19/06/2017 18:18
Հանգստանալ, հանգստանալ, հանգստանալ. Մարգարիտ Եսայանի՝ ամառն անցկացնելու խորհուրդները
Aysor.am-ը ընթերցողներին է ներկայացնում նոր ամառային շարք...
Թեև ծանրաբեռնված աշխատանքը հանգստի համար քիչ ժամանակ է թողնում, բայց փորձել ենք պարզել ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանից, թե ինչ հանգիստ է նախընտրում վերջինս և ինչպես է սիրում անցկացնել ամառը:
Սիրում եմ ամառը, որովհետև…
- Որովհետև սիրում եմ Արևը:
Եթե հանգիստ, ապա…
- Ծովափի՜ն:
Սուրճ Փարիզո՞ւմ, թե՞ թեյ Անգլիայում:
- Սուրճ Փարիզում, վստահաբար:
«Մոխիտո՞», թե՞ «Արյունոտ Մերի»:
- «Մոխիտո»:
Մեգապոլի՞ս, թե՞ ծովափ:
- Բայց մեգապոլիս էլ եմ սիրում: Լավ, մեգապոլիսը կընտրեի:
Իր, որը Ձեզ հետ բերում եք այցելած երկրից:
- Նկար:
3 իր, որ պարտադիր վերցնում եք հանգստի գնալուց:
- Խաչս, գիրք և ակնոցս:
Գիրք, որը պիտի կարդաք այս ամառ:
- Շատ են, մեծ ցուցակ եմ կազմել: Սկսելու եմ Նիցշեից: Նիցշեի ստեղծագործությունները կիսատ եմ կարդացել, ուզում եմ ամբողջությամբ ավարտել: Արդեն սկսել եմ կարդալ «Антихрист» գիրքը, ինչպես նաև «По ту сторону добра и зла», «Злая мудрость» գործերը:
3 բան, որ պիտի հասցնել անել ամռան ընթացքում:
- ՀԱՆԳՍՏԱՆԱ՛Լ, ՀԱՆԳՍՏԱՆԱ՛Լ, ՀԱՆԳՍՏԱՆԱ՛Լ...
Ձեր երազանքների երկիրը:
- Ապահով, ուժեղ և ճիշտ Հայաստան:
Արցա՞խ, թե՞ Եվրոպա:
- Արցախ պլուս Եվրոպա: