexit-ի կողմնակիցները արգելափակել են Վեստմինստերյան կամուրջը 14/12/2018 17:57 Ջերմոցատերերը գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին ներկայացրել են իրենց մտահոգող խնդիրները 14/12/2018 17:48 Bitwala բլոկչեյն-ստարտափը գործարկել է առաջին կրիպտոբանկը 14/12/2018 17:39 Ֆրանսիայի առաջատար արհմիություն կոչ է անում ավելացնել բողոքի ակցիաների թիվը 14/12/2018 17:28 Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածը դժվարանցանելի է 14/12/2018 17:26 Հայաստանն՝ առանց որբերի. դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի հիմնած կազմակերպությունն աջակցելու է մանկատներում հայտնված փոքրիկներին և նրանց ընտանիքներին 14/12/2018 17:23 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև 14/12/2018 17:15 Սենեն Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 14/12/2018 17:04 Պեսկովը հայտնել է, թե երբ է կայանալու Պուտին-Լուկաշենկո հանդիպումը 14/12/2018 16:55 Կոսովոյի խորհրդարանը հաստատել է բանակի ստեղծումը 14/12/2018 16:53 Քոչարյանի պաշտպանական թիմը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան 14/12/2018 16:47 Լուկաշենկո. Սերժ Սարգսյանը հրաժարվել է Ադրբեջանին վերադարձնել 5 շրջան 14/12/2018 16:37 Շարունակելու ենք աշխատել ու ներկայացնել մեր փաստարկները՝ հիմնավորելով մեր անմեղությունը. Արմեն Գևորգյան 14/12/2018 16:20 Լոնդոնում կողոպտել են Պոլ Մակկարտնիի տունը 14/12/2018 16:11 Արմեն Գևորգյանը չկալանավորվեց 14/12/2018 16:06 ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն. ԿԲ 14/12/2018 16:03 Վախճանվել է դերասանուհի Սոնդրա Լոքը 14/12/2018 16:00 Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության պահանջը, և անմեղ ճանաչված անձին դատապարտել 9 տարվա ազատազրկման 14/12/2018 15:52 Բանտում պատիժը կրող լրագրող Արմենակ Դավթյանը նախարարի մրցանակի է արժանացել 14/12/2018 15:50 Կույր աղջիկը սերֆինգով է զբաղվում (Տեսանյութ) 14/12/2018 15:42 Նյու Ջերսիի մայրուղու վրա փողեր են թափվել (Տեսանյութ) 14/12/2018 15:26 Լուկաշենկո. Ես ներողություն եմ խնդրել Նիկոլից, Պուտինը ներողություն է խնդրել բոլորից 14/12/2018 15:24 Հորդորում ենք թվականների հետ «թվով» բառաձևը չգործածել. Լեզվի պետական կոմիտեն դիմել է լրատվամիջոցներին 14/12/2018 15:20 Լուկաշենկո. Երևանը հրաժարվել է «Պոլոնեզ» համալիրների մատակարարումներից 14/12/2018 15:12 Լևոն Մնացականյանը ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն. Դավիթ Բաբայան 14/12/2018 15:01 Ուրսուլա Բերնսը նշանակվել է ՎԵՈՆ խմբի գլխավոր տնօրեն 14/12/2018 14:55 Մահացել է ամերիկացի երգչուհի Նենսի Ուիլսոնը 14/12/2018 14:50 Կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն 14/12/2018 14:45 Թուրքիան սպառնում է ներխուժել Մանբիջ 14/12/2018 14:37 Իսրայելցի զինվորականները ՀԱՄԱՍ-ի 37 ակտիվիստի են ձերբակալել Ռամալլահում 14/12/2018 14:29 ԵՄ-ի գագաթնաժողովը հաստատում է՝ Brexit-ի շուրջ նոր բանակցություններ չեն լինի 14/12/2018 14:29 Լուկաշենկոն դիմել է Հայաստանին. Ինչու՞ եք վախենում բելառուսներից. մենք օտար չենք 14/12/2018 14:28 Ամասիայում բրդի վերամշակման գործարանի բացումը նախատեսվում է 2019 թվականի գարնանը 14/12/2018 14:21 «Яндекс» որոնողական համակարգը հայտնել է Պորոշենկոյի մահվան օրը 14/12/2018 14:13 Առաջնորդվել եմ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար սկզբունքով. