19/06/2017 16:28
Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել երրորդ վիրավոր զինծառայողը. վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել հունիսի 17-ին վիրավորված 1997 թվականի ծնված ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ կենտրոնական կլինիկական զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանը:
«Նրա վիճակը գնահատվում է ծանր: Զինծառայողին տեղափոխել են այսօր ուղղաթիռով», - ասաց նա:
Գայանե Հովհաննիսյանը նշեց, որ զինծառայողը վիրահատվել է Ստեփանակերտում և այստեղ վիրահատության կարիք չունի:
«Զինծառայողը ստացել է գլխի հրազենային վնասվածք: Նա չունի գիտակցություն և միացված է արհեստական շնչառության ապարատին», - նշեց նա:
Դիտարկմանը, թե արդյոք զինծառայողի կյանքին վտանգ սպառնում է, Գայանե Հովաննիսյանը պատասխանեց, որ կյանքին սպառնացող վտանգ կա:
Անդրադառնալով ավելի վաղ զինհոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Արմեն Վարդանյանի վիճակին՝ նա նշեց, որ վերջինիս վիճակը կայուն է, նա ունի գիտակցություն: