21/06/2017 17:23
Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը հոսպիտալացվել է
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ Էդինբուրգի 96-ամյա դուքս Ֆիլիպը ինֆեկցիոն հիվանդության պատճառով «նախազգուշական միջոցառումների շրջանակում» երեքշաբթի երեկոյան հոսպիտալացվել է։
«Էդինբուրգի դուքսը երեկ երեկոյան տեղափոխվել է Լոնդոնում Էդուարդ VII-ի հիվանդանոց՝ որպես նախազգուշական միջոցառում, իֆեկցիայի բուժման նպատակով: Արքայազն Ֆիլիպը լավ տրամադրություն ունի և հիասթափված է, որ չի մասնակցի խորհրդարանի պաշտոնական բացմանն ու բաց կթողնի Ասքոթում կայանալիք ձիարշավները», - ասվում է հաղորդագրության մեջ: