21/06/2017 15:31
ՆԳՆ. Բրյուսելի կայարանում ռումբը բավական հզոր է եղել, սակայն ըստ պլանի չի գործարկվել
Երեքշաբթի երեկոյան Բրյուսելի կայարանում պայթյուն իրականացրած ահաբեկչի ռումբը բավական հզոր էր, սակայն այն չի գործարկվել՝ ինչպես ծրագրել էր մահապարտը։ Այս մասին հայտնել է թագավորության ՆԳՆ ղեկավար Յան Յամբոնը, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով VTM հեռուստաալիքին։
«Ահաբեկչի գործարկած սարքավորումը մեծ ուժգնությամբ պայթյուն էր նախատեսում, սակայն թույլ պայթյուն է տեղի ունեցել», - ասաց նա։
Ահաբեկչի ինքնությունը պարզվել է, նախկինում նա հայտնի է եղել ոստիկանությանը։
Բրյուսելի կենտրոնական կայարանում երեքշաբթի երեկոյան պայթյուն է որոտացել։ Անհայտ անձը, «Ալլահ Աքբար» բղավելով, գործարկել է պայթուցիկ սարքը, սակայն պայթյունը շատ թույլ է եղել, եւ ոչ ոք չի տուժել։