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) 14/12/2018 14:06 Ստրասբուրգի հրաձիգի եղբայրներից մեկն Ալժիրում ձերբակալվել է 14/12/2018 14:00 Լեհական հոլդինգը մտադիր է Հայաստանում տրակտորների արտադրություն սկսել 14/12/2018 13:52 Մենք զգացինք Ալիևի անկեղծ պատրաստակամությունը Ղարաբաղի շուրջ կառուցողական լուծումներ փնտրելու հարցում. Լավրով 14/12/2018 13:50 Լիահույս եմ, որ այսուհետ ևս իշխելու է մեր երկիրն առավել պաշտպանված պահելու անկոտրում վճռականությունը. Գեներալ Մնացականյան 14/12/2018 13:46 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին 14/12/2018 13:40 ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը նշանակվեց Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն. պաշտոնական 14/12/2018 13:34 Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊԲ շտաբի պետ. պաշտոնական 14/12/2018 13:31 Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվեց ՊԲ հրամանատար. պաշտոնական 14/12/2018 13:30 «Լուսավոր Հայաստանը» կլինի կառուցողական ընդդիմության դաշտում, բայց շատ հարցերում չի հակադրվի «Իմ քայլին». Խոսրով Հարությունյան 14/12/2018 13:17 ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը նշանակվելու է Արցախի Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն 14/12/2018 13:17 Նավթի համաշխարհային գներն աճում են 14/12/2018 13:06 «Արսենալն» առանց պարտությունների շարքը շարունակում է 14/12/2018 12:53 Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի ՊԲ շտաբի պետ 14/12/2018 12:49 Լևոն Մնացականյանն ազատվեց. Բակո Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (Տեսանյութ) 14/12/2018 12:41 Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են 14/12/2018 12:32 Հնդկաստանում կայացել է միլիարդատերերի «ոսկե հարսանիքը», հյուրերի թվում էին Հիլարի Քլինթոնն ու Ջոն Քերրին (Տեսանյութ, լուսանկարներ) 14/12/2018 12:26 Բուդապեշտում բողոքի ակցիան ավարտվել է բախումներով 14/12/2018 12:18 Արման Թաթոյանն այցելել և առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ 14/12/2018 12:09 Ավարտվել է «Չարի հպումը» միստիկ սերիալի նկարահանումները Հայաստանում 14/12/2018 11:56 Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքներն ամբողջությամբ կներկայացվեն հանրությանը. փոխքաղաքապետն այցելել է այգի 14/12/2018 11:47 Հայաստանում միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը 14/12/2018 11:40 Հայտնի են 2018 թվականի դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը 14/12/2018 11:34 «Վալլեքսի» նախագահը հանձնարարել է երկու ամսով հետաձգել Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերի լուծարման գործընթացը 14/12/2018 11:27 Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է 14/12/2018 11:20 2018-ին Հայաստանում արձանագրվել է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կտրուկ աճ 14/12/2018 11:11 Ձերբակալվել է «Հայփոստ» ընկերության երկու աշխատակից 14/12/2018 11:04 ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը 14/12/2018 10:57 «Վագա Ֆարմն»՝ ընդդեմ «Նատալի Ֆարմի» և «Ալֆա ֆարմի». ՏՄՊՊՀ-ը քննում է գործը 14/12/2018 10:48 Կրկնակի վրաերթ՝ Երևանում. Հետիոտնը տեղում մահացել է 14/12/2018 10:40 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում 14/12/2018 10:31 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ մաղթելով անձնական երջանկություն 14/12/2018 10:19 «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ հայ երկրպագուն Արցախի դրոշով ներխուժել է մարզադաշտ (լուսանկարներ, տեսանյութ) 14/12/2018 10:11 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը 14/12/2018 10:00 «Ժամանակ». Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ 14/12/2018 09:58 «Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը 14/12/2018 09:56 «Հրապարակ». Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի 14/12/2018 09:53 «Փաստ». Մարզպետները կշարունակեն պաշտոնավարել 14/12/2018 09:49 «Ժողովուրդ». Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտնվել է ֆինանսների նախարարության սև ցուցակում 14/12/2018 09:45 «Ժամանակ». Ռևերանսներ՝ գործող իշխանությանը 14/12/2018 09:41 «Հրապարակ». Ոչ թե երեք փոխվարչապետ, այլ՝ մեկը, ոչ թե 18 նախարարությունն, այլ՝ 11-ը

Տվյալ բաժնի վերջին նյութերը